Պատկերացրեք, որ մեր օլիգարխները կամ գեներալները պատմեին, թե նրանք «ինշշշ տղերք են»

«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Սոչիում ապրող գործարար Ռոբերտ Թաթուլյանի (Ռոբսոնի) մասին ես առաջին անգամ կարդացի անցած տարի, երբ լուր տարածվեց, որ նրան ձերբակալել են Պրահայում «օրենքով գողերի» հավաքի ժամանակ: Հետո այդ լուրը հերքվեց, բայց, բնականաբար, հայաստանցի լրագրողները սկսեցին հետաքրքրվել այդ անձնավորությամբ: Google-ի որոնողական համակարգը բերում է տեղեկություններ, որտեղ Թաթուլյանին անվանում են «քրեական հեղինակություն», «Դեդ Հասանի նշանակած», նրա անունը կապում են այն երեւույթների հետ, որոնք ռուսերեն կոչվում են «նայեզդ» եւ «ռազբորկա»: Բացի այդ, Թաթուլյանն ընկավ ամերիկյան պատժամիջոցների տակ, ինչն ինքնին մարդուն վատ չի բնութագրում, պարզապես եւս մի մանրամասն է այդ գործչի դիմանկարում: Անձամբ ինձ համար չափանիշ են ոչ այնքան հրապարակումները՝ ի վերջո հնարավոր է մոգոնել ցանկացած տեղեկատվություն, «թխել» ցանկացած հոդված: Ինձ համար չափանիշ է այն, թե ինչպես, ինչպիսի բառապաշարով է մարդը ձեւակերպում իր մտքերը, ինչպես է նա խոսում իր մասին: Այդ նպատակով դիտեցի նրա հարցազրույցը «Բլոգ Սոչիին»: Նախ՝ աչքի է զարնում Ռոբսոնի տան ներքին հարդարանքը՝ ոսկեզօծ «թագավորական» աթոռներով, որոնք ճաշակի եւ «չտեսության» մակարդակի հստակ ցուցիչներ են: Իսկ խոսքը… Դե պատկերացրեք, որ մեր գործարար պատգամավորները կամ գեներալները խոսեին ռուսերեն եւ պատմեին բացառապես այն մասին, թե նրանք «ինշշշ տղերք են»: Եթե պատկերացրեցիք, ապա կհասկանաք, թե ինչ է իրենից ներկայացնում Թաթուլյանն իր մտահորիզոնով եւ աշխարհընկալմամբ: Բայց, ի վերջո, եթե մարդը «գողական» է, «բլատնոյ» է, ապրում է ռուսաստանյան բիզնեսի «տայգայի» օրենքներով, դա իր եւ իր համաքաղաքացիների գործն է: Մեզ դա հետաքրքրում էր այնքանով, որ այդ անձնավորությունն իր «սեւ ջիպավոր» շքախմբով «ֆռֆռում էր» հայաստանյան դիվանագիտական համարներով, որովհետեւ, պարզվում է՝ Հայաստանի արտգործնախարարի խորհրդականն էր: Թե ինչ խորհուրդներ էր Ռոբսոնը տալիս Էդվարդ Նալբանդյանին՝ կդժվարանամ ասել, բայց պարզ է, որ այդ նախարարությունը, ինչպես նաեւ բոլոր մնացած պետական գերատեսչությունները պետք է ավելի բծախնդիր լինեն խորհրդականներ նշանակելիս, որպեսզի նման մարդիկ մեր պետությունը չվարկաբեկեն՝ առավել եւս Հայաստանի սահմաններից դուրս: Մեզ մեր պատգամավորներն ու գեներալները լիուլի հերիք են: Այս օրերին քննարկվում էր Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածությունը (չնայած ամեն ինչ արդեն իսկ պարզ է): Իսկ ես հիշեցի Ռոբսոնին, որովհետեւ հայաստանյան «վերնախավը» հիմնականում այդպիսի «ռոբսոններից» է կազմված: Գուցե նախագահի ընտրությունը ազդարարի այդ վերնախավի փոփոխությո՞ւնը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am