Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «Կառավարության հունիսի 4-ի նիստում ընդունված որոշմանբ՝ հունիսին ՀՀ–ից արտահանվող ջերմատնային արտադրության թարմ պտուղ-բանջարեղեն և ծաղիկներ արտահանող տնտեսավարողները որոշակի փոխհատուցում կստանան։ Կառավարության մեկ այլ որոշմամբ կփոխհատուցվեն դեպի ԵՄ, Միացյալ Թագավորության և Կանադայի շուկաներ հայկական արտադրության ապրանքների մաքսատուրքերը։

Տնտեսագետ Աղասի Թավադյանի գնահատմանբ, սակայն.

-Մինչ կառավարության խոստացած փոխհատուցումը կհասնի արտահանողներին ու արտադրողներին, արտահանվող ապրանքը կփչանա: Փոխհատուցումները նախատեսված են արագ փչացող այնպիսի ապրանքների համար, ինչպիսիք են ելակը, լոլիկը, պղպեղն ու ծաղիկը, հետևաբար, ամեն ինչ պետք կլինի կազմակերպել ամենասեղմ ժամկետներում։ Իսկ դա այնքան էլ հեշտ չէ։ Նույնիսկ եթե մաքսատուրքերը փոխհատուցվում են՝ դեպի ԵՄ արտահանման շուկան ձևավորված չէ, մեր ապրանքների համար լոգիստիկ կապեր և պայմանավորվածություններ եվրոպական շուկայում դեռ ձևավորված չեն։ Տևական ժամանակ է անհրաժեշտ, մինչև այդ գործարար կապերը հաստատվեն, և մինչև այդ ամենն արվի, մեծ հավանականությամբ արագ փչացող ապրանքները կփչանան։ Բացի մաքսատուրքերից, որ կառավարությունը խոստանում է փոխհատուցել, կան նաև լոգիստիկ ծախսեր, ԵՄ–ում կա նաև բյուրոկրատիա, ստանդարտացման երկարատև գործընթաց։

Եթե նույնիսկ ենթադրենք՝ մեր լոլիկի մաքսատուրքը հանվում է, նաև այլ հարցեր են առաջանում։ Առաջին հերթին` փաստ չէ, որ մեր լոլիկը համապատասխանում է ԵՄ ստանդարտներին, 2-րդը՝ տրանսպորտային ծախսերն այնքան մեծ կարող են լինել, որ մինչև ապրանքը հասնի ԵՄ շուկա, լոլիկի ինքնարժեքն այնքան կավելանա, որ այն այլևս մրցունակ չի լինի, և 3-րդ՝ մինչև ԵՄ շուկա հասնելը լոլիկը կարող է փչանալ։ Իսկ քանի որ ԵՄ–ի հետ չկան գործող առևտրային կապեր, այնտեղ հասած լոլիկի իրացման հարցն էլ դեռ մեծ կասկածի տակ է։

Տնտեսագետի պնդմամբ.

-Հայկական ապրանքը ԵՄ չի արտահանվում ոչ միայն մաքսատուրքերի պատճառով. բազմաթիվ այլ խոչընդոտներ կան։

Բացի այդ, ընտրություններից օրեր առաջ ընդունված որոշումը ընտրություններից հետո կարող է նույնիսկ չկիրառվել։ Իրավիճակը շեշտակիորեն կարող է փոխվել ընտրություններից հետո, և ՌԴ–ում կարող է արագորեն իրավիճակը փոխվել, և փոխհատուցումը տեղ չհասնի այն տեսանկյունից, որ այս մի քանի օրվա ընթացքում հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել։ Իսկ ՌԴ–ի հետ այդ կապերը տարիներով անխափան գործել են։ Նկատեմ, որ արտաքին եվրոպական վեկտորի ջատագով իշխանությունների օրոք ԵՄ շուկա արտահանումները խրախուսելու ուղղությամբ որևէ գործուն քայլ չի ձեռնարկվել։ Հակառակը 2018 թ․ից արտահանումը դեպի ԵԱՏՄ երկրներ գրեթե 5 անգամ աճել է, իսկ դեպի ԵՄ` 1․5 %-ով կրճատվել։

Այսինքն՝ քաղաքական հայտարարություններին հակառակ գործող իշխանության օրոք Ռուսաստանի հետ կապը է՛լ ավելի է ամրապնդվել։ Եվ այս պահին մեզ համար ավելի ցավոտ կլինի ռուսական շուկայից հրաժարվելը, քան կարող էր լինել դեռևս 2018 թ․-ին։ Կառավարության վարած ընդհանուր քաղաքականության միտումից կառավարության վերջին որոշումը իրականում բացառություն է։

դիտվել է 264 անգամ
Լրահոս
«Սրտիկի» համար՝ օրական 5 հազար դրամ. «Հրապարակ» Ինչպե՞ս է Փաշինյանը գողացել քվեները (video) Վարդենիսցին Ադոլֆ Հիտլերին է ընտրել․ «Հրապարակ» Ադրբեջանում անհանգիստ են․ «Հրապարակ» ՀՀ-ն և Ադրբեջանը դեռ չեն ավարտել Ներքին Ոսկեպար գյուղի մոտ սահմանային ցանկապատի կառուցումը. Sputnik Տիգրան Աբրահամյանը հարցադրումներ է հնչեցրել ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի հասցեին Հետապնդում՝ առանց իրավական ընթացակարգի՞. դատախազության հայտարարությունը հարցեր է առաջացնում Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում «Միասնության թևեր»-ը գնահատում է առաջիկա քաղաքական զարգացումների բոլոր սցենարները Երբ կվերականգնվեն Հորմուզի նեղուցով մատակարարումները ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Իրանին՝ ի պատասխան ամերիկյան ուղղաթիռի կործանման. Իրանն արձագանքել է Արաղչին կոչ է արել ամերիկացի զինվորականներին հեռանալ Իրանից ՔՊ-ի ներսում սկսել են պաշտոնները բաժանել․ «Հրապարակ» Հայ գործարարները հազիվ թե կարողանան ԵՄ–ի հետ կապեր հաստատել. «Իրավունք» ԲՀԿ-ի ճակատագիրը անորոշ է, «Հայաստան»-ը հակված է չվերցնել մանդատները, «Ուժեղ Հայաստանը» բաժանված է Առանց զինվորների ձայնի Սոթքում ՔՊ-ն պարտվել է. «Հրապարակ» Ավանեսյանի գործը հասել է դատարան. «Ժողովուրդ» Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել Հրազդան գետը ափերից դուրս է եկել Ո՞ւր են կորել թիվ 11 ընտրատեղամասի անվավեր քվեաթերթիկները Հորմուզի նեղուցում միջադեպը կարող է նոր լարվածություն առաջացնել․ Ոսկանյան Խաչի 5րդ օրը հիշեցին ինչ որ «օրենք»․ Սիրուշո 2-ամյա աղջնակին «թունավորում» ախտորոշմամբ հոսպիտալացրել են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am