«Հետք»-ը գրում է․ «Մինչ հունիսի 1-ին նշվում է Երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատության մեջ է ապրում։ Պաշտոնական տվյալներով՝ մեր երկրում երեխաների 28%-ն աղքատ է, իսկ 0.9%-ը՝ ծայրահեղ աղքատ։
Այս մասին են վկայում աղքատության վերաբերյալ Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) վերջին հաշվարկները, որոնք ամփոփում են 2024 թվականը։ Տվյալները վերաբերում են 0-18 տարեկաններին։
Եթե դիտարկենք առանձին, ապա տղա երեխաների շրջանում աղքատության մակարդակը փոքր-ինչ ավելի բարձր է՝ 28.1%։ Աղքատ է աղջիկ երեխաների 27.9%-ը։
Մարզերից երկուսում՝ Շիրակում և Տավուշում, երեխաների կեսից ավելին աղքատ են։ Ընդ որում՝ Շիրակում բարձր է նաև մանկական ծայրահեղ աղքատությունը (տե՛ս ինֆոգրաֆիկան)։
Մանկական աղքատության մակարդակը միջինից բարձր է նաև Վայոց ձորում, Արմավիրում, Գեղարքունիքում, փոքր չափով՝ Կոտայքի մարզում։
Մանկական աղքատությունն ամենացածրը Սյունիքի մարզում է։ Առհասարակ, Սյունիքում աղքատության ամենացածր մակարդակն է (ոչ միայն երեխաների, այլև՝ ամբողջ բնակչության հաշվարկով)»:
Հունիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հունիսի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան
Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը