Ռուս-թուրքական դավադրություն սիրիական քրդերի դեմ

Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝Աֆրինում բնակվող և այնտեղ գտնվող քուրդ զինյալների նկատմամբ Անկարայից հնչող սպառնալիքները Ռեջեփ Էրդողանի կողմից կյանքի են կոչվում:Մի քանի օր շարունակվող ռուս-թուրքական բարձ մակարդակով զինվորական բանակցությունների արդյունքում,այսօր արդեն թուրքական զորքերը սկսել են ռմբակոծել Աֆրինի տարածաշրջանի քրդաբնակ գյուղերը և հայտարարում են,որ ուր որ է սկսելու են ցամաքային ռազմական օպերացիան...Ամենակարորն այս տեղեկատվական հոսքում այն է,որ ռուսական կողմը համաձայնել է դուրս բերել իր զորքերը Աֆրինից: Մոսկվան լռում է և ոչ մի մակարդակով չի մեկնաբանում Անկարայից հնչող այն հայտարարությունները, թե Ռուսաստանը դուրս է բերելու Աֆրինից իր զորքերը,որպեսզի տեղի չունենա բախում թուրքական զորքորի հետ,որոնք պատրաստվում են ցամաքային գործողութփյուններին: Այս հայտարարության հեղինակը Թուրքիայի պաշտպանության նախարար Նուրեթին Ջանիկլին է: Այսինքն,ռուսները քրդերի թիկունքում թուրքերի հետ բանակցությունների արդյունքում տարրական "քցեցին" քրդերին և պաշտպանում են Անկարային,որի գլխավոր նպատակն է օկուպացնել Սիրիայի ամբողջ հյուսիս-արևմուտքը,որին խանգարում են Աֆրինի քրդերը: Անկարան այդտեղ գտնվող YPG-ի քուրդ աշխարահազորայիններին անվանում է ահաբեկիչներ և համարում Թուրքիայում գործող քրդական PKK-ի մասնաճյուղ: 2011 թ-ին Սիրիայում հակաահաբեկչական գործողությունները սկսվելուց ի վեր Սիրիայի քրդերը բավական մեծ տարածքներ են իրենց վերահսկողության տակ վերցրել.Սիրիայի ամբողջ հյուսիսը և արևելքն,ինչպես նաև Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամասն այժմ գտնվում են նրանց վերահսկողության տակ: Նախ,Անկարային սարսափեցնում է այն փաստը,որ Թուրքիայի քրդերի և Սիրիայի քրդերի ռազմական ջոկատները կարող են որոշ ժամանակ անց միավորվել և մեծ խնդիրներ ստեղծել թուրքերի համար: Սիրիայի քրդաբնակ անկլավներ՝Քոբանին,Ջազիրան և Շահբան վաղուց միավորվել են: Միայն Աֆրինն է "անջատված" քրդերի վերահսկողության տակ գտնվող մյուս շրջաններից: Հենց Անկարան ժամանակին կանխազգալով բոլոր քրդաբնակ անկլավների մաիվորման վտանգը Թուրքիայի համար,2016 թ-ի օգոստոսին վերջին Աֆրինի և Քոբանիի միավորումը թույլ չտալու նպատակով զորքեր մտցրեց Սիրիայի հյուսիս և քրդական YPG-ի և PYD-ի զինյալներից գրավեց Ազազը,Ալ-Բաբը և Ջարաբլուսը: Իսկ հիմա էլ Անկարան իր կողմը գրավելով Մոսկվային նախաձեռնում է քրդերից վերցնել Աֆրինը՝այդպիսով շեշտակի ուժեղացնելով իր դիրքերը Սիրիայի հյուսիս-արևմուտքում և մեծ վտանգ ներկայացնելով Հալեպին Այսպիսով,Մոսկվան,Վաշինգտոնը և Անկարան բաժանում են Սիրիան միմյանց միջև: Հ.Գ.Հետաքրքիրն այն է,որ քրդերին պաշտպանելու նպատակով Աֆրինում գտնվող ռուսական զորքը տարրական դավաճանելով քրդերին դուրս է գալիս այդ տարածաշրջանից և այն սկուտեղի վրա մատուցում է Անկարային: Պատմությունը ոնց որ թե կրկնվում է...Այս անգամ ռուս-թուրքական սիրախաղի զոհերն են սիրիաբնակ քրդերը: Գագիկ Համբարյան

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am