Էրդողանի նոր սիմվոլիկ քայլը՝ աջակցություն վարչապետ Փաշինյանի քարոզչությանը

Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե Ախալքալակ-Կարս երկաթուղին այլեւս բաց է Հայաստանի համար: Նա նշել է, թե այդպիսով Երեւանը կարող է այդ ճանապարհով կապվել ԵՄ հետ եւ իրականացնել արտահանում: Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի եւ Վրաստանի գործընկերներին:

Թուրքիան փաստորեն կատարում է երկրորդ սիմվոլիկ քայլը, որ Էրդողանը ազդարարել էր դեռեւս նախորդ տարեվերջին: Առաջինը օրեր առաջ էր, երբ Անկարան հայտարարեց, թե ավարտել են դեպի Հայաստանի հետ ուղիղ երկկողմ առեւտրի այսպես ասած բյուրոկրատական գործընթացները: Նիկոլ Փաշինյանն էլ պարզաբանեց, թե դա նշանակում է, որ Թուրքիայից դեպի Հայաստան եկող ապրանքները այլեւս կմակնշվեն հենց Հայաստան հասցեով, այլ ոչ թե երրորդ երկրի եւ հետո այնտեցից նոր Հայաստանի հասցեի մակնշումով:

Եվ ահա, Անկարան անում է հաջորդ քայլը, որը սիմվոլիկ է Հայաստանի համար, բայց առարկայական է Թուրքիայի համար: Առարկայական այն իմաստով, որ այդ ճանապարհը՝ երկաթուղային Կարս-Ախալքալակ, իսկ հետո Հայաստան, լինելու է դեպի Հայաստան թուրքական ապրանքների մատակարարման ավելի պարզ ուղին: Այսինքն տեսնում ենք, որ իրականում Անկարան արել էր առաջին քայլը, իսկ հիմա դրա շարունակությունը: Թուրքիան նախ դյուրացնում է երկկողմ առեւտրի բյուրոկրատական, իսկ հետո՝ լոգիստիկ հնարավորությունը: Իսկ, հաշվի առնելով այն, որ պարզապես անհամեմատելի է Թուրքիայից Հայաստան ներկրումների թե ծավալը, թե պոտենցիալը՝ Հայաստանից Թուրքիա արտահանումների ծավալի կամ պոտենցիալի հետ, պարզ է, որ առարկայական իմաստով քայլը պրակտիկ է Թուրքիայի շահի, եւ սիմվոլիկ է Հայաստանի համար:

Դա ընդամենը հնարավորություն է Նիկոլ Փաշինյանին հայտարարելու, թե այդպիսով Հայաստանը կապվում է ԵՄ հետ: Մինչդեռ, դա պարզապես տրաֆարետն է, որովհետեւ Հայաստան-ԵՄ ապրանքաշրջանառությունը իր ծավալով ու կառուցվածքով այնպիսին է, որ այդ նոր լոգիստիկան սկզբունքորեն չի կարող ունենալ որեւէ էական նշանակություն:

Ընդգծեմ, ես բոլորովին դեմ չեմ նոր լոգիստիկային: Ավելին, տնտեսության համար ա,մենաանշան նոր հնարավորությունն էլ ողջունելի է: Պարզապես, շատ կարեւոր է հասկանալ եւ ցույց տալ հանրությանը, թե ինչն է այստեղ պրակտիկը, եւ ինչը՝ սիմվոլիկը, քարոզչականը:

Գրել է քաղաքագետ Հակոբ Բադալյանը

 

դիտվել է 583 անգամ
Լրահոս
«Նիկոլի մսխած միայն 8 միլիարդը հետ չենք բերելու, լսե՛ք այս թվերը»․ Սուրեն Սուրենյանց (video) Տիկի՛ն, ես զարհուրում եմ ձեզանից, վախենում եմ… Նաիրա Զոհրաբյան (video) Ո՞վ է իրականում Նիկոլից պահանջել՝ կալանավորել Անդրանիկ Թևանյանին․ Հայկ Նահապետյան (video) «Բացահայտելու ենք՝ ինչ փողեր է Նիկոլը ծախսեր իր կայֆերն ավելացնելու համար»․ Ռոբերտ Քոչարյան (video) «Էդ խեղկատակը թող իմանա՝ ես հենց այդ գերեզմաններում եմ «կզացրել» իրան»․ Վայքի բնակիչ (video) Մայիսի 28-ի համար Նիկոլն Ալիևին բան է խոսք տվել․ Արշակ Կարապետյան (video) Իրանի հետ ցանկացած նոր հնարավոր համաձայնագիր «կլինի լիովին հակառակը»․ Թրամփ «Ռուբիոն Փաշինյանին, եթե որձ առյուծներից էլ փրկի, մեկ է՝ Նիկոլին փրկություն չկա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի իշխանությունը հասկացել է, որ կորցնում է իշխանությունը, ուստի ձերբակալություններ է սկսել Կանգնեցնելու ենք դպրոցների փակումը, թեկուզ 5 երեխա լինի գյուղում. ՀՀ երկրորդ նախագահ (video) Ռոբերտ Քոչարյանն ասաց՝ ինչու է հենց հիմա Հայաստան գալիս Մարկո Ռուբիոն (video) Սրան գաղութում գիշերը ծեծում են․ Աղվան Վարդանյանը պատմություն պատմեց Փաշինյանի մասին (video) Խելքդ գլուխդ հավաքի՛ր, պրոբլեմներ ես ունենալու․ Ռոբերտ Քոչարյան (video) «Սուրեն Պապիկյան, քոնը հրեշային բարոյականություն է». Լիլիթ Գալստյան (video) Պրիվետ «Վեդի ալկոյի Մանվե՛լ», լա՞վ ես․ Նաիրա Զոհրաբյան (video) Վրաերթ-վթար՝ Երևանում. «Jeep»-ը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի և բախվել էլեկտրասյանը. կան վիրավորներ Մեդվեդևին լսեցի՞ք՝ փրկվելու հնարավորություն չեն տալու․․․ (video) Ռուբեն Վարդանյանն իր ծննդյան օրը Բաքվից ուղերձ է հղել՝ խոսելով Հայաստանի վիլայեթացման ռիսկերի մասին Երկու հողամաս, բնակելի տուն Դիլիջանում, բնակարան Երևանում․ ի՞նչ է հայտարարագրել Սրբուհի Գալյանը Ո՞ւմ եք հիմարի տեղ դնում. դուք մեխի գլու՞խ եք․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանի իշխանությանը (video) Թեհրանը և Վաշինգտոնը մոտ ապագայում վերջնական համաձայնագիր չեն ստորագրի. Բաղայի Տիգրանաշենը Նիկոլը հանձնում է․ Իշխան Սաղաթելյանը Վայոց Ձորի բնակիչներին զգուշացնում է (video) Բագրատաշենի անցակետից ետ են ուղարկել դեպի ՌԴ արտահանվող ելակը․ պատգամավորն ահազանգում է ՌԴ-ն անցավ սպառնալիքների․ գազի գինե կթանկանա, եթե Երևանը դուրս գա ԵԱՏՄ-ից Ըստ գտնվելու վայրի ընտրատեղամասի ցուցակում ընդգրկվելու դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 26-ը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 25-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 22-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am