Քուվեյթը հայտնել է իր օդային տարածք 24 ԱԹՍ-ի ներխուժման մասին
Քուվեյթի պաշտպանության նախարարության խոսնակ Սաուդ Աբդ ալ-Ազիզ ալ-Ատվանը հունիսի 11-ին հայտարարել է, որ զինված ուժերը վերջին 48 ժամվա ընթացքում իրենց օդային տարածքում հայտնաբերել են 24 թշնամական անօդաչու թռչող սարք և պայքարել դրանց դեմ՝ սահմանված ընթացակարգերի համաձայն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Քուվեյթի բանակի X սոցիալական ցանցում արված գրառման մեջ։
Խոսնակը հավելել է, որ Իրանի հարձակումները հանգեցրել են «սահմանափակ նյութական վնասի՝ առանց մարդկային զոհերի»։
Ավելի վաղ Քուվեյթի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտնել է, որ վերականգնել է օդային երթևեկությունը, իսկ Քուվեյթի միջազգային օդանավակայանը վերադարձել է բնականոն գործունեությանը՝ Իրանի հարձակումների պատճառով ժամանակավորապես դադարեցված թռիչքներից հետո։
