Նոր ցիկլոն. Հիդրոմետ ծառայությունից տեղեկացնում են

ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը Հայելի.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ առաջիկայում ևս շարունակվելու է անկայուն եղանակը: «Հունվարի 6-7-ին հանրապետության տարածքը կգտնվի արևմուտքից մոտեցող ցիկլոնի ծայրամասերում, մասնավորապես Շիրակում, Արագածոտնում, Արարատյան դաշտում, Կոտայքում, Վայոց Ձորում և Երևանում ժամանակ առ ժամանակ դադարներով կտեղա ձյուն, լեռնային շրջաններում և լեռնանցքներում նաև բուք»,-ասաց Սուրենյանը: Սուրենյանը հաշվի առնելով կանխատեսումների տվյալները փաստում է, որ հունվարի 8-ին Հայաստանը կգտնվի ցիկլոնի կենտրոնում, որի արդյունքում տեղումների ինտենսիվությունը բավականին կմեծանա: Սուրենյանն նկատեց, որ այս պահին հարավ-արևմուտքից մեր երկիր են ներթափանցում տաք օդային հոսանքներ, օդի ջերմաստիճանը բաձրանում է, և կշարունակի բարձրանալ մինչև հունվարի 8-ը ներառյալ: «Հունվարի 6-7-ին Երևանում օդի ջերմաստիճանը գիշերը կտատանվի -3…-5, ցերեկը -1…+1 աստիճանի սահմաններում, իսկ ահա հունվարի 8-ին գիշերը սպասվում է -1…-3, ցերեկը 0…+2: Հատկապես ուժեղ կտաքանա Տավուշում և Սյունիքում, ինչի արդյունքում այստեղ հունվարի 8-ին սպասվող տեղումները հնարավոր է, որ լինեն թաց ձյան և անձրևի տեսքով»,- տեղեկացրեց ՏԿԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալը: Աստղիկ Ավագյան

դիտվել է 2 անգամ
Լրահոս
Պետական ապարատի ամենաազդեցիկ «ֆիգուրը» մնում է տեղում. «Փաստ» Տեխնիկական վրիպա՞կ, թե՞ քաղաքական հաշվարկ. ինչպես են «սխալ» թվերը փոխում ապագա խորհրդարանի պատկերը Ինչո՞ւ է Ռուսաստանը պատժում հայ ժողովրդին. «Փաստ» Մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ. ինչ պետք է անի ընդդիմությունը. «Փաստ» ԱԺ նախագահ կընտրեն, վարչապետ ու կառավարության կազմը կորոշի Նիկոլ Փաշինյանը. «Ժողովուրդ» Դավիթ Տոնոյանի գործը մոտենում է ավարտական փուլին. «Ժողովուրդ» «Ֆազ»-ի սպանության գործով անցնող Չաղ Ռուստամի նկատմամբ կիրառվեց տնային կալանք 2 աշխատակիցներ հոսանքահարվել են. մեկը մահացել է, մյուսը՝ վիրավորվել ԱՄՆ-ն նավթատար է խոցել Օմանի ծոցում Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում Վանդալիզմի դեպք Գյումրիում. «Մայր Հայաստան» հուշահամալիրի «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում Շնորհակալ ենք բոլոր նրանց, ովքեր ֆինանսական աջակցություն են ցուցաբերել Դիլիջանի եկեղեցու կառուցմանը Կոտրել են Գյումրու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու պատուհանների ապակիները Արմավիրի մարզում բախվել են 2 «Mercedes»-ներն ու «Dodge»-ը․ 5 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Վերջին երկու օրերի վերահաշվարկների արդյունքում «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին ավելացել է 140 ձայն Դատարանը բավարարել է Բագրատ Սրբազանի հայցն ընդդեմ Ստյոպա Սաֆարյանի Հունիսի 11-ին ջուր չի լինելու․ հասցեներ Ճամբարակում «ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, գլխիվայր հայտնվել ջրատար փոսում․ կան վիրավորներ Հունիսի 2-ին մաhացած զինվորի գործով 4 անձ է կալանավորվել Օմանի ծոցում Իրանին առնչվող նավթատար նավ է բռնկվել Արտակ Ավետիսյանն ազատվել է բանտային կալանքից․ նրա նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն Արթուր Օսիպյանը ազատ կարձակվի. Դատախազություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am