ՀՀԿ-ի նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի ընտանիքը. լուսանկարներ

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հադիպել է Արմեն Սարգսյանին եւ առաջարկել է նրան դառնալ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածու՝ ՀՀԿ-ի կողմից։  Wnews.am-ը շարունակում է ներկայացնել հայ քաղաքական գործիչներին եւ նրանց ընտանիքները. այս անգամ որոշեցինք ներկայացնել  Միացյալ Թագավորությունում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին եւ նրա ընտանիքը։ Արմեն Սարգսյանը ծնվել է 1953թ. հունիսի 23-ին Երեւանում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի տեսական ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ֆակուլտետը: 1976-1984 թվականները ֆիզիկա է դասավանդել ԵՊՀ-ում, հիմնադրել է տեսական ֆիզիկայի կոմպլեքս համակարգերի համակարգչային մոդելավորման բաժինը: Դեռեւս Խորհրդային Միության գոյության տարիներին (1984-1985 թթ. եւ 1989-1991 թթ.) եղել է օտարերկրյա հետազոտող եւ դասախոս Քեմբրիջի համալսարանում, Լոնդոնի համալսարանի Մաթեմատիկայի ինստիտուտում: 1992-1995 թթ. Արմեն Սարգսյանը Հայաստանի դեսպանն էր Միացյալ Թագավորությունում: Միաժամանակ զբաղեցնում էր Եվրոպայում Հայաստանի «ավագ դեսպանի», Եվրոպական միությունում, Բելգիայում, Նիդեռլանդներում, Լյուքսեմբուրգում եւ Վատիկանում դեսպանի պաշտոնները: 1995-1996 թթ. Եվրոպական միությունում Հայաստանի առաքելության ղեկավարն էր: 1996թ. նոյեմբերի 1-ին Արմեն Սարգսյանը դարձավ Հայաստանի հինգերորդ վարչապետը, սակայն պաշտոնավարեց ընդամենը չորս ամիս եւ 1997թ. փետրվարի 28-ին թողեց իր պաշտոնը՝ ծանր հիվանդությունից բուժման կուրս անցնելու անհրաժեշտությունից ելնելով: 1998-2000 թթ. նա կրկին զբաղեցրել է Լոնդոնում Հայաստանի դեսպանի պաշտոնը: 2000-ից Eurasia House International կազմակերպության հիմնադիր նախագահն է: Տարբեր տարիներին հանդիսացել է British Petrօleum, Alcatel, Telefonica եւ այլ ընկերությունների խորհրդատու: 2013թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը երրորդ անգամ ստանձնեց Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը: Նկատենք, որ Արմեն Սարգսյանը մտերիմ է Ուելսի արքայազն Չարլզի հետ։ Արմեն Սարգսյանը 2010-ին նախաձեռնեց «Երեւան, իմ սեր» նախագիծը, որի նպատակը Հայաստանի մայրաքաղաքի պատմական-մշակութային ժառանգության պահպանումն է: Ծրագիրը մեկնարկել էր Վինձորի թագավորական դղյակում տեղի ունեցած աննախադեպ ընդունելությամբ, որը կազմակերպվել էր Բրիտանիայի արքայազն Չարլզի հետ համատեղ եւ որին ներկա էին Հայաստանի նախագահը, Ամենայն Հայոց կաթողիկոսը, հայ եւ այլազգի բարերարներ ու գործարարներ: Արմեն Սարգսյանն ամուսնացած է, ունի երկու որդի, երեք թոռ: Նրա կինը՝ Նունե Սարգսյանը, նախկին լրագրող է, այժմ էլ հեքիաթագիր։ Հենց ամուսինն է նրան համոզել հեքիաթներ գրել։ Ամուսինները ծանոթացել են  դպրոցում, երբ Նունեն 14 տարեկան էր, իսկ Արմենը՝ 15։ «Նա իմ առաջին ու միակն սերն է»,- Daily Mail-ին տված հարցազրույցում անկեղծացել է Նունե Սարգսյանը։ «Արմենը մեր դպրոցի լավագույն աշակերտն էր, իսկ ես լավագույն դերասանուհին։ Մենք ներկայացնում էինք Շեքսպիր ու Ջորջ Բեռնարդ Շոու անգլերենով, քանի որ անգլերեն սովորելը կոմունիստական կրթության մի մասն էր դեռ այն ժամանակ, ինձ հասնում էր ներկայացման հիմնական հատվածքները։ Սրա պատճառով տղաները վազում էին իմ ետևից, սակայն ես միշտ ասում էի «ոչ»։ Արմենը հետաքրքրվեց ու մտածեց, թե ով է այս աղջիկը, որ մերժում է բոլոր տղաներին»,-պատմել է Նունե Սարգսյանը։ Նունե և Արմեն Սարգսյանները դպրոցական տարիքում մասնակցել են «Երիտասարդ կոմունիստների» կոնֆերանսին, որը շատ ձանձրալի է եղել ու Նունեն Արմենին ու մի քանի այլ աշակերտների հրավիրել է իրենց տուն։ Արմենը տպավորվել է Նունեի հայրիկի գրադարանով, ով լրագրող էր։ Արմենը  խնդրել է գիրք վերցնել գրադարանից, ինչը դեմ էր կանոններին, քանի որ հայրը չէր սիրում գրքեր տալ ուրիշներին։ Նունեն վախենալով հոր բարկությունից, որ Արմենը կարող է վերցրած գիրքը չվերադարձնել, դպրոցում գտել է նրան, որպեսզի հետ վերադարձնի գիրքը։ «Ահա այսպես սկսվեց մեր ընկերությունը»,-ասել է Նունեն։ Դպրոցն ավարտելուց հետո նրանք ընդունվել են համալսարան, Արմենը՝ ֆիզիկայի ֆակուլտետ, իսկ Նունեն՝ լեզուների։ Ավարտելուց հետո Արմենին առաջարկվում է պաշտոն Քեմբրիջի համալսարանում։ «Նրան տարբեր համալսարաններից հրավիրել էին 13 անգամ՝ մինչև կոմունիստները թույլ տվեցին»,-ասել է Նունեն։ 1984թ․-ին երբ Արմենն արդեն ժամանել էր Մեծ Բրիտանիա, նա և Նունեն արդեն ամուսնացած էին ու ունեին 2 որդի՝ այժմ արդեն 38-ամյա Վարդանն ու 34-ամյա Հայկը։ Նունեն նշել է, որ գիտնականների կանանց չէր թույլատրվում ամուսինների հետ մեկնել արտերկիր։ Մոսկվան թույլ է տվել այցելել ամուսնուն 1985թ․-ին՝ միայն 1 ամսով։ «Ես 30 տարեկան էի, երբ ժամանեցի Լոնդոն։ Դա առաջին անգամ էր, որ ես արտերկրում էի։ Ես սիրահարվեցի Լոնդոնին։ Ես ու Արմենն ասացինք՝ եթե միայն կարողանայինք ապրել այստեղ մեր ողջ կյանքում»,-ասել է Նունեն, քանի որ այդ ժամանակ դա անհնարին էր թվում։ 1991թ․-ին կոմունիստական վարչակարգի փլուզումից ու Հայաստանի անկախացումից հետո Հայաստանի առաջին ընտրված նախագահը խնդրել է Արմենին՝ այդ ժամանակ ականավոր ակադեմիկոս, դեսպանատուն բացել Լոնդոնում։ Եվ 1992թ․-ին Նունեն ու տղաները միացել են Արմենին Լոնդոնում։ Մի քանի տարի դեսպան լինելուց հետո՝ 1996թ․-ին, Արմեն Սարգսյանը նշանակվել է Հայաստանի վարչապետ։ 2 տարի Նունեն եղել է Լոնդոնում, որտեղ նրանց տղաները սովորում էին դպրոցում, ու Երևանում՝ ամուսնու հետ։ Վարչապետի պաշտոնից հեռանալուց հետո Արմեն Սարգսանը 1998թ․-ին դեսպան է դառնում երկրորդ անգամ։ Այնուհետ Արմեն Սարգսյանը հրաժարվում է պաշտոնից ու կենտրոնանում այլ ծրագրերի վրա։ 2013թ․-ին Արմեն Սարգսյանը դեսպան է նշանակվում արդեն երրորդ անգամ։ Նունեն հպարտությամբ պարբերականին ցույց է տվել թագուհու և Արմեն Սարգսյանի նկարը ու պատմել, որ թագուհին Արմեն Սարգսյանին ասել է․«Արմե՛ն, դու բոլոր դեսպանների չեմպիոնն ես։ Սա արդեն երրորդ անգամ է, որ վերադառնում ես մեզ մոտ»։ Ամուսնու աշխատանքի կողքին Նունեն գտել է իր սեփական ստեղծագործական ուղին։ Նա երեխաների համար հրապարակել է 14 գրքեր։ Նունեն, երբ զբաղված չէ ստեղծագործելով կամ դեսպանի կնոջ պարտականությունները կատարելով, սիրում է լինել իրենց շան ու թոռնիկների հետ, ովքեր Վարդանի ու նրա ամերիկացի կնոջ երեխաներն են։ Արմեն Սարգսյանի որդին՝ Վարդանը, ղեկավարում է իր սեփական կիբերանվտանգության ընկերությունը, Հայկն աշխատում է հոր հետ։ Ի դեպ, նախորդ տարի Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Նունե Սարգսյանի հեքիաթների մատենաշարի շնորհանդեսը: Նրա հեքիաթներից մի քանիսը վերածվել են տիկնիկային բեմադրությունների և հաջողությամբ ցուցադրվում են Թումանյանի անվան տիկնիկային և Խամաճիկների թատրոններում։ wnews.am

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am