Այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել
Ուրեմն արդեն քանի օր է, ինչ «Հարցումների ամփոփում և ընտրությունների վերլուծություն Եվրոպայում» կոչվող «Europe Elects» աղբյուրը՝ հղում անելով «Breavis»-ի հարցումներին, մի սանդղակ է տարածում, որտեղ իշխող «Քանդենք պետությունը» կուսակցությունն ունի 65% ձայն։ Սենց կեղծիք Եվրոպայում տեսած չկան, սա ուղղակի տեղեկատվական ու հոգեբանական պատերազմ է։ Իսկ գիտե՞ք՝ կեղծիքը որն է. այդ տոկոսները հաշվելիս «մոռացել են» նկատի ունենալ, որ 1551 հարցվածների 51%-ը հրաժարվել է պատասխանել կամ ասել է, որ դեռ որոշում չունի: Հասկանո՞ւմ եք՝ սա ինչ կարգի զզվելի կեղծիք է. 1551 մարդուց միայն 494-ն են նշել, որ ընտրելու են Նիկոլ Փաշինյանին ։ Ու սա տարբեր արևմտյան լրատվամիջոցներով են տարածում, Փաշինյանի աջակիցներն էլ Ադրբեջանում աշխարհով մեկ են եղել...
Սիրելի ՀՀ քաղաքացի, անպայման գնա ընտրության հունիսի 7-ին, թույլ մի՛ տուր, որ տարբեր ուժային կենտրոններ՝ իրենց պետական շահից ելնելով, փորձեն մեր երկրի հաշվին հարցեր լուծել կամ մեր փոխարեն որոշում կայացնող լինել, որ կենտրոնն էլ դա լինի՝ Բրյուսել, Մոսկվա, Անկարա, Բաքու թե Վաշինգտոն։ Քո գնալով, քո որոշումը կայացնելով՝ բոլորին ցույց տուր, որ Հայաստանի հետ կապված հարցերը լուծվելու են ոչ թե այլ երկրների մայրաքաղաքներում, այլ հենց ՀՀ-ում։ Վստահեցնում եմ՝ քո որոշման հետ բոլորն են հաշվի նստելու։
Տաթևիկ Հայրապետյանի էջից
