Ստի ու չարի վերջը

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 6-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից

Ստի ու չարի վերջը

Նիկոլ Փաշինյանը շարունակում է արդարացնել 2022թ․ հոկտեմբերի 6-ին Պրահայում իր կայացրած դավաճանական որոշումը։ Ձեռքի հետ շարունակում է նաև հայաստանցի-ղարաբաղցի հակադրություն քարոզել։

Նախընտրական շոու-զորահանդեսի ժամանակ նա հայտարարեց, որ 7 երկրներից կարողացել է սպառազինություն գնել միայն 2022թ․ հոկտեմբերից հետո։ «Թարգմանաբար» դա նշանակում է, որ, ըստ Նիկոլի, Արցախն ու 120 հազար արցախցիներն էին խանգարում, որպեսզի ՀՀ-ն զինվի։

Նախ մի կողմ թողնենք Նիկոլի գնած զենքերի արդյունավետությունը, դրանց սինխրոնացումը, որոնք ռազմական փորձագետների և զինվորականների գնահատականներով՝ խիստ կասկածելի են։

Մի կողմ թողնենք նաև այն, որ այս զենքերն 8 միլիարդ դոլարով չեն գնվել (Փաշինյանն ուզում է խուսափել այն հարցից, թե որտե՞ղ է վատնվել պետական պարտքի՝ 8 միլիարդ դոլարով ավելացումը․ իշխանափոխությունը մանրամասնորեն կտա այդ հարցի պատասխանը)։

Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանը կրկին խոստովանում է, որ ինքը գիտակցաբար է հանձնել Արցախն Ադրբեջանին։ Հետևաբար՝ ՔՊ-ականներն ու Նիկոլի արտահաստիքային քարոզիչներն այլևս չպետք է օգտագործեն «Արցախը շուտվանից էր հանձնած», «խեղճ, հարիֆ Նիկոլն ի՞նչ կարող էր անել, եթե Արցախը հանձնել էին 1991-ին, 1997-ին, 1998-ին, 2000-ին, 2007-ին, 2013-ին, 2022-ի սեպտեմբերին» և նմանատիպ այլ ձևակերպումները։

Արցախը հանձնել է Նիկոլը, և վե՛րջ։

Ու ինչքան էլ այդ դավաճանական քայլը փորձի ներկայացնել որպես ՀՀ-ի շահերից բխող բարեբախտություն, միևնույն է նրա ադրբեջանամետ ու հակահայկական քայլերի էությունը դրանից չի փոխվում։

Գալու է ստի ու չարի վերջը։

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար

01․06․2026

------

Հ․Գ․ Օրենքով սահմանված կարգով Անդրանիկ Թևանյանն ունի վստահված անձանց միջոցով հանրության հետ շփվելու իրավունք։ Մինչև նախընտրական քարոզարշավի ավարտն Անդրանիկ Թևանյանի ուղերձները կհրապարակվեն «Մայր Հայաստան» շարժման ֆեյսբուքյան էջով։

դիտվել է 150 անգամ
Լրահոս
Այն, ինչ ներկայացվում է որպես պաշտպանություն, պետք է իր բովանդակությամբ ևս պաշտպանություն լինի, ոչ թե նոր տարաձայնությունների աղբյուր․ Քաջիկ սարկավագ Եղոյան «Ուժեղ Հայաստանի» Աջափնյակի գրասենյակում խուզարկություններ են կատարվել, ձերբակալվել է 8 անձ․ ՀԿԿ Ստի ու չարի վերջը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է Փաշինյանը ցանկանում է շահույթ ստանալ Ռուսաստանից․ Մեդվեդև Փաշինյանին քիչ է մնացել․ քաղաքացի (video) «Վահագն Ալեքսանյանը ողորմելի վիճակում է հայտնվել»․ Սուրեն Սուրենյանց (video) «Ինչպե՞ս են 1 միլիոն ադրբեջանցիներ առանց տանկերի մտնելու Երևան»․ Հայկ Նահապետյան (video) Նիկոլն ամսի 7-ից հետո պիտի պատասխան տա․ քաղաքացին պոռթկաց (video) Մի օրում այդ հարցը կլուծեմ․ ու՞մ կզանգի Գագիկ Ծառուկյանը (video) Նաիրի Հունանյանի խուցը հիշիր․ քեզ մի բան է սպավում, Նիկո՛լ․ Սուրենյանց (video) Փաշինյանն այսօր խայտառակվել է․ ի՞նչ կեղծ հարցումներ են հրապարակել (video) «Նիկոլի տասովշիկնե՛ր, ձեզ մի բան եմ զգուշացնում»․ Հայկ Նահապետյան (video) «Ի՞նչ խաղեր է Նիկոլը տվել Պուտինի հետ զրույցում»․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանը մանրամասնում է (video) Պուտինը Նիկոլին ասել է՝ մինչև դեկտեմբեր ժամանակ ունեք․ Սուրեն Սուրենյանց (video) Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am