Գագիկ Ծառուկյանը մերժել է Փաշինյանին (video)

ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է .

«Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններից հետո ամենատրագիկ փաստը թերեւս ԲՀԿ-ի՝ խորհրդարան չանցնելն է, որին ընդամենը մոտ 60 ձայն պակասեց:

Ի դեպ, 2021-ի ընտրություններում էլ մոտ 1800 ձայն էր պակասել ԲՀԿ-ին շեմը հաղթահարելու համար: Սակայն այս անգամ ԲՀԿ-ի անցնել-չանցնելու փաստն առավել առանցքային նշանակություն ունի ՔՊ-ի համար:

Բանն այն է, որ 49 տոկոս քվե ստացած ՔՊ-ն կկարողանա սահմանադրական մեծամասնություն ստանալ, եթե ԲՀԿ-ն չանցնի, եւ նրան տրված քվեները փոշիանան ու բաժին հասնեն ՔՊ-ին: Այստեղ է թաքնված ԲՀԿ-ի վերաբերյալ հրապարակվող հակասական արդյունքների գաղտնիքը։

Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ իրականում Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժը հաղթահարել է անցողիկ շեմը, սակայն իշխանական շրջանակից նրան գործարք են առաջարկել, որ կմտնի խորհրդարան, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը եւ հարկ եղած դեպքում 3/5 մեծամասնություն ապահովի նրա համար, օրինակ սահմանադրական կարեւորագույն մարմինների ղեկավարների եւ անդամների ընտրության ժամանակ:

ՔՊ-ն ԲՀԿ-ի անցնելու դեպքում զրկվում է այդ հնարավորությունից` նրան 2 ձայն է պակասում: Սակայն Ծառուկյանը մերժել է առաջարկը, ինչից հետո ԿԸՀ-ն հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։

Ավելի ուշ ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանն ակնարկեց «տարատեսակ թվաբանական աճպարարությունների» մասին»:

դիտվել է 911 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am