Թշնամիների կարիք ունեցող իշխանություն. Օրուելի «1984»-ը՝ հայկական իրականությունում. Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Թշնամիների կարիք ունեցող իշխանություն. Օրուելի «1984»-ը՝ հայկական իրականությունում

Նորմալ ժողովրդավարական երկրներում ընտրություններից հետո հաղթած առաջնորդները հանդես են գալիս հասարակությանը համախմբող ուղերձներով։ Նրանք արժևորում են ոչ միայն իրենց ընտրողներին, այլև այն քաղաքացիներին, որոնք քվեարկել են այլ քաղաքական ուժերի օգտին՝ գիտակցելով, որ երկրի կայունությունն ու զարգացումը հնարավոր են միայն հասարակական համերաշխության պայմաններում։

Սակայն այսօրվա Հայաստանում մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր։ Ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը նոր բաժանարար գծերի ստեղծման մասին է։ Գագիկ Ծառուկյանի հասցեին հնչեցրած վերջին ամբարտավան հայտարարությունները դրա հերթական վկայությունն են։

Իրեն «հաղթող» հռչակած իշխանության ղեկավարը չի խոսում ազգային համախմբման, երկրի առջև կանգնած մարտահրավերների հաղթահարման կամ ապագայի տեսլականի մասին։ Փոխարենը՝ նա շարունակում է թիրախավորել քաղաքական հակառակորդներին և պիտակավորել հարյուր հազարավոր քաղաքացիների(խոսքը կես միլիոն ընտրողների մասին է), որոնք ընտրությունների ընթացքում կատարել են այլ քաղաքական ընտրություն։ Սա ավելի շատ խոսում է ոչ թե ուժի և ինքնավստահության, այլ քաղաքական խոցելիության և իշխանության ճգնաժամի մասին։

Այս համատեքստում ակամա հիշվում է Ջորջ Օրուելի «1984» վեպը։ Այդ ստեղծագործության առանցքային գաղափարներից մեկն այն է, որ իշխանությունը մշտապես կարիք ունի թշնամիների։ Ընդ որում, թշնամիները կարող են փոխվել՝ կախված քաղաքական իրավիճակից, սակայն նրանց գոյությունը պարտադիր է, քանի որ հենց դրա միջոցով է հնարավոր պահպանել վախի, կասկածի և հակադրության մթնոլորտը։

Եթե այսօր Փաշինյանի հիմնական թիրախում են Ռուսաստանի հետ բաց և ինստիտուցիոնալ հարաբերություններ ունեցող քաղաքական ուժերն ու գործիչները, ապա դա պայմանավորված է նաև Մոսկվայի հետ նրա ներկայիս քաղաքական խնդիրներով։ Սակայն նույն տրամաբանությամբ վաղը, եթե փոխվեն արտաքին քաղաքական առաջնահերթությունները կամ քաղաքական շահերը, «կասկածելի» և «անհուսալի» կարող են հռչակվել արդեն Արևմուտքի հետ համագործակցող ուժերն ու անհատները։

Եվ վերջապես, Նիկոլ Փաշինյանի կողմից գոյություն չունեցող «գործարքների» մասին պատմությունների հերքումը քաղաքական առումով նրան ավելի խոցելի է դարձնում: Ի վերջո, որևէ բանական մարդ գործարք չի փնտրում մի քաղաքական համակարգում, որի գոյության հիմնական հենասյուներից մեկը մշտապես նոր թշնամիների ստեղծումն ու հասարակությանը հակադրությունների, ցնցումների մեջ պահելն է։

Հայաստանում թևածում է Օրուելի «1984»-ի ուրվականը»:

դիտվել է 246 անգամ
Լրահոս
Սերմացու գողացող մկների դատը ե՞րբ է Ստոյկա տալը մեկնաբանե՞մ․ ԲՀԿ-ի արձագանքը՝ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը (video) ԵՊՀ-ում քաղաքական հաշվեհարդար են սկսել Միջազգային դիտորդը ՀՀ քաղաքացին է, որը չի ընդունում ընտրության արդյունքը Իշխանությունը փորձում է թեմայի վրա «բենզին լցնելով» պասիվացնել այն Ընդդիմությունը որոշում կայացնելիս կարևոր քայլ պետք է ձեռնարկի․ Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյան (video) Բյուջետային միջոցների ծախսերի նպատակայնությունը ուսումնասիրելու և հասարակությանը իրազեկելու համար հանձնաժողով է ստեղծվել. Արցախի տեղեկատվական շտաբ Շատ հպարտ եմ լինել այն 10%-ի մեջ, ովքեր իրենց ձայնը տվել են Ռոբերտ Քոչարյանին․ մեդիափորձագետ Օրգովի դպրոցի տնօրենը մանրամասներ է պատմում աղմկահարույց դեպքից. 12-ամյա երեխային թմրшնյո՞ւթ են տվել Փաշինյանը մերժված է․․․ այս ընտրությունները ևս մի քայլ ուղղեցին մեզ դեպի հաղթանակ․ Բագրատ Սրբազան (video) Փլուզում՝ Արագածոտնի մարզում․ ճանապարհը վերջերս է հիմնանորոգվել կառավարության ֆինանսավորմամբ Փաշինյանն իշխանություն չի ունենա․ սպասում ենք ընդդիմադիր լիդերների խոսքին․ Արա Ռոստոմյան (video) Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ 5 վիրավոր կա Ի՞նչ է ասել Ալիկ Ալեքսանյանն իր փաստաբանին, ինչու՞ են Արեգա Հովսեփյանին կանչել Հակակոռուպցիոն (video) Թշնամիների կարիք ունեցող իշխանություն. Օրուելի «1984»-ը՝ հայկական իրականությունում. Սուրենյանց Ու՞ր է մտել Սամվել Ալեքսանյանը․․․ Ռուզան Ստեփանյան (video) Ի՞նչը հերքեմ կամ մեկնաբանեմ․ «ստոյկա տալ» արտահայտությո՞ւնը, թե իշխանության հետ գործա՞րքը․ Տոնոյան Կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ռուսաստանն այլևս անցնում է կոնկրետ քայլերի․․․ սրանք հատեցին վերջին գիծը (video) Այն մասին, որ ինձ կանչել են հարցաքննության Հակակոռուպցիոն կոմիտե․ Արեգա Հովսեփյան «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի ևս մեկ թեկնածուի նկատմամբ կայացվել է կալանքի որոշում Վթարային ջրանջատում Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ ՊՆ սպա է մահացել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am