Թունաքիմիկատները 20%–ով կթանկանան

«Փաստ» օրաթերթը գրում է. Գարնանը թունաքիմիկատների շուկայում թանկացումներ են սպասվում: Այս ոլորտում 15–20% գնաճ կլինի: «Փաստ»–ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց ագրոքիմիկատներ ներմուծող «Արտագրո» ընկերության տնօրեն Արթուր Կտրակյանը:

Հայաստան ներկրվող քիմիկատների հիմնական մասը բերվում է Չինաստանից, այնտեղ արդեն թանկացումներ են գրանցվել: Չինաստանում քիմիական նյութերի արտադրությունը մեծ մասշտաբների է հասնում, սա էլ իր հերթին հանգեցնում է այդ երկրում օդի չափազանց աղտոտման:

Բնապահպանական ռիսկերից խուսափելու նպատակով իշխանությունները նախորդ տարեվերջին խստացումներ են մտցրել թունաքիմիկատների արտադրության ոլորտում: Արդյունքում՝ ընկերությունների 50%–ը փակվել է, իսկ դրանց մյուս մասը վերազինման ու նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում հայտարարել է արտադրանքի թանկացման մասին: «Մենք կռիվ ենք անում մատակարարի հետ, քանի որ 4 ամիս առաջ մի գին են ասել, հիմա մենք նորից գին ենք հարցնում, որ էլի ապրանք ներկրենք, ուրիշ գին են ասում՝ ավելի բարձր: Իրենք մեզ կայքեր են ուղարկում համոզելու համար, որ գնաճ է տեղի ունեցել»,– հայտնեց նա: Թանկացումների մասին հերթական նորությունը զայրացրել է գյուղատնտեսությամբ զբաղվողներին: Նրանց պնդմամբ՝ դիզվառելիքի եւ թունաքիմիկատների թանկացման հետեւանքով իրենք կդադարեն հող մշակել: «Ամեն ինչն էլ թանկացրել են: Մենք չենք կարող այս գնաճի պայմաններում հող մշակել, որովհետեւ ձեռք չի տալիս: Թունաքիմիկատների գնի բարձրացումն ապրանքի ինքնարժեքի վրա կազդի»,– ասաց ֆերմեր Քաջիկ Հակոբյանը: Թունաքիմիկատ ներմուծող ընկերության տնօրենը, սակայն, հավաստիացրեց՝ գնաճը մեղմելու համար ստիպված կլինեն իրենց եկամուտները պակասեցնել: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am