Էշի հարսանիք-2․ «Հրապարակ»

 

 Զորաhանդեսը, ինչի մասին ամիսներ շարունակ խոսում էին ՔՊ-շնիկները, վերջապես կայացավ: «Գրանդիոզնի» միջոցառում էր… Տափակ, ծիծաղելի, լացելու, տագնապալի, մերժելի եւ, այս ամենով հանդերձ՝ «գրանդիոզնի», այսինքն՝ ինչ-որ ակնառու բան, որ աչքի է ընկնում իր հսկայական մասշտաբով, վեհությամբ եւ ծավալով։ Կարճ ասած՝ մեծ բան: Ոմանք դա անվանեցին զորահանդես, ոմանք՝քարոզարշավ, ոմանք՝ կապիտուլյացիա, ոմանք էլ՝ Հայոց բանակին պարտադրված էշություն: Ես այս վերջին խմբին եմ պատկանում: Այո, Հայոց բանակին պարտադրել էին մասնակցել մի միջոցառման, որը ոչ այն է՝ Նիկոլի հերթական կռուտիտի հետեւանքն էր, ոչ այն է՝ քարոզարշավ, ոչ այն է՝ Հայաստանի անպաշտպանության ցուցադրություն: Մի խոսքով՝ դա մի յուրատեսակ էշի հարսանիք էր, որին մասնակցում էր Հայոց բանակը:


Իսկ էշությունը սկսվել էր ավելի վաղ, երբ Երեւանի փողոցներում առաջին անգամ հայտնվեցին իրական Հայաստանի զինված ուժերի, այսպես կոչված, ավելի իրական զինանշանները: Արծիվը, շատ ներողություն, նման է իր ծառայությունների համար էն գլխից լավ վճարված մարմնավաճառի, որ, ոտքերը չռած՝ սպասում է տարփածուին: Լավ է, գոնե այնքան ամոթ ունի, որ ամենաինտիմ տեղերը ծածկել է վահանի նմանվող ինչ-որ կլոր բանով: Սա դեռ միակ խայտառակությունը չէ: Արծվի ձախ ոտքի ճանկերում խաչ կա, թե տեսեք, տեսեք, ես մեր հոգեւոր արժեքների պահապանն եմ: Եվ իսկույն բնական հարց է առաջանում այս զինանշանը նկարած «արվեստագետին»՝ պարոն կամ տիկին նկարիչ, դուք երբեւէ տեսե՞լ եք, որ հոգեւորականը ձախ ձեռքով խաչ բռնի կամ խաչակնքի:

Երկու խոսք էլ՝ քարտեզի մասին, որ չկար նախկին զինանշանի վրա: Այն անճաշակ ձեւով կախված է հայոց Եռագույնից՝ ճիշտ այնպես, ինչպես Նիկոլի ու ՔՊ-շնիկների դոշերից, եւ ոչ թե Հայաստանի քարտեզի, այլ կրծմրծած «պեչենու» տպավորություն է թողնում: Արհեստական բան կա քարտեզի եւ Եռագույնի «միասնության» մեջ: Եթե վաղը, մյուս օրը, 5, 10, 20 տարի հետո մեզ բախտ վիճակվի ազատագրել բոլոր հայկական գավառները, ինչպես դա ամրագրված է Առաջին Հանրապետության անկախության հռչակագրով, մեզ, ինչ է, պիտի ցույց տան ՀՀ ԶՈւ զինանշանի վրայի այդ ծռտի քարտեզն ու հարկադրեն դո՞ւրս գալ ազատագրված տարածքներից: Հանրագումարի բերելով «նոր» զինանշանի ողջ խորհուրդը՝ կարելի է հստակ ձեւակերպել այսպես. «պոռնոգրաֆիա+հոգեւոր ծաղրուծանակ+սահմանագծված կապիտուլյացիա»: Ավելի կա՞րճ եք ուզում՝ խնդրեմ. «Նիկոլի 8 տարվա վարչապետության արգասիք»:

Իսկ հիմա գանք բուն զորահանդեսին: Հիշո՞ւմ եք, թե Օստապ Իբրահիմովիչն ինչ ասաց Շուրա Բալագանովին, երբ պատրաստվում էր գնալ Չեռնոմորսկ… «Շարային զորքերն ուղարկեք իմ հրամանատարության տակ։ Զորամասերը պետք է հնարավորինս շուտ ժամանեն Չեռնոմորսկ: Համազգեստը՝ պահազորային: Դե թմբուկ զարկեք: Ես կլինեմ զորահանդեսի հրամանատարը»: Բենդերը զորքերի մասին խոսելիս իսկական բանակներ նկատի չուներ: Նրա բանակը կազմված էր Շուրայից, Պանիկովսկուց եւ Կոզլեւիչից, որն ավելի ուշ միացավ խմբին: Բայց որքան բարձր էր Բենդերը գնահատում իր ենթակաների այդ «բանակը»:

Իսկ ի՞նչ կատարվեց Հայոց բանակի հետ Երեւանում: Ովքե՞ր էին հրաման տալիս մեր երբեմնի փառապանծ բանակին՝ Պապիկյան Սուրո՞ն, Փաշինյան Նիկո՞լը, բանակում դատվածն ու բանակից փախա՞ծը… Տո Սուրո, որ քեզ ճղում էիր՝ «Ողջո՜ւյն…», մտավախություն չունեի՞ր, որ զորքը քեզ կարձագանքեր այնպես, ինչպես սյունեցիք Նիկոլին՝ «ողջույն, բ… տղա»: Կարծում եմ՝ այդ դրվագում բախտդ բերեց, որովհետեւ քո առջեւ, այնուամենայնիվ, Հայոց բանակն էր, որից, ինչքան էլ բարոյալքել եք, չեք կարողացել խլել արժանապատվությունը:

Դե իսկ Սուրոյի շեֆը պիտի ճառեր ու ցուցադրեր պաշտպանության ոլորտից ու հայոց պատմությունից իր՝ կիլոմետրերով հեռու լինելու հանգամանքը: Նրա ճառից այդպես էլ ոչ ոք չհասկացավ, թե ինչու էին զորքը բերել հրապարակ: Դեմ չեմ, որ պատերազմում պարտված երկիրը տարիներ անց զորահանդես անի, իր ժողովրդին ու թշնամիներին ցույց տա, որ վերականգնվել է, լուծել պաշտպանության խնդիրները, զինվել, պատրաստվել պատերազմի՝ կորուստները հետ բերելու համար: Բայց ի՞նչ ցույց տվեցին մեզ… Մի անկապ ելույթ, մի քանի հնդկական ու ֆրանսիական պարսատիկ, 6 հատ կվադրոբեր ռոբոտ, զինվորական «ավտոբուսներ», ռուսական ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ: Լավ, ցույց տվեցին, իսկ ո՞րն էր այդ ամենը ցույց տալու նպատակը: Մի՞թե Նիկոլ Փաշինյանն իսկապես ուզեցավ ցույց տալ, թե ինչի վրա է ծախսել համաշխարհային ֆինանսական կենտրոններից հավելյալ վերցրած 8.5 միլիարդ դոլարը: Ասել էր, չէ՞, զենք եմ առել: Մենք տեսա՞նք այդ զենքը, մեզ որեւէ փաստաթուղթ ցույց տվեցի՞ն զենքի գնման կամ զենքի գների մասին: Եվ, ուրեմն, կարող ենք հանգիստ խղճով ասել, որ Նիկոլը մեզ այդ հարցում էլ «ֆռռացրեց»՝ 8.5 միլիարդը լափել են՝ առանց որեւէ հաշվետվության:

Կարող եք ասել, որ Նիկոլ Փաշինյանն ու Պապիկյան Սուրոն մայիսի 28-ին ընդամենը Հանրապետության օրն էին նշում, ի՜նչ զենք, ի՜նչ բան… Արագածի մակետին էլ գրված էր՝ «Հանրապետության օր»: Այդ դեպքում բարի եղեք ասել, թե ինչ գործ ուներ Արագած լեռան մակետը Հանրապետության հրապարակում: Ես չունեմ այդ հարցի պատասխանը, որովհետեւ Նիկոլի՝ Արարատը մերժելու մտագարություններն այլ կերպ, քան Թուրքիային դուր գալ, չեմ ընկալում: Վստահ եմ՝ Հայոց բանակը եւս չի հասկանում, թե ինչու են իրենից խլում Արարատի պատկերը: Կարելի էր, չէ՞, գոնե զորահանդեսին Նիկոլի քարոզ չանել ու «Արագած» կոչվող այդ կույտը չբերել հրապարակ: Թող կանգնեին մեծ եռագույնի ֆոնին…

ՀԳ. Հունիսի 7-ից հետո լիքը գործ կա անելու: Հայոց բանակը Փաշինյան Նիկոլից եւ Պապիկյան Սուրոյից ազատագրելը պետք է հռչակել առաջնահերթություն, իսկ հաջորդիվ պետք է հետամուտ լինել 8.5 միլիարդի ճակատագիրը պարզելուն:

  «Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 5769 անգամ
Լրահոս
Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am