Կոչ ենք անում հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին․ «Կամք»

Ներկայացնում ենք Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնության հայտարարությունը 2026 թվականի ԱԺ ընտրությունների առիթով.


«Սիրելի՛ հայրենակիցներ, գաղափարակիցներ և աջակիցներ,

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը տարիներ ի վեր պայքարում է ազգային արժեքների և ազգային շահի պահպանման համար, և այսօր էլ՝ այս ճակատագրական օրերին, երբ վտանգված է հայոց պետականությունը և անկախությունը, մեր պայքարը շարունակվում է։

Կոչ ենք անում ՀՀ արժանապատիվ քաղաքացիներին՝ հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին։

Հայկական արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունը Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով հանդես է եկել դեռևս 2020 թվականի հունիսի 1-ին՝ մինչև 44-օրյա պատերազմը և Արցախի կորուստը։

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր մենք համոզված ենք, որ Հայաստանի փրկության կարևոր նախապայմանը դա իշխանափոխությունն է։ Եթե Նիկոլ Փաշինյանը և իր ավազակախումբը մնացին իշխանության, նրանք Հայաստանը կվերածեն թյուրքական երրորդ պետության, նրանք կթուրքացնեն Հայաստանը, ինչպես դա արեցին Արցախի հետ։ Որպեսզի երաշխավորված իշխանափոխություն լինի, կարևոր է որ 1․500․000 ՀՀ քաղաքացիներ մասնակցեն ընտրություններին։ Մասնակցի՛ր ընտրություններին, դարձի՛ր 1․500․000-ից մեկը։

Անշուշտ իշխանության հեռացումը միանգամից չի վերացնելու ՀՀ գլխին կախված գոյաբանական սպառնալիքները և նրա առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերները, սակայն դա անհրաժեշտ նախապայման է կանգնեցնելու պարտությունների և նահանջի պտտանիվը և նրան հակառակ ընթացք տալու։

Անշուշտ, իշխանության հեռացումը միանգամից չի վերացնելու ՀՀ գլխին կախված գոյաբանական սպառնալիքները, սակայն հունիսի 7-ին մենք կարող ենք վերականգնել մեր ազգային արժանապատվությունը և ինքնասիրությունը, Հայաստանը վերադարձնել հայերին, տե՛ր կանգնել մեր Երկրին, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, մեր ավանդույթներին և ազգային արժեքներին, մեր ճակատից ջնջել ամոթի այն խարանը, որը դաջել է այս իշխանությունը։ Մերժե՛նք այլասերության, խաղամոլության և թմրամոլության ջատագով և գլխավոր լոբբիստ Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին՝ 16 համարին։ Մերժե՛նք Ալիևին հանձնված, Ալիևի ողորմածությանը մի ամբողջ ազգ և երկիր հանձնած Նիկոլ Փաշինյանին և նրա քաղաքական ուժին՝ 16 համարին։

Այսօր Հունիսի 1-ն է՝ մանուկների միջազգային օրը, մեր պայքարը միշտ էլ եղել է հայի և Հայաստանի համար, բայց առաջնահերթ այն հայ մանուկների, հայ բալիկների համար է։ Հունիսի 7-ին կանխորոշվելու է մեր զավակների, մեր երեխաների ապագան։ Կոչ ենք անում հունիսի 7-ին գնալ ընտրության հանուն նրանց, հանուն նրանց ապագայի, թույլ չտանք նրանց ձեռքից խլեն Մայր Հայրենիքի այս վերջին բեկորը։

Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացինե՛ր, ևս մեկ անգամ հորդորում ենք՝ չալարել, չզլանալ, չվախենալ և հունիսի 7-ին մասնակցել Ազգային ժողովի համապետական ընտրություններին։

Հայկական արժեքների պաշտպանության

«Կամք» հասարակական նախաձեռնություն

01․06․2026 թ․»։

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Փաշինյանին աջակցելը հավասարազոր է Հայ եկեղեցուց հրաժարվելուն․ «Իրավունք» Իրանը և ԱՄՆ-ն ձգտում են հաշտության գործարքն ամրագրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով Ընտրություններին ընդառաջ աճել են կառավարության քննադատների ձերբակալությունները․ IODA Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով ցորեն և պարարտանյութ է ուղարկվել Հայաստան Լոս Անջելեսի սպանության և ինքնասպանության դեպքից հետո հայ ընտանիքի հարազատները դրամահավաք են սկսել Շտապ․ Նիկոլը միայն 27 դպրոց Սյունիքում է փակում․ աղետալի թվեր․ Հայկ Նահապետյան (video) Օդի ջերմաստիճանը կբարձրանա Սա լոկ քաղաքավարություն չէ, այլ քաղաքականություն, որն այս փուլում Հայաստանի շուրջ ծավալվում է շատ նուրբ շերտերով Չեխական պարբերականն անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի` Վացլավ Հավելի մրցանակի առաջադրմանը Փաշինյա՛ն, էս սննկացման, ավերի համար դու ի՞նչ պատասխան ես տալու․ Գագիկ Ծառուկյան (video) Կոչ ենք անում հունիսի 7-ին չվախենալ, չզլանալ և, ի գինս ամենի, մասնակցել ընտրություններին․ «Կամք» #ՈՒՂԻՂ․ Պուտինի զանգը Փաշինյանին՝ պատժելուց առաջ․ Սուրեն Սուրենյանց (video) Մեծ սնանկացում է լինելու. գյուղացիները անելանելի վիճակում են հայտնվելու. Հայկ Նահապետյան (video) Սամվել Կարապետյա՛ն, հատուկ ձեզ եմ ասում․ ինչ է մեզ սպառնում (video) «Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video) Հայաստանի ընտրությունները և ՌԴ-ի արձագանքը. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին #ՈՒՂԻՂ․ Մի սարսափելի նվեր ունեմ Նիկոլի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները. Hetq.am Այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են. Տիգրան Դումիկյան Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որ դուք ապրեք անվտանգ և հանգիստ Հայաստանում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am