«Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.


Տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չեն արտացոլում քաղաքացիների իրական կամքը: «Փաստ» թերթի հետ զրույցում նման կարծիք է հայտնել «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը չի ճանաչում ու չի ընդունում դրանց արդյունքները։ Կարապետյանը հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել քաղաքական պայքարը՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցող գործընթացները դեռևս ավարտված չեն, իսկ առաջիկա զարգացումները կարող են լինել արագ և անկանխատեսելի։

Գեներալ-մայորը նշել է, որ ստեղծված իրավիճակում պատրաստ է պայքարի ցանկացած ձևի, որը կթելադրվի քաղաքական իրողություններով։ Նրա գնահատմամբ, հանրության լայն շրջանակները տեսնում և հասկանում են այն գործընթացները, որոնք, ըստ իրեն, ուղեկցել են ընտրական փուլը։

Արշակ Կարապետյանը խիստ քննադատության է ենթարկել նաև ընտրություններից հետո երկրի ղեկավարի ունեցած ելույթը՝ նշելով, որ այնտեղ չեն հնչել պետական նշանակության լուծումներ կամ հասարակությանը միավորող ուղերձներ։ Նրա կարծիքով, փոխարենը առաջնային տեղ են զբաղեցրել սպառնալիքներն ու ընդդիմախոսների նկատմամբ ուժային մոտեցումների մասին հայտարարությունները։

Կարապետյանի համոզմամբ, իշխանությունը գնալով ավելի մեծ հենարան է դարձնում իրավապահ համակարգը՝ այն ծառայեցնելով քաղաքական նպատակներին։ Նա զգուշացրել է, որ նման մեխանիզմների կիրառումը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ ոչ միայն քաղաքական դաշտի, այլև ամբողջ հասարակության համար։

Այս համատեքստում գեներալ-մայորը պատմական զուգահեռներ է անցկացրել անցյալ դարի բռնաճնշումների հետ՝ նշելով, որ ռեպրեսիվ համակարգերը, որպես կանոն, չեն սահմանափակվում միայն քաղաքական հակառակորդներով։ Նրա խոսքով, նման մեխանիզմները ժամանակի ընթացքում սկսում են գործել հասարակության ավելի լայն շերտերի նկատմամբ։

«Փաստ» օրաթերթի հետ զրույցում ամփոփելով իր գնահատականները՝ Արշակ Կարապետյանը հայտարարել է. «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է»։ Նա համոզմունք է հայտնել, որ ճնշումների և սպառնալիքների վրա կառուցված ցանկացած համակարգ վաղ թե ուշ բախվում է իր իսկ ստեղծած խնդիրներին և կորցնում կենսունակությունը։


Շարժման առաջնորդը կոչ է արել քաղաքացիներին պահպանել համախմբվածությունը, ակտիվ մասնակցել հանրային կյանքին և թույլ չտալ, որ երկրում խորանան բաժանարար գծերը։ Նրա համոզմամբ, Հայաստանի ապագան կախված է հասարակության միասնականությունից, քաղաքական պատասխանատվությունից և պետական շահը վեր դասելու կարողությունից։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 289 անգամ
Լրահոս
Եթե Դուք եք որոշում, ԿԸՀ-ն ինչի՞ համար ենք պահում. լրագրողի դիպուկ հարցը՝ Փաշինյանին (video) CNN. ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են «Շակա՛լ, լավ իմացիր. ընդդիմությունը մանդատները վերցնելու է, ու…». Տարեց կնոջ կարևոր կոչը (video) Փաշինյանը՝ ՀՀ–ին ՀԱՊԿ–ից հեռացնելու մասին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանին աջակցող ընկերությունների դեմ Ի.Ա.-ն պատուհանից իրեն ոչ թե ցած է նետել, այլ սպանվել է իր հետ համատեղ բնակվող ամուսինների կողմից․ՔԿ Brent-ը թանկացել է՝ մեկ բարելի համար հասնելով 94,01 դոլարի Մեկ տարում ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմել ցանկացողների թիվը նվազել է 20%-ով Գյումրիում կարկուտի և սառցաշերտի բարձրությունը որոշ հատվածներում հասել է մինչև 1,5 մետր Կոնգոյում հայտնել են էբոլայով վարակման 635 հաստատված դեպքի մասին ԸԸՀ նստավայրերում շարունակվում են վերահաշվարկի աշխատանքները Հորմուզի նեղուցը փակ է բոլոր նավերի տեղաշարժի համար. Pars Today «Շակալնե՛ր, թող հաշվեն փաստերով․ հայ ազգի առաջ գիտե՞ք ոնց եք պատասխան տալու». Մանուել Մանուկյան (video) Հենց ՔՊ-ի շտաբում անցկացրել են իրենց կուսակցության «հոգեհանգիստը». Էդիկ Անդրեասյան (video) ԱՄՆ-ը լայնածավալ ավիահարվածներ է հասցրել Իրանին Ռուսաստանը մեծացրել է ձկան ներմուծումը այլ երկրներից՝ ՀՀ-ից մատակարարումները սահմանափակելուց հետո Գեղամ Մանուկյանն ահազանգում է․ հաղորդում զանգվածային հանցագործության մասին (video) «Հայաստանում հաստատվել է դիկտատուրա, որը հենց իրեն էլ խժռելու է». «Փաստ» ԱՄՆ Կոնգրեսում բանաձև է ներկայացվել, որով Ադրբեջանին կոչ է արվում ազատ արձակել բոլոր հայ գերիներին Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Փաշինյանը «Ուժեղ Հայաստան»-ից պահանջում է 12 մլն դրամ փոխհատուցում վճարել․ «Հետք» Լոռու մարզում «Opel»-ը բախվել է էլեկտրասյուներին և տապալել դրանք Սասուն Միքայելյանին Հրազդանը պատժեց․ «Հրապարակ» Առուշ Առուշանյանը շարունակում է հաշվեհարդարը․ «Հրապարակ» Ջախջախել սեփական ժողովրդի կեսի՞ն. իշխանական էյֆորիայի և պետականության անատոմիան. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am