ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային
Աշխարհի 2026 թվականի առաջնությանը նախապատրաստվող Բրազիլիայի և Պանամայի հավաքականները մրցաշարի մեկնարկից առաջ ուժերը չափեցին ստուգողական խաղում։ Գոլառատ հանդիպումն ավարտվեց բրազիլացիների վստահ հաղթանակով՝ 6-2 հաշվով։
«Պենտակամպեոնների» կազմում գոլերի հեղինակ դարձան Վինիսիուս Ժունիորը (1), Կառլոս Կազեմիրոն (39), Ռայանը (53), Լուկաս Պակետան (60), Իգոր Տիագոն (63, 11-մետրանոցից) և Դանիլո Պերեյրան (81): Պանամայի հավաքականից աչքի ընկավ Կառլոս Հարվին (84), իսկ հանդիպման 14-րդ րոպեին բրազիլացի Մատեուս Կունյան դարձավ ինքնագոլի հեղինակ:
Բրազիլիայի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումն անցկացնելու է հունիսի 7-ին՝ ուժերը չափելով Եգիպտոսի ընտրանու հետ։
Հիշեցնենք, որ երկու թիմերն էլ մասնակցելու են առաջիկա Մունդիալին։ Բրազիլիայի հավաքականն ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Հայիթին, Մարոկկոն և Շոտլանդիան։
Պանաման հանդես է գալու L խմբում՝ մրցելով Խորվաթիայի, Անգլիայի և Գանայի հավաքականների հետ։ Աշխարհի առաջնությունը մեկնարկելու է հունիսի 11-ին և տևելու է մինչև հուլիսի 19-ը։
Աղբյուրը՝ Armsport.am:
