Երկու Սարգսյանները՝ նախագահական խաչմերուկում. ուշագրավ մոդել

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը այսօր կասի Հայաստանի չորրորդ նախագահի թեկնածուի անունը, հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Խոսնակն ասել է, որ չի լինի անսպասելի թեկնածու, եւ խոսքը արդեն շրջանառվող անվան մասին է: Ամենայն հավանականությամբ Շարմազանովը նկատի ունի Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին, որի անունն էլ հենց գրեթե միակը շրջանառվում է այն հատկանիշներից հետո, որ մտավորականների հետ հանդիպմանը հայտարարել էր Սերժ Սարգսյանը մի քանի օր առաջ: Արմեն Սարգսյանը Հայաստանի վարչապետ է եղել 1996 թվականին, բայց ընդամենը մի քանի ամիս, որից հետո նա հեռացավ անվերադարձ: Պաշտոնապես դա բացատրվեց, որ Արմեն Սարգսյանն ունի առողջական խնդիրներ, թեեւ ոչ պաշտոնական խոսակցություններն ու տեղեկությունները այն մասին էին, որ Սարգսյանն իրականում խնդիրներ ուներ Հայաստանի իշխանական համակարգի ներսում, մասնավորապես՝ ուժային բլոկի հետ: Ընդ որում՝ այդ հանգամանքը նրա շուրջ ստեղծեց հանրային դրական ընկալումներ, կամ ավելի շուտ խորացրեց այն՝ հաշվի առնելով այդ ժամանակ իշխանության եւ մասնավորապես ուժային բլոկի հանդեպ հանրային բացասական վերաբերմունքը: Արմեն Սարգսյանը գործնականում հեռացավ այդ ընկալումների ներքո եւ առ այսօր թերեւս մնում է դրանց շրջանակում:

Քանի՞ ամիս կմնա Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում, որն, իհարկե, ներկայումս գուցե իր լիազորություններով նույնիսկ համարժեք չէ այն ժամանակվա վարչապետի պաշտոնին: Սարգսյանը սահմանադրորեն ունի 7 տարի նախագահելու իրավունք, մեկ ժամկետով: Անկասկած է, որ նախագահ ընտրվելու դեպքում Արմեն Սարգսյանի, այսպես ասած, հիմնական կրեդոն լինելու են մի կողմից նրա միջազգային կապերը, որ նա ստեղծել է Մեծ Բրիտանիայում երկարատեւ գործունեության ընթացքում, մյուս կողմից՝ նրա այն հանրային դրական ընկալումները, որոնց մասին խոսում էինք 1996-ի նրա մի քանի ամիսների վարչապետության եւ հեռանալու պատմության ոչ պաշտոնական վարկածների կոնտեքստում:

Առաջին հայացքից իշխանական ոչ ազդեցիկ լծակների բացակայությունն իրականում բավականին նուրբ ձեւով զգալիորեն փոխհատուցում են այդ երկու գործոնները: Նախ՝ երկուսն էլ շատ են պետք ներկայիս իշխանությանը, իսկ մյուս կողմից էլ այդ երկու գործոնները Արմեն Սարգսյանին տալիս են, իհարկե, ոչ պաշտոնական, այդուհանդերձ որոշակի լծակ իշխող համակարգի վրա: Մեծ հաշվով, Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնում դե ֆակտո դեսպան է՝ իշխանության դեսպանը միջազգային տարբեր սուբյեկտների մոտ, իշխանության դեսպանը հասարակության մոտ, եւ միջազգային տարբեր սուբյեկտների դեսպանը Հայաստանի իշխող համակարգում: Իրականում, այդ իմաստով, Արմեն Սարգսյանի թեկնածությունը Հայաստանի նախագահի ինստիտուտը՝ խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում վերածում է ուշագրավ մի «խաչմերուկի»: Թե լուսացուցային ինչ կարգավորում է լինելու այդ խաչմերուկում, դեռեւս վաղ է ասել, այստեղ շատ բան դեռ անորոշ է եւ պարզ կլինի նվազագույն մասով այն բանից հետո, երբ ապրիլին ամբողջապես կձեւավորվի նոր կառավարությունը: Կա տեսակետ, որ Սերժ Սարգսյանին նախագահի պաշտոնում անհրաժեշտ է բուտաֆորիկ ֆիգուր, որը չի խաղա ինքնուրույն խաղ, եւ որը կլինի հեշտ կառավարելի: Իրականում, սակայն, այդ հանգամանքը թերեւս փոքր-ինչ կարծրատիպային, իներցիոն եւ չափազանցված տարբերակ է, քանի որ, մեղմ ասած, դժվար է պատկերացնել, որ Արմեն Սարգսյանին անհրաժեշտ էր թողնել արտերկրում իր գործունեությունը Հայաստանում բուտաֆորիկ կառավարելիության տակ նախագահ աշխատելու համար: Սարգսյանի նշանակումը եւ «խաչմերուկի» ձեւավորումը եւս մեկ անգամ հուշում է, որ Հայաստանում տեղի է ունենում ներքաղաքական համակարգի պարզ բրգաձեւ կառուցվածքի տրանսֆորմացիա եւ վերափոխում ավելի բազմաշերտ եւ բարդ մի համակարգի, ընդ որում՝ ամենեւին չպարփակված հայաստանյան իրականության շրջանակում եւ մասշտաբում, ինչը անկասկած ունի իր թե՛ ռիսկերը, թե՛ առավելությունները, կամ ավելի շուտ՝ առավելությունները պարզունակ համակարգի նկատմամբ, ռիսկերը՝ մինչ այժմ եղած պարզունակ համակարգի պատճառով»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am