Ամստերդամի օդանավակայանը բոլոր չվերթերը չեղարկել է
Ամստերդամի Սհիփոլ օդանավակայան բոլոր չվերթերը չեղարկել է Եվրոպայում մոլեգնած ձնաբքի պատճառով։ Նիդեռլանդների օդերեւութաբանական ծառայության տվյալներով՝ քամու պոռթկումների արագությունը տեղ-տեղ կարող է հասնել ժամում 140 կիլոմետրի: Նիդեռլանդներում գնացքների երթեւեկությունը նույնպես իրականացվում է ընդհատումներով: Գերմանիայի արեւմտյան եւ հյուսիսային շատ շրջաններում փակ են դպրոցները, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
