2025 թվականին կենսաթոշակային ֆոնդերն ապահովել են 12.4% եկամտաբերություն։ Այս մասին նշված է Կենտրոնական բանկի «Ֆինանսական կայունության հաշվետվության» մեջ։ Սակայն 2026 թվականի տարեսկզբին բացասական ցուցանիշներ են գրանցվել։ Այս մասին գրում է Հետքը:
Ինչո՞վ է ԿԲ-ն բացատրում 2025-ի «բարձր եկամտաբերությունը»
Նշված տարում, ըստ հաշվետվության, կենսաթոշակային ֆոնդերում կուտակվող գումարները՝ ֆոնդերի զուտ ակտիվների արժեքը (ԶԱԱ), աճել են 34.2%-ով` հասնելով շուրջ 1.4 տրիլիոն դրամի։
Դա, ըստ գլխավոր դրամատան, պայմանավորված է ինչպես քաղաքացիների աշխատավարձերից դեպի ֆոնդեր հոսող սոցիալական վճարների աճով, այնպես էլ ֆոնդերի բարձր եկամտաբերությամբ։
Ֆոնդերի կուտակային եկամտաբերությունը գործունեության մեկնարկից ի վեր կազմել է 138.1%, իսկ միջին տարեկան եկամտաբերությունը՝ 8.3%։
Ֆոնդերի եկամտաբերության տեսանկյունից վատագույնը 2022 թվականն էր, երբ տարեկան կտրվածքով գրանցվեց -7.9% եկամտաբերություն։
Հայաստանում պարտադիր կենսաթոշակային ֆոնդերը կառավարում է երկու մասնավոր կազմակերպություն՝ ֆրանսիական ծագմամբ «Ամունդի-ԱԿԲԱ ասեթ մենեջմենթ» ՓԲԸ-ն (Amundi-Acba Asset Management CJSC) և ավստրո-գերմանական «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ՍՊԸ-ն (C-Quadrat Ampega Asset Management Armenia LLC)։ Նրանք կառավարման դիմաց ստանում են վճարներ, որոնք գանձվում են հենց ֆոնդերից։
Կառավարիչներից յուրաքանչյուրը ղեկավարում է երեք պարտադիր կենսաթոշակային ֆոնդ՝ հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային:
Կենսաթոշակային ֆոնդերում կուտակված գումարները լրացուցիչ եկամուտ ստանալու նպատակով ներդրվում են տարբեր գործիքներում. պետությունն է դրանք պարտքով վերցնում, բանկերում ավանդներ են դրվում կամ գնվում են բաժնետոմսեր։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը