ՇՊՀ բուֆետում 17-ամյա աղջիկը հյութի հետ ապակու կտոր է կուլ տվել. նոր սկանդալ ռեկտորի շուրջ

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Հունվարի 16-ին Շիրակի պետհամալսարան էր ժամանել մի խումբ,որոնք,ըստ հավաստի տեղեկությունների, ՀՀ Հարկային ծառայության ներկայացուցիչներ էին և նպատակ են ունեցել ստուգելու ռեկտոր Սահակ Մինասյանի կողմից շահագործվող բուհի և բուհի ավագ դպրոցի բուֆետների աշխատանքները… Հարկային ծառայության ներկայացուցիչների այցը բուհ առիթ դարձավ,որ բացահայտվեն Սահակ Մինասյանի ևս մի քանի հանցագործություններ… Պարզվում է,որ 3-4 ամիս առաջ բուհի ավագ դպրոցի բուֆետում 12-րդ դասարանի աշակերտուհի Ա.Ա-ն հյութ խմելուց կուլ է տվել նաև ապակու կտոր…Դա շատ մեծ սկանդալ է առաջացրել դպրոցում և սկսվել է հետաքննություն,որը գտնվում է Շիրակի մարզի դատախազի տեղակալներից մեկի անմիջական վերահսկողության տակ…Աշակերտուհու հետ կապված միջադեպից հետո դպրոցի բուֆետը փակվել է և չի գործում մինչ օրս…Դպրոցի աշակերտների հավաստիացմամբ խայտառակ վիճակ է եղել նաև սանիտարական նորմերի պահպանման բնագավառում…Ինչպես ասում են բարձր դասարանում սովորող աշակերտներից ոմանք՝”Խոզնոց էր,բուֆետ չէր…” ՇՊՀ-ի ավագ դպրոցի բուֆետում տեղի ունեցած արտառոց միջադեպի մասին,որը կարող էր ճակատագրական հետևանքներ ունենալ 17-ամյա աղջկա համար տեղյակ էին նաև դպրոցի հարևանությամբ գտնվող բնակիչները…Հետաքննության շրջանակներում պարզվել է նաև,որ դպրոցի բուֆետը,որը շահագործվում է անմիջականորեն բուհի ռեկտորի կողմից,փաստացի չի ունեցել աշխատողներ.գրանցված է եղել միայն մեկ աշխատակից,իսկ մյուսներն աշխատել են ապօրինի…Ըստ հավաստի տեղեկությունների` Սահակ Միանսյանն ամեն ինչ ձեռնարկում է այդ խայտառակ միջադեպը չհանրայնացնելու համար և իր “տերերի” միջոցով փորձում է կանխել հետաքննությունը՝ճնշումներ գործադրելով դատախազության աշխատակիցների վրա… Հունվարի 16-ին բուհ ժամանած Հարկային ծառայության ներկայացուցիչները ստուգումներ են անցկացրել նաև բուհի բուֆետում,որը ևս շահագործվում է ռեկտոր Մինասյանի կողմից և բավական հակաօրինական փաստեր են արձանագրել.ՀԴՄ կտրոններ չտրամադրելուց առևտուր անողներին մինչև գրանցված,բայց բացակայող և չգրանցված,բայց ներկա աշխատակիցների առկայությունը…Հավելեմ,որ հարկայինի ներկայացուցիչները բուֆետում չեն հայտնաբերել նաև ՀԴՄ-ն…Ի դեպ,Սահակ Մինասյանի 25 միլիոն դրամանոց և հպարտության առարկա բուֆետում ՀԴՄ կտրոններ երբևէ չեն տվել այդտեղից օգտվողներին… Ըստ բուհում շրջանառվող տեղեկությունների` նույն այդ մարդիկ պարտադրել են բացատրագրեր գրել բուհի մի շարք աշխատակիցներին,այդ թվում նաև ռեկտորի վարորդին՝Ավագ Ռուշանյանին,ում անունը,ինչպես տեղեկացրել էինք,հաստիքացուցակում բացակայում է.նա չկա բուհի երեք վարորդների ցանկում… Հարկային ծառայության ներկայացուցիչները համալսարանում մնացել են գրեթե մեկ աշխատանքային օր և որոշ փաստաթղթեր վերցնելով հեռացել են բուհից… Հետաքրքիր է,ինչու է Շիրակի դատախազությունը մինչև այսօր լռում և չի հրապարակում ՇՊՀ-ի ավագ դպրոցում տեղի ունեցածի մասին որևէ տեղեկություն,որը բավական ծանր հանցագործություն է և կարող էր սարսափելի ավարտ ունենալ…Դա 500 միլիոն դրամ գրպանել չէ ՝շինարարության և առևտրի պատրվակի ներքո կամ կամ 15 տոննա գիրք մակուլատուրա հանձնել…Դա արդեն մարդու կյանքի հետ խաղալ է նշանակում…Զավեշտալին այն է,որ ամբողջ դպրոցը՝աշխատակիցները և աշակերտները,ինչպես նաև դպրոցի հարակից փողոցների բնակիչները վաղուց տեղյակ էին այդ զազրելի հանցագործության մասին…Բուֆետամոլ ռեկտորի անմիջական վերահսկողության տակ են գտնվում բուհի և դպրոցի բուֆետները…Հենց նա և իր մտերիմներն են դրանք շահագործում…Կրթական գործի Կոլումբոս ռեկտորը նաև փորձեր է ձեռնարկում այդ ամենում մեղադրել,չզարմանաք,հենց տուժածին…Սակայն մեղավորը ռեկտորն է,քանի որ բուֆետների շահագործումը Մինասյանի մենաշնորհն է… Հ.Գ. Կարելի է կռահել, որ Սահակ Մինասյանն իրոք բավական հզոր հովանավորներ ունի,որ մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվել ոչ միայն նախկին հանցագործությունների,բորոնք մեր կողմից բացահայտվել և բարձրաձայնվել են…Նույնիսկ այն հանցագործության համար,որի հետևանքները կարող էին անդառնալի լինել բուհի ավագ դպրոցի աշակերտուհու համար… Որոշ ժամանակ առաջ դավադրությունների տեսության սիրահար Մինասյանը մարդկանց մոտ անկեղծացել էր թե ինչպես է գնում իրավապահ որոշ բարձրաստիճան պաշտոնյաների… Օրինակ՝պարզվում է,որ մեր պաշտոնյա իրավապահներից մեկը արվեստի թանկարժեք գործ հանդիսացող նկարների նկատմամբ թուլություն ունի,որից էլ օգտվում է Սահակ Մինասյանը.գեղանկաների ձեռքին կաբինետի կողքից հեռու չի գնում…»։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am