Թրամփի և դեմոկրատների առճակատման հնարավոր հետևանքը

ԱՄՆ-ի կառավարության աշխատանքները հնարավոր է ժամանակավորապես դադարեցվեն այս շաբաթ, եթե դեմոկրատ և հանրապետական օրենսդիրները չկարողանան ընդհանուր համաձայնության գալ երկու թևերի համար առանցքային ու սկզբունքային հարցերի շուրջ: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը պատրաստվում է դիմել Գերագույն դատարան DACA ծրագրի դադարեցումն անվավեր ճանաչելու Կալիֆոռնիա նահանգի որոշումը չեղյալ հայտարարելու խնդրանքով: Հիշեցնենք, որ նախկինում DACA ծրագրի պաշտպանության տակ գտնվող շուրջ 800 հազար անփաստաթուղթ երիտասարդների՝ «երազողների» արտաքսման հարցն ու ճակատագիրը ԱՄՆ-ի Կոնգրեսը պետք է որոշի մինչև սույն տարվա մարտի 5-ը: ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Ջեֆ Սեշնսը այս քայլը «հազվադեպ» է որակել՝ ավելացնելով, որ օրենքի տեսանկյունից Կալիֆոռնիայի որոշումը խելամիտ չէ, քանի որ մեկ դաշնային դատավորը չպետք է որոշի DACA ծրագրի հարցը ամբողջ երկրի համար: Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Դոնալդ Թրամփը քննադատել էր դեմոկրատ օրենսդիրներին ` հավաստիացնելով, որ DACA ծրագրի աջակիցների համառությունը այս շաբաթ կհանգեցնի կառավարություն աշխատանքների ժամանակավոր դադարեցմանը, որը, ըստ Թրամփի, ծանր հետևանքներ կունենա նաև բանակի համար: Դեմոկրատները սակայն չեն նահանջում՝ անտեսելով Թրափմի հորդորները: «Նախագահը ասել է, որ կառավարություն աշխատանքների ժամանակավոր դադարեցումը շատ էլ լավ կլինի: Բայց նման բնորոշումը ինքնին անհեթեթ է: Եթե նման բան տեղի ունենա պատասխանատվությունն ամբողջությամբ ընկնելու է հենց նրա ուսերին: Իսկ երազող ներգաղթյալ երիտասարդների հրեշավոր արտաքսումը կանխելու և նրանց ճակատագրի համար մենք բոլորս ենք պատասխանատու՝ անկախ մեր կուսակցական պատասխանատվությունից», – գտնում է Քոնեքթիքութ նահանգի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլյումենթալը: Հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի կարծիքով նախագահի աշխատանքը կարող է ավելի արդյունավետ լինել, եթե նա ավելի լավ հաղորդակցվի օրենսդիրների հետ: «Պարոն նախագահ կնքեք գործարքը: Ամերիկացիների 80 տոկոսը ցանկանում է DACA- ի երիտասարդներին ավելի լավ կյանք ունենալու հնարավորություն տալ, միաժամանակ ամերիկացիների 80 տոկոսը ցանկանում է ավելի ապահով սահմաններ ու ներգաղթի համակարգ ունենալ: Այս ամենն իրականություն դարձնելու նպատակով, պարոն նախագահ, դուք պետք է աշխատեք թե՛ հանրապետականների և թե՛ դեմոկրատների հետ: Եվ դա Twitter-ով չեք կարող անել: Դրան պետք է հասնել երկխոսության ու փոխըմբռնման ճանապարհով», – հայտարարել է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը: Դեմոկրատները ցանկանում են, որպեսզի DACA ծրագրի ժամկետի երկարացման հարցը դիտարկվի որպես առանձին խնդիր և չքննարկվի ԱՄՆ-Մեքսիկա սահմանին պատ կառուցելու ծրագրի հետ, որին դեմ են հանրապետականներից շատերը: Հիշեցնենք, որ անցյալ տարի սեպտեմբերին Թրամփը ստորագրեց DACA ծրագիրը կասեցնելու մասին հրամանագիրը, համաձայն որի Կոնգրեսի վերջնական որոշումը պետք է կայացվի մինչև այս տարվա մարտի 5-ը:

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Ես այսուհետ ևս կաջակցեմ հայերին արդարության համար պայքարում. ամերիկացի սենատոր Հպարտ եմ, որ ստորին պալատի խոսնակն էի, երբ Կոնգրեսը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի Պետք է ճանաչվի Հայոց ցեղասպանության՝ պատմական ճշմարտությունը․ Հունաստանի ՊՆ նախարար Վատիկանի գաղտնի արխիվից Մայր աթոռը լույս է ընծայել «Հայոց ցեղասպանություն» աշխատությունը Մակրոնը ԱՄՆ-ին անվանել է ոչ այնքան հուսալի դաշնակից Լիբանանի նախագահը հայտարարել է, որ ագրեսիան դադարեցնելու համար է բանակցություններ սկսել Բաքվի և Անկարայի որոշումները Նիկոլի ռեժիմի համար է, և ոչ երբեք հայ ժողովրդի․ Սաղաթելյան Առանց ինձ հետ համաձայնեցվելու էր դրվել, շփոթմամբ․ Հրաչյա Թաշչյանը` կաթողիկոսի վերաբերյալ հրապարակումը կայքից հեռացնելու մասին Ռոբերտ Քոչարյանը՝ կնոջ և թոռնիկի հետ, ծաղիկներ է խոնարհել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Ճանաչի՛ր, ներողություն խնդրի՛ր և հատուցի՛ր. Թուրքիայի «Մարդու իրավունքների միության» կոչը Անթիլիասի Մայրավանքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Սուրբ Պատարագ է մատուցվել Ախալքալաքում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Էմմա Պողոսյանը` Ծանրամարտի Եվրոպայի առաջնության չեմպիոն Եղեռնի զոհ դարձավ 1,5 միլիոն մարդ, միայն այն պատճառով, որ հայ էին․ ՌԴ-ում ՀՀ դեսպանություն Աննա ջան, բարի ճանապարհ, ամուր կգրկես տղերքին, մինչ հանդիպում․Ադամ Սահակյանի մայր Մենք հիշում ենք. Մխիթարյանը հրապարակում է կատարել Հայոց ցեղաuպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Արտակարգ դեպք Երևանում․ «Opel»-ը Հաղթանակ թաղամասի ջրանցքում է հայտնվել Հայոց ցեղասպանության տարելիցին Չեննայում տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը նշվել է Փարիզի քաղաքապետարանում Ահազանգ Արցախի՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշարձանը ոչնչացնելու մասին Պատմական արդարության հանդեպ լռությունը, անհամարժեք դատապարտումը ծնում են նոր ողբերգություն․ Վեհափառ Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի առանձնահատկությունը․ հայացք դեպի Արևմտյան Հայաստան, Արարատ «Արևմտյան Ադրբեջան» խորագրով ցուցահանդես է կազմակերպվել Բաքվում Նիկոլական իշխանությունը փորձում է ջնջել Ցեղասպանության մասին ցանկացած հիշողություն․ Զուրաբյան Ի՞նչ կարևորություն ուներ Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am