Գարո Փայլանը պատասխանել է թուրքական իշխանամետ թերթի մեղադրանքներին

Թուրքական «Akşam» իշխանամետ թերթը հունվարի 12-ի համարում «Պատրիարքարանում խափանվել է ԺԴԿ-ի խարդավանքը» հոդվածում մեղադրել էր Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) անդամ Գարո Փայլանին ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելու մեջ: Հոդվածում պնդում է արվել, թե ԺԴԿ-ն Փայլանի միջոցով ցանկանում է «իրենով անել» Կ.Պոլսի հայոց պատրիարքարանը և դրա գործունեությունը մոտեցնել հայկական սփյուռքի քաղաքական գծին: Իշխանական թերթը պնդել է նաև, որ Փայլանն իբրև թե աջակցում է պատրիարքի հավանական թեկնածու Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանին, ով հանդիսանում է սփյուռքի սիրելին և Ցեղասպանության ճանաչման հարցի առաջամարտիկներից է: «ԺԴԿ-ի ստեղծման գործում մեծ դեր խաղացած Գարո Փայլանը և իր թիմը ցանկացել են, ընտրությունները մանիպուլյացիայի ենթարկելով, ազդել դրանց վրա: Քանի որ Փայլանի նպատակն է գործընթացն ուղղորդել այնպես, ինչպես Հայաստանն է ցանկանում»,- գրել է թերթը ավելացնելով, որ Փայլանին չի հաջողվել իրականացնել իր մտադրությունը: Ի պատասխան թուրքական թերթի զրպարտիչ հոդվածի՝ Փայլանը գրավոր հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Մենք՝ Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներս երկար ժամանակ է, ինչ սպասում ենք պատրիարքի ընտրություններին: Դրա մասին ասվում է նաև թերթի հոդվածում: Խոչընդոտվող ընտրական գործընթացի ժամ առաջ սկսվելու և կանոններին համապատասխան կազմակերպվելու համար ես, որպես պատգամավոր քայլեր եմ նախաձեռնել: Այդ թեմայով բազմիցս հանդիպել եմ կառավարության անդամների հետ: Թուրքիայի խորհրդարանում տարբեր առիթներով բազմաթիվ անգամ այս թեման օրակարգ եմ բերել: Որպես հայ համայնքի ներկայացուցիչ, պայքարել եմ պատրիարքական ընտրություններ անցկացնելու մեր իրավունքի իրացման համար: Հակառակ այդ հոդվածում նշվածի՝ մինչ այս պահը պատրիարքի թեկնածուներից որևէ մեկին աջակցություն չեմ հայտնել: Համայնքի կողմից հարգանք վայելող, իր պարտականությունները կատարող ցանկացած թեկնածու ընդունելի է ինձ համար, իսկ թե ով կընտրվի պատրիարք, որոշում է հայ համայնքը»: Հայ պատգամավորը նշել է, որ վերջին շրջանում թուրքական պետությունը կրկին սկսել է հայ համայնքի նկատմամբ կիրառել «հին ավանդույթները՝ «Դրսից ուղղորդվող համայնքի ներսի որոշ «համագործակցողներ», մեր արդար պահանջները մանիպուլյացիայի ենթարկելով, ցանկանում են շփոթության մեջ գցել կառավարությանն ու հասարակությանը»: Փայլանը հայտարարությունն ավարտել է կոչով. «Դեմոկրատական կառույցներում սկսված ճգնաժամերը հաղթահարվում են ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Մենք, որպես հայ համայնք, հոգևոր և աշխարհիկ դաշտում այս քաոսին վերջ դնելու համար պետք է կենտրոնանաք օրենքով մեր իրավունքը հանդիսացող պատրիարքական ընտրությունների անցկացման վրա: Պետք է ունենանք լավ կառավարվող համայնք: Ես շարունակելու եմ բոլոր հարթակներից հայտարարել, որ դա բխում է նաև Թուրքիայի շահերից: Շարունակելու եմ այս ուղղությամբ ջանք գործադրել: Բոլոր պատկան մարմիններին, բացի իրենց անձնական շահերը հետապնդողներից, հրավիրում ենք միանալ այս ընդհանուր աշխատանքին»: Աղբյուրը` Ermenihaber.am

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am