Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA

«Հայաստանում ժողովրդավարության միջազգային դիտարան» նախաձեռնությունը (International Observatory for Democracy in Armenia | IODA) հայտնում է, որ հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ՀՀ իշխանություններն ընդլայնել են կառավարության քննադատների նկատմամբ իրականացվող ձերբակալությունները՝ խոսքի հիման վրա ենթադրյալ իրավախախտումների մեղադրանքներով։ Հայաստանում իրականացված երկրորդ փաստահավաք առաքելության ընթացքում IODA-ն նաև արձանագրել է ընտրական գործընթացին արտաքին միջամտության վերաբերյալ պնդումներ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից վարչական ռեսուրսի կիրառման կրկնվող դեպքեր, ինչպես նաև բազմաթիվ հաղորդումներ այն մասին, որ ընտրողների՝ հատկապես պետական համակարգում աշխատողների շրջանում առկա է վախ՝ ընդդիմադիր թեկնածուներին աջակցելու համար հնարավոր ճնշամիջոցներից։

IODA-ի երկրորդ փաստահավաք առաքելությունը, որն իրականացվել է 2026 թվականի մայիսի 22-27-ը, միջազգային փորձագետների պատվիրակության կողմից, որի անդամներն էին՝ մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած իրավաբաններ Ֆիլիպ Քալֆայանը, Սառա Լի Ուիթսոնը և Դայանա Քիրնին, ինչպես նաև Կանադայի խորհրդարանի նախկին պատգամավոր Բրայան Մեյը։ Երևանում անցկացված հանդիպումներից բացի, որտեղ պատվիրակությունը հանդիպել է, այդ թվում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչների հետ, խումբն այցելել է նաև Հրազդան, Սևան, Իջևան, Դիլիջան, Վանաձոր, Սպիտակ և Գյումրի՝ հանդիպումներ ունենալով քաղաքական կուսակցությունների տեղական ներկայացուցիչների, իրավաբանների, ընտրական դիտորդների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ։ IODA-ն փորձել է հանդիպումներ նախաձեռնել նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ, սակայն առաջարկին պատասխան չի հաջորդել։ Հանդիպման առաջարկներ են ուղարկվել նաև Սահմանադրական դատարանին, Քննչական կոմիտեին և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին, սակայն նշված կառույցների հետ հանդիպումներ կազմակերպել չի հաջողվել։

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն է կրում երկրում ձևավորված մտահոգիչ իրավիճակի համար՝ այդ թվում, ոչ միայն քննադատների նկատմամբ հարուցվող քրեական հետապնդումների, այլև թշնամական ընտրական մթնոլորտի համար, որն ուղեկցվում է սեփական կարծիքն արտահայտող քաղաքացիների հասցեին նրա հրապարակային վիրավորանքներով և հարձակումներով», — ասել է IODA-ի խորհրդի անդամ Սառա Լի Ուիթսոնը։ «Կառավարությունը պարտավոր է ապահովել, որպեսզի Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի իրեն ազատ և անվտանգ զգա վարչապետին քննադատելու և կառավարության քաղաքականությունը վիճարկելու հարցում՝ անկախ նրանից, թե որքան անընդունելի կամ վիրավորական կարող են իշխանությունները համարել այդ քննադատությունները»։

IODA-ի երկրորդ փաստահավաք առաքելության մամուլի հաղորդագրությունը եւ եզրակացությունները կարդալ այս հղումով։

IODA-ն անկախ, ժամանակավոր (ad hoc) վերլուծական մարմին է, որը դիտարկում, փաստագրում և գնահատում է Հայաստանում ժողովրդավարական կառավարմանն ու քաղաքացիական տարածքին վերաբերող քաղաքական և ինստիտուցիոնալ զարգացումները։ Նախաձեռնությունը չի իրականացնում ընտրությունների պաշտոնական դիտարկում և չի սատարում քաղաքական դերակատարների, և նրա մանդատը տարբերվում է հավատարմագրված տեղական և միջազգային դիտորդական առաքելություններից։ Առաջնորդվելով անկախության, անկուսակցականության, ապացույցների վրա հիմնված վերլուծության և թափանցիկության սկզբունքներով՝ IODA-ն տրամադրում է օբյեկտիվ, հաստատված գնահատականներ՝ տեղական շահագրգիռ կողմերի հետ անմիջական ներգրավվածության և կառուցողական երկխոսության միջոցով։

դիտվել է 201 անգամ
Լրահոս
Պահանջեք ազատ արձակել Արթուր Օսիպյանին. ՀԿ-ները դիմել են ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Քրեական հետապնդումներ է հարուցվել 4 բանակային կորպուսների նախկին հրամանատարների նկատմամբ Տոնախմբվեց Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը ԱԱ-2026-ին ընդառաջ. Բրազիլիան գերգոլառատ խաղում հաղթեց Պանամային Փաշինյանի իշխանությունը ջախջախել է այդ ուղղությունը. Լևոն Զուրաբյան (video) ՆԱՏՕ-ի երկրները 24 հետախուզական թռիչք են կատարել Բելառուսի սահմանների մոտ Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Փաշինյա՛ն, էս սննկացման, ավերի համար դու ի՞նչ պատասխան ես տալու․ Գագիկ Ծառուկյան (video) Կոչ ենք անում հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին․ «Կամք» #ՈՒՂԻՂ․ Պուտինի զանգը Փաշինյանին՝ պատժելուց առաջ․ Սուրեն Սուրենյանց (video) Մեծ սնանկացում է լինելու. գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվելու. Հայկ Նահապետյան (video) Սամվել Կարապետյա՛ն, հատուկ ձեզ եմ ասում․ ինչ է մեզ սպառնում (video) «Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am