Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է.


«Նիկոլ Փաշինյանը ըստ էության իրավացի է. անտրամաբանական է անել հանրաքվե, քանի դեռ Հայաստանը պաշտոնապես չի դիմել ԵՄ-ին անդամակցության համար:

Միաժամանակ սակայն, անտրամաբանական է խոսել Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցության կուրսի մասին, երբ այդ ամենը ենթադրում է ընդամենը մեկ նախադասությամբ մի օրենք խորհրդարանում, որը կառավարող մեծամասնությունն ընդունել է զուտ այն պատճառով, որ այն մերժելը հավասարազոր կլիներ «եվրաանդամակցության» քարոզչական փուչիկի պայթեցումով, վաղաժամ պայթեցումով: Իսկ վաղաժամ պայթեցումը կնշանակեր այսպես ասած արեւմտամետ տրամադրված ընտրազաննգվածի կորուստ:

Ընդ որում, մեղմ ասած, մոլորություն է մտածել, թե այդ ընտրազանգվածը գնալու էր եւ ձայն էր տալու որեւէ այլ «արեւմտամոլ» կուսակցության:

Պետք է հասկանալ, որ այդ ընտրազանգվածն էլ իր զգալի մասով այդուհանդերձ ռացիոնալ է ավելի, քան հակառակը: Հետեւաբար, երբ նրանք արեւմտամետությամբ ձայն են տալիս Փաշինյանին, ձայն են տալիս, որովհետեւ նա իշխանություն է: Այսինքն, վատ, լավ, ամոթալի, ձախողված, թե ինչ, բայց՝ իշխանություն է, ունի իշխանության եկած լինելու եւ իշխանությունը բարդ փուլում պահած լինելու քեյս: Նրանք հենց այդ «քեյսի» բերումով են ձայն տալիս Փաշինյանի, այլ ոչ թե պարզապես, զուտ «արեւմտամետության»:

Այո, այդ ընտրազանգվածի կողմնորոշումը արեւմտյան է, բայց նրանք կուրորեն չեն գնում եւ ձայն տալիս «արեւմտամետ» ամեն ինչի: Նրանք այդ ռակուրսով, բայց ձայն տալիս են «քեյսին», եւ ոչ թե «ինտերֆեյսին»:

Իսկ հանրաքվեի պահով, անկասկած, Փաշինյանն իրավացի է. ինչպե՞ս հանրաքվե անել չեղած թեմայի վերաբերյալ: Իսկ, թե ինչո՞ւ է Ռուսաստանը սրում թեման, ես դիտարկել եմ պարբերաբար, ներկայացնելով իմ տեսակետը:

Ի դեպ, Պուտինը չգիտես՝ ինչու նույն «դեմարշի» ոգով բաց չի թողել Փաշինյանի ծննդյան տարեդարձն ու չի մոռացել շնորհավորել նրան: Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով:

Կրկնեմ մի քանի օր առաջ «Օրվա թեմայում» արածս անդրադարձը՝ ԵԱՏՄ քառյակի հայտարարություն-նամակը Փաշինյանին, թերեւս, կարող էր տողատակում ունենալ նաեւ անվտանգության հավաքական երաշխիքը՝ ընտրությանը պարտվելու եւ այդ պարտությունը ճանաչելու պարագայում»:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Հայաստանում գրեթե չորս երեխայից մեկն աղքատ է. ՔՊ-ի նոր խոստումները՝ հները չկատարած. «Հետք» Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Փաշինյա՛ն, էս սննկացման, ավերի համար դու ի՞նչ պատասխան ես տալու․ Գագիկ Ծառուկյան (video) Կոչ ենք անում հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին․ «Կամք» #ՈՒՂԻՂ․ Պուտինի զանգը Փաշինյանին՝ պատժելուց առաջ․ Սուրեն Սուրենյանց (video) Մեծ սնանկացում է լինելու. գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվելու. Հայկ Նահապետյան (video) Սամվել Կարապետյա՛ն, հատուկ ձեզ եմ ասում․ ինչ է մեզ սպառնում (video) «Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video) Հայաստանի ընտրությունները և ՌԴ-ի արձագանքը. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին #ՈՒՂԻՂ․ Մի սարսափելի նվեր ունեմ Նիկոլի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները. Hetq.am Այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են. Տիգրան Դումիկյան Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am