Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին

Այսօր՝ հունիսի 11-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում Մասիս-Նուբարաշեն ավտոճանապարհին Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Հովհաննես Ղ․-ն իր վարած «ԿամԱԶ» մակնիշի աղբատարով վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել Երևանի բնակիչ 64-ամյա Արտավազդ Բ․-ի վարած թիվ 6 երթուղին սպասարկող «Higer» մակնիշի ավտոբուսին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Սահակ Թադևոսյանի և վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Գոռ Սիմոնյանը և Շուշանիկ Թադևոսյանը։

Դեպքի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Գագիկ Առաքելյանի, վարչության պետի տեղակալ Ներսես Մուրադյանի, Մասիսի քննչական բաժնի պետ Դավիթ Բաղդասարյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վրաերթի ենթարկվածի ինքնությունը։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Չարենցավանի մոտակայքում կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել. ՆԳՆ «Քո նմաններին կյանքն արդեն ապտակել ու համապատասխան տեղ է ուղարկել». Տիգրան Աբրահամյան Լիտվան զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուց Ֆիդանը Վաշինգտոնին և Թեհրանին կոչ է անում վերադառնալ բանակցային սեղան Խաչը մեզ հիշեցնում է՝ Աստծո սերը ավելի մեծ է, քան մարդկային մեղքը. Հայր Ռուբեն Առաջիկա ժամերի ընթացքում հորդառատ անձրևներ կդիտվեն, հնարավոր է կարկուտ․ Լևոն Ազիզյան ՌԴ քաղաքացին «Ford Mustang»-ով բախվել է «Opel»-ին․ «Ford»-ը գլխիվայր շրջվել է Քուվեյթը հայտնել է իր օդային տարածք 24 ԱԹՍ-ի ներխուժման մասին Հորմուզն ուշադրության կենտրոնում Արմեն Չարչյանի աշխատասենյակում կատարված խուզարկությունը եղել է ոչ իրավաչափ․ փաստաբան Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով Աղբատար «Կամազ»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին և բախվել թիվ 6 երթուղին սպասարկող ավտոբուսին Իսպանիայի կոնգրեսի հանձնաժողովն աջակցություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը նախնական կալանքի տակ է․ նա հետախուզվում է Շնորհավորում եմ, սկսեք աթար հավաքել․․․ Ռուսաստանը անցավ նոր պատժամիջոցների․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Վաղը դիմելու ենք ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար. Նարեկ Կարապետյան (video) Պուտինի շնորհավորանքը մի պատճառով է ուշանում․ ի՞նչ վախեր ունի Փաշինյանը․ Ջամալյան (video) Ռոսսելխոզնադզորը uահմանափակում է Հայաստանից ամբողջ ենթակարանտինային արտադրանքի ներկրումը Վեց ամսով կարգելվի Հայաստանից ցորենի արտահանումը ԱՄՆ-ն այս գիշեր շատ nւժգին hարվածներ կհասցնի Իրանին. Թրամփ Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ ՔԿ միջնորդությունը Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռшզմավարական տեսլականի շնորհիվ. ադրբեջանցի պատգամավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am