Օրգովի դպրոցի տնօրենը մանրամասներ է պատմում աղմկահարույց դեպքից. 12-ամյա երեխային թմրшնյո՞ւթ են տվել

Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Էդգար Չաթոյանը NEWS.am–ին մանրամասներ է հայտնել մայիսի 29–ին 12–ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրանյութ տալու դեպքից։

«Մայիսի 29–ին տեղի է ունեցել էքսկուրսիա, 21 աշակերտները եղել են 7 ուսուցիչների ուղեկցությամբ, գնացել են Կարին գյուղում APT բարեգործական ընկերության տնկարան։ Էքսկուրսիան օրինական է եղել, իմ հրամանով, թույլտվություն եղել է, այն նորմալ է անցել։ Ժամը մոտավորապես 17.15 էսքկուրսիայից երեխաները վերադարձել են։ Ծնողի ուղեկցությամբ երեխան գնացել է տուն։ Էքսկուրսիային մասնակցել են 5-8–րդ դասարանի աշակերտները։

21.50–ին ծնողը զանգահարել է դասղեկին և ասել, որ երեխան լավ չի զգում, և հաջորդ օրը, կարծեմ, տեղափոխել են հիվանդանոց։ Երեկվա դրությամբ երեխան գտնվում է տանը, վիճակը լավ է։ Այս պահի դրությամբ ամենակարևորը երեխայի առողջությունն է։ Փառք Աստծո, այս պահին երեխայի վիճակը գնահատվում է լավ։ Հույս ունեմ, որ շատ արագ կբացահայտվի գործը»,–ասաց նա։

Անդրադառնալով երեխային թմրանյութ տալուն, դպրոցի տնօրենն ասաց, որ իրենք այդ մասին որևէ տեղեկություն չունեն. «Գործը քննում են իրավապահ մարմինները։ Մեր բնակավայրում նախկինում երբևէ նման պատմություն չի եղել։ Անգամ դպրոցը որևէ տհաճ պատմության մեջ չի ընկել։

Երբ տեղեկացել եմ, որ կա նման իրավիճակ, բոլոր ուսուցիչներին հրավիրել եմ, որ հասկանանք, քննարկենք։ Քանի որ ընկերությունը բարեգործական է, բոլոր երեխաներին քաղցրավենիք հյուրասիրել են։ Հյուրսիրել են լավաշ, պանիր, վարունգ։ Եթե դրանից լիներ, դա չէր կարող անդրադառնալ միայն մեկ երեխայի վրա։ Ես կխուսափեմ որևէ վարկած պնդել։ Բայց կարող եմ ասել, որ բոլոր երեխաները հսկողության տակ են եղել»։

Հարցին՝ գուցե էքսկուրսիայի ժամանակ այլ մարդիկ են մոտեցել երեխաներին, տնօրենն արձագանքեց. «Այդ էքսկուրսիայի ժամանակ ընկերությունը ընդունում է մեկ դպրոցի աշակերտներին, ճանապարհում է, նոր մյուս դպրոցի երեխաներին է ընդունում, այսինքն այլ երեխաների հետ շփումը կարելի է ասել, բացառվում է։

Տրանսպորտը տարել է, որը եղել է էլի բարեգործական հիմնադրամինը, էքսկուրսիան ավարտվելուց հետո տրանսպորտը հետ է բերել։ 7 ուսուցիչներից երեքը, որոնք այլ գյուղերից են, նրանք ճանապարհին, իրենց գյուղի մոտ իջել են ավտոբուսից, բայց մյուս ուսուցիչները եղել են երեխաների հետ։

Անդստիարակություն կլիներ ծնողի կողքը չկանգնելը։ Մենք բոլորս կապի մեջ ենք ծնողների հետ, մենք նաև անձնական շփումների մեջ ենք։ Շատ լավ ընտանիք է, աշխատող, չարչարվող։ Հայրը աշխատում է, մայրը տնային տնտեսուհի է, երեխաները նորմալ երեխաներ են։ Այդ երեխան եղբայր ունի, սովորում է նույն դպրոցում, փոխադրվել է 4–րդ դասարան, տանը կա նաև մանկահասակ երեխա»։

Հարցին՝ երեխայի հարազատները մեղադրո՞ւմ են դպրոցին, Էդգար Չաթոյանը պատասխանեց. «Որոշակի խոսակցություններ եղել են, բայց մարդը կարող է հուզական վիճակում մի բան ասել, և բոլորովին այլ բան, երբ մի փոքր սթափվել է։ Ու որպեսզի չվնասենք երեխային, մենք անտեղի քննարկումների մեջ չենք մտել։ Սխալ կլիներ մեր կողմից արձագանքելը հուզական խոսքերին։ Այս պահին այդ ընտանիքը ունի աջակցության կարիք, ոչ թե խոսակցության։ Դա ստեղծված իրավիճակը չի լիցքաթափելու»։ Նա նաև տեղեկացրեց, որ ուսուցիչներին հրավիրել են հարցաքննության, բայց իրեն՝ ոչ։

Նշենք, որ երեխայի հարազատները նշեցին, որ այս պահին ի վիճակի չեն պատասխանելու այլ հարցերի, ակնկալում են, որ իրավապահները արդյունավետ քննություն կիրականացնեն և կպարզեն դեպքի բոլոր հանգամանքերը: Հարազատները ասացին, որ այլ մանրամասների չեն տիրապետում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Աշտարակի Օրգով գյուղի Արփի Թրպանճյանի անվան միջնակարգ դպրոցի 12-ամյա աշակերտը դպրոցական էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում։

«Ձեռքդ տուր» համայնքային զարգացման հասարակական կազմակերպության նախագահ Կարինե Թորոսյանն ահազանգել էր, որ երեխայի օրգանիզմում հայտնաբերվել է թմրամիջոց։

«Ըստ առկա տվյալների՝ խոսքը բարձր դոզայի մասին է, իսկ երեխան այս պահին գտնվում է հիվանդանոցում՝ ծանր վիճակում և հիշողության կորստով։ Ընդ որում, բժիշկները փաստել են, որ երեխան առաջին անգամ է օգտագործել։ Ենթադրվում է՝ քաղցրի միջոցով է փոխանցվել երեխային»,- նշել էր Թորոսյանը։

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Փաշինյանի հաղթանակը հնարավոր դարձավ Իլհամ Ալիևի ռшզմավարական տեսլականի շնորհիվ. ադրբեջանցի պատգամավոր Ընտրությունների արդունքները բացարձակ ընդունելի չեն, այնուհանդերձ՝ սա մեկ քայլ առաջ էր՝ չարիքի իշխանությանը հեռացնելու համար. Բագրատ Սրբազան Սերմացու գողացող մկների դատը ե՞րբ է Ստոյկա տալը մեկնաբանե՞մ․ ԲՀԿ-ի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՊՀ-ում քաղաքական հաշվեհարդար են սկսել Միջազգային դիտորդը ՀՀ քաղաքացին է, որը չի ընդունում ընտրության արդյունքը Իշխանությունը փորձում է թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել այն Ընդդիմությունը որոշում կայացնելիս կարևոր քայլ պետք է ձեռնարկի․ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան (video) Բյուջետային միջոցների ծախսերի նպատակայնությունը ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու համար հանձնաժողով է ստեղծվել. Արցախի տեղեկատվական շտաբ Շատ հպարտ եմ լինել այն 10%-ի մեջ, ովքեր իրենց ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին․ մեդիափորձագետ Օրգովի դպրոցի տնօրենը մանրամասներ է պատմում աղմկահարույց դեպքից. 12-ամյա երեխային թմրшնյո՞ւթ են տվել Փաշինյանը մերժված է․․․ այս ընտրությունները ևս մի քայլ ուղղեցին մեզ դեպի հաղթանակ․ Բագրատ Սրբազան (video) Փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ Փաշինյանն իշխանություն չի ունենա․ սպասում ենք ընդդիմադիր լիդերների խոսքին․ Արա Ռոստոմյան (video) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 վիրավոր կա Ի՞նչ է ասել Ալիկ Ալեքսանյանն իր փաստաբանին, ինչու՞ են Արեգա Հովսեփյանին կանչել Հակակոռուպցիոն (video) Թշնամիների կարիք ունեցող իշխանություն. Օրուելի «1984»-ը՝ հայկական իրականությունում. Սուրենյանց Ու՞ր է մտել Սամվել Ալեքսանյանը․․․ Ռուզան Ստեփանյան (video) Ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ․ «ստոյկա տալ» արտահայտությո՞ւնը, թե իշխանության հետ գործա՞րքը․ Տոնոյան Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ռուսաստանն այլևս անցնում է կոնկրետ քայլերի․․․ սրանք հատեցին վերջին գիծը (video) Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտե․ Արեգա Հովսեփյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում Վթարային ջրանջատում Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am