Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ

Դատախազը 2026 թվականի հունիսի 1-ին, 2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, հանրային քրեական հետապնդում է հարուցել 2008 թվականի փետրվարի 23-ից մարտի 1-ի դրությամբ ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարների՝ Պ.Պ.-ի, Վ.Գ.-ի, Հ.Բ.-ի և Լ.Ե.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն օժանդակելը, որն էական վնաս է պատճառել՝ առաջացնելով ծանր հետևանքներ): Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից։

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ զինված ուժերի 4 բանակային կորպուսների հրամանատարներ Պ.Պ.-ն, Վ.Գ.-ն, Հ.Բ.-ն և Լ.Ե.-ն, ակնհայտ ապօրինի հրաման կատարելով, իրենց կողմից արձակված հրամանների հիման վրա միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել են նույն ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնն զբաղեցրած Մ.Հ.-ի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից, այդ թվում՝ Մարտի 1-ի գործով մեղադրյալներ՝ Ռ.Ք.-ի, Ս.Օ.-ի, Յու.Խ.-ի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելուն:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Հաջորդ ծնունդդ բանտում. ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության դիմաց (video) Էրեբունիում Նիկոլի «ստահակների ոհմակը» ինձ քարտեզ փորձեց տալ, ու․․․ Ավրցյան Գոռ (արախցի բուժակ) (video) Նիկո՛լ, 4 հարց եմ տալիս, դե պատասխանիր․ Հայկ Նահապետյան (video) Ակցիա Կառավարության դիմաց․ Երիտասարդները Փաշինյանին որպես նվեր թուրքական ֆեսեր են բերել (video) Շղթայական ավտովթար` Արարատի մարզում. բախվել են Tesla-ն, BMW-ն, Lada Priora-ն, Opel-ը և Կամազ-ը Նիկո՛լ, չես տեսնելու էդ փողերը․ Մակրոնը կլացի ու չի տա․ Սուրեն Սուրենյանց (video) Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 2-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am