Նա կլինի Սերժ Սարգսյանի երազած նախագահը

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, Հայաստանի չորրորդ նախագահը պետք է լինի մի անհատ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում` երեկ ասում էր ամիսներ անց իր պաշտոնից հեռացող նախագահը: Սերժ Սարգսյանն անուն չի հնչեցրել` իր սովորության համաձայն, մինչև վերջին պահը պահելով ինտրիգը: Մյուս կողմից` երկրի ղեկավարը երեկ այնպես պատկերավոր է նկարագրել չորրորդ նախագահի թեկնածուին, որ գրեթե ակնհայտ է` խոսքը Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մասին է: Անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, թե ՀՀԿ-ն նախագահի պաշտոնում մտադիր է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի թեկնածությունը՝ խորհրդարանական մեծամասնության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի բացառել, որ նրա թեկնածությունը կարող է քննարկվել: «Կարծում եմ նրա անձը կարելի է չափորոշիչների մեջ տեղավորել, սակայն մենք դեռ անձերի չենք անդրադարձել:

Մոտ օրերս քննարկումները կկամակերպենք անձերի շուրջ, և դուք այդ մասին կիմանաք»,- ասել է պատգամավորը: Կասկածից վեր է, որ Արմեն Սարգսյանը համարվում է երկրի չորրորդ նախագահի հիմնական հավակնորդը, և Բաղդասարյանը տողատակով հենց դա է ակնարկել: Սակայն ավելի ուշագրավ է այն հանգամանքը, որ այս լուրը տարածել է «Արմենպրես» պետական գործակալությունը` «Վահրամ Բաղդասարյանը չի բացառում ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի թեկնածությունը քննարկելու հավանականությունը» խոսուն վերնագրով: Ինքնին հասկանալի է, որ պետական գործակալությունը չէր կարող նման խոսուն վերնագրով լուր տարածել, եթե նոր նախագահի հարցում չլիներ Սերժ Սարգսյանի վերջնական քաղաքական որոշումը:

Այսօր ՀՀԿ Գործադիր մարմինն, ըստ ամենայնի, միաձայն կհաստատի Սերժ Սարգսյանի առաջարկը, իսկ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին ԱԺ կողմից կընտրվի երկրի չորրորդ նախագահ` ընտրությունների հենց առաջին փուլում ստանալով պահանջվող 79 ձայնը: Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը հայկական քաղաքականության խորհրդավոր կերպարներից մեկն է, որը տարբեր իրավիճակներում փրկության դեղատոմս է համարվել թե իշխանությունների և թե ընդդիմության համար: Այս իմաստով` Արմեն Սարգսյանն իսկապես ազգային համաձայնության դրսևորում է, սակայն` ոչ թե կոնկրետ ծրագրի կամ արժեքային համակարգի, այլ` սպասումների, վիրտուալության մակարդակում: 1996-ի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, երբ իշխանության ճգնաժամն ակնհայտ էր, Արմեն Սարգսյանն իրապես հնարավորություն ուներ դառնալ ազգային համաձայնության գաղափարի կրող: Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետի պաշտոնում` թերևս հուսալով, որ նա կկարողանա հակակշռել իշխանության անվերահսկելի դարձող ուժային սեգմենտին և երկրում իրականացնել բարեփոխումներ` օգտագործելով իր միջազգային կապերը: Արմեն Սարգսյանն արտահամակարգային կերպար էր և սպասումներ առաջացրեց հանրության շրջանում, մանավանդ, որ նրա հետ բանակցելու պատրաստակամություն հայտնեց անգամ արմատական ԱԺՄ-ն: Կերպարային առումով Արմեն Սարգսյանը նույնիսկ նման է Կարեն Կարապետյանին: Արտաքին դրական ֆոնի տակ քաղաքական դատարկությունն է, արժեքային համակարգի բացակայությունը: Պատահական չէ, որ մի քանի ամսից Արմեն Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից` առանց որևէ նշանակալի ձեռնարկի, նախաձեռնության: Պաշտոնապես ներկայացվեց, թե Սարգսյանն արտերկրում բուժման կարիք ունի, քաղաքական կուլիսներում շրջանառվում էր վարկած, թե իբր Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանն են Արմեն Սարգսյանին հարկադրել հրաժարական տալ: Ինչևէ, Արմեն Սարգսյանը չփայլեց կամային հատկանիշներով, սակայն քաղաքական համակարգում և հասարակության որոշակի շրջանակներում դարձավ պահանջարկված` թերևս «հալածյալի» կերպարի շնորհիվ: Համենայն դեպս, նրա անվան հետ չի ասոցացվում որևէ գաղափար, իդեա: Իշխանության ճգնաժամերի ժամանակ անընդհատ շրջանառվում էին խոսակցություններ, թե շուտով Արմեն Սարգսյանը նշանակվելու է վարչապետ, նա եղել է նաև ընդդիմադիր մի քանի ձևաչափերի «երազանքի թեկնածու»:Սերժ Սարգսյանը փաստորեն իրականություն է դարձնում շատերի «երազանքը»` նախագահի պաշտոնում առաջարկելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանը, թերևս բացառությամբ «Ելքի», միահամուռ կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը` այդպես էլ չկարողանալով մոտիվացնել իր ընտրությունը քաղաքական տեսանկյունից: Արմեն Սարգսյանն, ըստ էության, դառնալու է Հայաստանի իշխանության և խորհրդարանի ապաքաղաքական կոնսենսուսը: Կասկածից վեր է, որ նրա անունն ասոցացվելու է արտաքին քաղաքական դրական իմիջի, ներդրումների հետ, սակայն Արմեն Սարգսյանի անունը մինչև այժմ ավելի շատ ասոցացվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող մի քանի սկանդալային նախագծերի հետ»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am