Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետր

Գյումրիում գիշերը տեղացած ուժեղ անձրևն ու կարկուտը կաթվածահար են արել երթևեկությունը, քաղաքի որոշ հատվածներ հայտնվել են ջրի և սառույցի տակ՝ լուրջ խնդիրներ առաջացնելով բնակիչների և տրանսպորտային միջոցների համար:

Գյումրու քաղաքապետարանից NEWS.am–ին հայտնում են, որ ամենաբարդ իրավիճակը գրանցվել է Տերյան փողոցից դեպի Ախուրյան տանող կամրջի տակի հատվածում։ Այնտեղ գոյացել էր հսկայական սառցաշերտ և ջրային մեծ կուտակումներ, ինչի հետևանքով երթևեկությունն այդ ուղղությամբ ամբողջությամբ կաթվածահար էր եղել և դարձել անանցանելի։

Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Չադրյանը հայտնել է, որ տեղումների ծավալն աննախադեպ էր։

«Կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասնում էր մինչև 1,5 մետրի։ Չնայած ստորգետնյա ջրատարները գործել են, սակայն ջրի քանակությունն այնքան շատ է եղել, որ պարզապես հնարավոր չի եղել ժամանակին ապահովել ամբողջական ջրահեռացումը»,- նշել է Չադրյանը։

Աղետի հետևանքները վերացնելու նպատակով Գյումրու քաղաքապետարանն ամբողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով։ Գործի է դրվել համապատասխան ամբողջ տեխնիկան։ Բնակկոմունալ բաժնի և կոմունալ ծառայության աշխատակիցները գիշերվա ընթացքում փորձել են հեռացնել հաստ սառցաշերտը, մաքրել ճանապարհն ու բացել հաղորդակցությունը մեքենաների համար։

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունիսի 11-ին՝ ժամը 00։09-ից սկսած, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն բազմաթիվ ահազանգեր են ստացվել Գյումրի քաղաքում տեղացած կարկուտի վերաբերյալ։ Տեղացած կարկուտի հետևանքով ջրալցվել են տներ, անձրևաջրերի կուտակման պատճառով արգելափակվել են ավտոմեքենաներ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումներն օպերատիվորեն արձագանքել են ստացված ահազանգերին՝ իրականացնելով արգելափակված տրանսպորտային միջոցների դուրսբերում, բնակիչների անվտանգ տարհանում, ջրալցումների կանխարգելում, ինչպես նաև ջրահեռացման և մաքրման աշխատանքներ։

դիտվել է 153 անգամ
Լրահոս
Այս ընտրությունների ամբողջ խայտառակությունը․․․ (video) Գագիկ Ծառուկյանը հանգիստ չի տալիս Փաշինյանին (video) Փաշինյանի նյարդերը չեն դիմանում․․․ բորբոքվեց հարցուպատասխանի ժամանակ (video) «Դրանք հայ զինվորնե՞ր չէին․ ու՞մ էր Նիկոլը բերել տվել ընտրատեղամասեր» (video) Հունիսի 7-ին, ժամը 19։30 Նիկոլը «թքել է»․ Աշոտ Անդրեասյան (video) Ո՞նց եք մտել շենք․ վեճ՝ Փաշինյանի և լրագրողի միջև (video) «Նիկոլը ցմահ նստելու է բանտում, ասեմ՝ երբ և ինչպես»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) Ի՞նչ է լինելու, եթե Պուտինը չճանաչի Հայաստանի ընտրությունները․ Փաշինյանի արձագանքը (video) Եթե Դուք եք որոշում, ԿԸՀ-ն ինչի՞ համար ենք պահում. լրագրողի դիպուկ հարցը՝ Փաշինյանին (video) CNN. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են «Շակա՛լ, լավ իմացիր. ընդդիմությունը մանդատները վերցնելու է, ու…». Տարեց կնոջ կարևոր կոչը (video) Փաշինյանը՝ ՀՀ–ին ՀԱՊԿ–ից հեռացնելու մասին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ Ի.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ՔԿ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 94,01 դոլարի Մեկ տարում ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմել ցանկացողների թիվը նվազել է 20%-ով Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետր Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները Հորմուզի նեղուցը փակ է բոլոր նավերի տեղաշարժի համար. Pars Today «Շակալնե՛ր, թող հաշվեն փաստերով․ հայ ազգի առաջ գիտե՞ք ոնց եք պատասխան տալու». Մանուել Մանուկյան (video) Հենց ՔՊ-ի շտաբում անցկացրել են իրենց կուսակցության «հոգեհանգիստը». Էդիկ Անդրեասյան (video) ԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Գեղամ Մանուկյանն ահազանգում է․ հաղորդում զանգվածային հանցագործության մասին (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am