Անթալիայի նահանգապետ. «11 տարի է արդարություն և խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում»

Այսօր լրանում է Հրանտ Դինքի սպանության 11-րդ տարին: «Ակօս» թերթի հիմնադիր-խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցի առթիվ, Անթալիայի նահանգապետ Ֆաթմա Քայաօղլին հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Քայաօղլին նշել է. «Հրանտ Դինքի սպանությունից անցավ 11 տարի: Մեր եղբայրը ոչ միայն հայ էր, այլեւ քուրդ, թուրք, բոսնիացի, վրացի, ասորի, արաբ, քրիստոնյա, իսլամ, եզդի: Նա կրում էր ժողովուրդների համերաշխության ընդհանուր բարությունը»: Նահանգապետը հայտարարության մեջ նշել է նաեւ, որ Թուրքիայի մեջ ազգայնակն դրսեւորումները հաճախ օրինական բնույթ են կրում, հետեւաբար՝ ազգայնամոլների հարձակումները դիտարկվում են որպես ժողովրդի բնական արձագանք: Ըստ Քայաօղլիի, Դինքը դարձել է հենց այդպիսի ազգայնական արձագանքի զոհ: «Արդեն 11 տարի արդարություն ու խիղճ ենք փնտրում, բայց չենք գտնում: 11 տարի է՝ դիմում ենք դատաիրավական համակարգին, կառավարությանը, խորհրդարանին, սակայն արդյունք չկա: 11 տարի մենք փողոցում էլ խոսում ենք մարդասպանների մասին, որ այս սպանության հետեւում են, թիկունքում, սակայն մեզ լսողներ չկան: Հրանտին սպանողներին ու նրանց աջակիցներին պետք է հայտնենք, որ նման սպանություններ այլեւս մի փորձեք իրականացնել, այս հողերի վրա բազմաթիվ Հրանտներ են ապրում, ու հետո էլ շարունակելու են ապրել»,- ասել է Անթալիայի նահանգապետն իր հայտարարության տեքստում: Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին, Ստամբուլում, գլխին արձակված 3 կրակոցից: Կրակելիս սպանողը բարձրաձայն արտաբերել էր «Գյավուր»՝ թշնամի, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ սպանությունը տեղի էր ունեցել ազգայնական հողի վրա: 2012-ին, դատարանի որոշմամբ, Դինքի սպանության կազմակերպիչ Եասին Հայալը դատապարտվեց ցմահ ազատազրկման, իսկ սպանությունն իրականացրած Օգյուն Սամասթը՝ 22 տարվա ազատազրկման: 2014-ին, Պոլսի ծանր հանցագործությունների դատարանը որոշեց վերաքննել Դինքի սպանության գործը:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am