«Փաստ». Այդ ինչպես չկա արտագաղթ, եթե մոտ 100 հազարով նվազել է ընտրողների թիվը

«Փաստ» թերթը գրում է. «Այս նախընտրական ու արդեն նաև հետընտրական թոհուբոհի մեջ չափազանց հետաքրքիր մի տվյալ, կարծես, ուշադրությունից դուրս մնաց: Խոսքն ընտրության իրավունք ունեցող քաղաքացիների թվի մասին է: Տեսեք. 2005 թվականին եղել է 2 մլն 317 հազար 162 մարդ, 2008 թ.՝ 2 մլն 390 հազար, 2012 թ.՝ 2 մլն 501 հազար 597, 2017 թ.՝ 2 մլն 585 հազար 134, 2018 թ.՝ 2 մլն 591 հազար 276: Դժվար չէ նկատել, որ 2005-2018 թվականների միջակայքում ընտրողների թիվը սահուն աճել է՝ բնակչության բնական աճին համահունչ կամ զուգահեռ:

Իսկ հետո՝ արդեն 2021թ. ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ 2018-ից ընդամենը մի քանի հազարով ավելի մարդ է եղել ցուցակներում: Բայց, ահա, 2026 թվականին, այսինքն՝ այս ընտրություններում պաշտոնապես հայտարարվեց 2 մլն 503 հազար 981 ընտրող, այսինքն՝ մոտ 90 հազարով քիչ, քան 5 տարի առաջ:

Սա՝ այն դեպքում, երբ պատերազմը և կորոնավարակը 2021-ից առաջ են եղել՝ 2020-ին: Բայց ընտրողների թիվը զգալիորեն նվազել է: Ավելին, եթե գումարենք այն, որ բազմաթիվ հայրենազրկված արցախցիներ (հազարավորներ) ստացել են ՀՀ քաղաքացիություն և ընդգրկվել են նաև ընտրական ցուցակներում, ապա պարզ է դառնում, որ շատ մեծ թվով է նվազել գրանցված ընտրողների թիվը՝ 2021-ի համեմատ: Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի կառավարման վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը նվազել է մոտ 100 հազար մարդով: Սա չափազանց լուրջ ցուցիչ է:

Փաշինյանն ու ՔՊ-ն շարունակ ասում են, թե արտագաղթ չկա: Բայց ինչպե՞ս չկա, եթե մոտ 100 հազարով նվազել է ընտրողների թիվը: Ի վերջո, կա՛մ մարդիկ քաղաքացիությունից են հրաժարվել, կա՛մ արտագաղթել են՝ դուրս գալով գրանցումից: Եվ այս ամենն արդյոք յուրօրինակ «բարոմե՞տր» չէ առ այն, թե ինչպես են իրականում մարդիկ վերաբերվում փաշինյանական իշխանությանն ու Փաշինյանի իշխանավարման հետևանքներին»։

դիտվել է 270 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am