Այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են. Տիգրան Դումիկյան

Հունիսի 3-ին համար 3-ի կողքին լինելու նպատակը: Այս մասին գրել է վերլուծաբան Տիգրան Դումիկյանը:

«Հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին, մայրաքաղաք Երևանում՝ Հանրապետության հրապարակում, տեղի կունենա ազգային բարերար Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի նախընտրական գլխավոր հանրահավաքը։

Այլ պայմաններում այդ իրադարձությունը կարող էր դիտվել որպես սովորական քաղաքական ակցիա, քանի որ անկախության 35 տարիների ընթացքում Հայաստանում անցկացվել են բազմաթիվ համապետական ընտրություններ։ Սակայն ներկա մարտահրավերները խիստ տարբեր են. Հայաստանը երբեք այս չափով չի հայտնվել գերտերությունների շահերի խաչմերուկում, և պատմական այս պահը պահանջում է ազգային գոյության համար վճռական պայքար։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի որդեգրած հեղհեղուկ, հախուռն ու անպատասխանատու քաղաքական վարքագծին շատերն են ժամանակին հրապարակայնորեն արձագանքել՝ այն բնորոշելով որպես ծանր հետևանքներ հղացող։ Տարբեր երկրների փորձը վկայում էր, որ նման քաղաքականությունը անխուսափելիորեն կհանգեցնի աղետի, հատկապես՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման հարցում։ Փոխարենը Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հանրահավաքներ էին կազմակերպում երկրի տարբեր համայնքներում, մեղադրում քննադատներին «այլ օրակարգեր սպասարկելու» մեջ և համառորեն ժխտում ցանկացած վտանգի առկայությունը։

Խնդիրը, սակայն, ոչ թե նրանց հռչակած նպատակների, այլ վարած քաղաքականության իրական հետևանքների մեջ էր։ Այդ պարզ ճշմարտությունը չհասկանալու արդյունքը նախ 44-օրյա պատերազմի աղետն էր, ապա՝ 2023 թվականին Արցախի ամբողջական հայաթափումը, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածքների կորուստը։

Օրվա իշխանությունն այսօր էլ չի ընկալում այդ պարզ ճշմարտությունը և նույն համառությամբ շարունակում է գործել մեր պետական ու ազգային շահերին հակառակ՝ երկիրը կրկին մղելով նոր փորձությունների։ Ավելին՝ երեք պատերազմներ բերած և երեքում էլ լիակատար ֆիասկոյի ենթարկվելուց հետո նրանք ստիպված են հնազանդ կատարել թշնամու բոլոր քմահաճույքները՝ զոհաբերելով ազգային արժանապատվությունն ու ինքնիշխանությունը։

Հետևաբար, այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են։ Հենց այդ գիտակցումով էլ հունիսի 3-ին Երևանի գլխավոր հրապարակում ներկա լինելը և սպասվող վտանգների դեմ պայքարի ելած կարող ուժերին թև ու թիկունք դառնալը մեր բարոյական պարտքն է»,-գրել է նա:

դիտվել է 244 անգամ
Լրահոս
«Էս թարախը ժողովրդի միսը կերել է»․ քաղաքացին՝ Փաշինյանի մասին (video) «Էս մուտիլովշիկ, խաբեբա Նիկոլը ո՞նց է ավարտել դպրոցը, ես զարմանում եմ»․ քաղաքացի (video) Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ձկան և ձկնամթերքի արտահանման նկատմամբ Հրկիզել են ընդդիմադիր բլոգեր Արմեն Ալեքսանյանի մեքենան (video) Հայաստանի ընտրությունները և ՌԴ-ի արձագանքը. Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել РБК-ին #ՈՒՂԻՂ․ Մի սարսափելի նվեր ունեմ Նիկոլի համար․ Նաիրա Զոհրաբյան (video) Ի՞նչ են հայտարարագրել Հայաստանի շնորհապետական կուսակցության թեկնածուները. Hetq.am Այն վտանգները, որոնց մասին այսօր խոսում են ոչ միայն ընդիմադիր քաղաքական ուժերը, այլև մեր մտավորականներն ու երկրի սթափ միտք ունեցող քաղաքացիները, լիովին իրական են. Տիգրան Դումիկյան Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Եկեղեցին անխափան շարունակում է իր փրկագործ առաքելությունը՝ ի փառս Աստծու և ի շինություն հավատացյալ ժողովրդի. Իսահակ Սրբազան Մեր պարտականությունն է անել ամեն ինչ, որ դուք ապրեք անվտանգ և հանգիստ Հայաստանում Ավելի ուղիղ, ավելի բաց հայտարարություն Հայ Առաքելական Եկեղեցին անել չի կարող Նիկոլը երկիրը խորտակում է, կործանում է մեզ․ քաղաքացի (video) Թայֆուն է մոտենում․ չեղարկվել են հարյուրավոր ավիաչվերթներ «Էս շիզոֆրենիկից բացի բոլորն էլ կարան երկիրը պահեն․ Նիկոլն Ալիևի ոտքի տակի հողն է».արևաբույրցի (video) Ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանն ու Թուրքիան որոշիչ դեր ստանան մեր տնտեսության մեջ Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել Ընտրությունը միայն այն չէ, թե ով պիտի կառավարի պետությունը, այլ նաև՝ ինչպիսի Հայաստան ենք ուզում տեսնել․ պատմական հիշողությունը կորցրած, վախով առաջնորդվող, ինքնությունից հեռացող Հայաստա՞ն. Ռուբեն Սրբազան Պարտվող իշխանությունը դիմելու է ցանկացած ստորության. պատրաստ պետք է լինենք ցանկացած սցենարի. Սուրենյանց #ՈՒՂԻՂ․ «Նիկոլի պայթած գազի խողովակն ու ատոմակայանի բլեֆը»․ Հայկ Նահապետյան (video) «Զանգեզուրի միջանցքն» անպայման կկառուցվի. Ալիև Հազարավոր մարդիկ Վանաձորում՝ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպմանը (video) Իրանն իսկապես ցանկանում է գործարք կնքել. Թրամփ ԱՄՆ-ը և Իրանը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց «Ալիևը Նիկոլի համար մոմ է վառում»․ Տարոն Տոնոյանի կոշտ ելույթը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am