Ով է շարունակելու «անգլիական թագուհու» կարգավիճակը Հանրայինում. Ալեքսան Հարությունյանը վերադառնո՞ւմ է

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2018 թվականը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման վերջին տարին է: 2013 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ջաղինյանը վեց տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ ապա, մարտի 5-ին խորհրդի նախագահ։ Այժմ կարծիք կա, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը վերադառնալու է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնին. նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2003-2013 թվականներին: Տեղեկության իսկության վերաբերյալ Ալեքսան Հարությունյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան, նախագահի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են: «Հայկական ժամանակ»-ը զրուցեց Ռուբեն Ջաղինյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք ցանկություն ունի հնարավորության դեպքում ևս վեց տարի վերընտրվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում: Վերջինս նշեց, որ աշխատելու ցանկություն միշտ ունի, հատկապես, երբ գործում տեսնում է համընթաց զարգացում և ձեռքբերումներ։ Ջաղինյանը նաև նշեց, որ ինքն էլ է լսել Ալեքսան Հարությունյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ վերադառնալու մասին տեղեկությունները: «Նման քննարկումներ միշտ էլ լինում են, հատկապես յուրաքանչյուր պաշտոնի ժամկետի ավարտին, կամ դրա սկզբին, ես դրանք բնական եմ համարում»,- ասաց խորհրդի նախագահը: Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ի սկզբանե ծանր են տարել: Նրա հետ առնչություն ունեցող հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք կարծելով, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, սկսել են «ճամպրուկները հավաքել»: Հիմա թե Ջաղինյանի վերընտրվելու և թե Ալեքսան Հարությունյանի վերադարձի դեպքում Հ1-ում, թերևս, ոչինչ էլ չի փոխվելու: Խորհրդի նախագահը շարունակելու է պահպանել «անգլիական թագուհու» կարգավիճակը, իսկ քաղաքական-լրատվական մասը հիմնականում կոորդինացնելու է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը՝ նախագահական նստավայրի անմիջական վերահսկողության ներքո»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: ՀԳ.Ի դեպ hayeli.am-ը դեռ օրեր առաջ էր հայտնել այն մասին,որ Ալեքսան Հարությունյանը վերադառնալու է իր նախկին պաշտոնին,այն է ՝Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ:

դիտվել է 9 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am