Գազի հարցը մնացել է օդում․ ԵԱՏՄ թեման հետաձգվեց, բայց թանկացումների վտանգը՝ ոչ․ «Ժողովուրդ»

Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությունում անդամակցության շուրջ վերջին շաբաթներին ակտիվացած քննարկումները, կարծես, ժամանակավորապես տեղափոխվել են երկրորդ պլան մինչև դեկտեմբեր։ Աստանայում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հնչեցրած հայտարարություններից հետո ակնհայտ դարձավ, որ պաշտոնական Երևանը գոնե այս փուլում չի պատրաստվում կտրուկ քայլերի դիմել և փորձում է պահպանել աշխատանքային հարաբերությունները միության գործընկերների հետ։


Սակայն եթե ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալու կամ դուրս գալու հարցը փաստացի հետաձգվել է, ապա դրա հետ անմիջականորեն կապված մեկ այլ կարևոր խնդիր շարունակում է մնալ չլուծված։ Խոսքը բնական գազի գնի մասին է։

«Ժողովուրդ» օրաթերթը դեռ ապրիլի 1-ին գրել էր, որ Հայաստանի համար ռուսական գազի սակագնի վերանայումը գործնականում անխուսափելի է, և ՀՀ իշխանություններն արդեն իսկ տեղեկացված են, որ առաջիկայում գազի գնի բարձրացման հարցը կրկին հայտնվելու է օրակարգում։ Ժողովուրդ օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ՝ այս թեմայով բանակցություններն ընթանում են վաղուց, սակայն մինչ այժմ Երևանին չի հաջողվել ստանալ այնպիսի երաշխիքներ, որոնք կբացառեն թանկացման ռիսկը։

Ավելին, արդեն պաշտոնապես հայտնի է, որ Ռուսաստանի էներգետիկայի նախարարության կողմից Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանն արդեն իսկ գրություն է ուղարկվել, որտեղ հստակ շարադրված է նաև Հայաստանի գազամատակարարման դադարեցման հեռանկարի մասին: Թեման չափազանց զգայուն է, քանի որ ցանկացած նման զարգացում կարող է լրջագույն ազդեցություն ունենալ ոչ միայն էներգետիկ համակարգի, այլև ամբողջ տնտեսության վրա։

Փորձագետները վաղուց են ահազանգում, որ գազի գնի ցանկացած բարձրացում շղթայական ազդեցություն է ունենում տնտեսության գրեթե բոլոր ոլորտների վրա։ Թանկանում են էլեկտրաէներգիայի արտադրության ծախսերը, արտադրական գործընթացները, բեռնափոխադրումները, ծառայությունների մի մասը, իսկ վերջնական արդյունքում՝ սպառողական ապրանքների գները։ Այլ կերպ ասած՝ գազի գնի փոփոխությունը կարող է վերածվել համատարած թանկացումների նոր ալիքի։

 


 

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am