Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան

Աշխարհի տարբեր երկրներից մի խումբ հայտնի իրավապաշտպաններ Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի: Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։


«Առաջադրող խումբը հադես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.

Հայտարարություն՝ Ռուբեն Վարդանյանին Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի առաջադրելու մասին

Մենք՝ աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող ներքոստորագրյալներս, հայտարարում ենք, որ հայ մարդասեր Ռուբեն Վարդանյանին առաջադրել ենք Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի:

Այս առաջադրումը հիմք է ընդունում Ռուբենի նշանակալի ներդրումը մարդու իրավունքների պաշտպանության գործում ամբողջ աշխարհում՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցով, ինչպես նաև նրա նվիրվածությունը՝ բարձրաձայնելու իր հայրենակիցների իրավունքների պաշտպանության մասին Լեռնային Ղարաբաղում (Արցախում)։ Մենք խորապես հավատացած ենք, որ Ռուբեն Վարդանյանն իրավամբ արժանի է այս մրցանակին:

Ռուբեն Վարդանյանի, նրա գործընկերներ Նուբար Աֆեյանի և Վարդան Գրեգորյանի համահիմնադրած «Ավրորա» մրցանակը հնարավորություն է տվել շարունակել «Ավրորա» -ի դափնեկիրների գործունեությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում և բառացիորեն հազարավոր կյանքեր փրկել աշխարհի տարբեր երկրներում ու մայրցամաքներում: Ռուբենը հավատում է, որ բարին հավերժ է և անմահ, և այն ուժեղանում է, երբ բարի գործ ես անում: Նրա շնորհիվ ու աջակցությամբ հնարավոր է եղել շարունակել պաշտպանել դժվարին իրավիճակներում հայտնված մարդկանց իրավունքները, կյանքը շարունակելու երկրորդ հնարավորություն տալ նրանց:

Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է: Այդ իսկ պատճառով մեզ բոլորիս համար ավելի քան հասկանալի էր ծանր վիճակում հայտնված Լեռնային Ղարաբաղի իր հայրենակիցների կողքին գտնվելու նրա որոշումը: Ռուբենն այնտեղ հանդես էր գալիս որպես բնիկ ժողովրդի իրավունքների պաշտպան։

Էությամբ ու հավատամքով լինելով պացիֆիստ՝ Ռուբենը վտանգի տակ դրեց իր կյանքն ու ապահով ապագան՝ երկխոսության, բանակցությունների և փոխըմբռնման ուղիներ որոնելու համար աշխարհի ամենաբարդ և զգայուն հակամարտության գոտիներից մեկում։

«Մարդկային բանականությունը, արժանապատվությունը, համերաշխությունն ու փոխըմբռնում փնտրելու և արդար պայմաններում համատեղ ապրելու պատրաստակամությունը կհաղթեն այն ամենին, ինչ սպառնում է դրանց»։ Սրանք Վացլավ Հավելի խոսքերն են՝ ասված 1995 թվականին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի շենքի բացման արարողությանը: Ռուբենը ևս այս գաղափարախոսության ու արժեքների կրողն ու հետևորդն է: Ուստի մենք խորապես հավատում ենք, որ նրա առանձնահատուկ գործունեությունը լիովին համահունչ է այս մրցանակի ոգուն և Վացլավ Հավելի սկզբունքներին:

Ճակատագրի հեգնանքով այսօր մարդու իրավունքների ջատագով ու մարդասեր Ռուբեն Վարդանյանն ինքն ունի պաշտպանության կարիք, քանի որ Ադրբեջանի ռազմական դատարանի կողմից շինծու մեղադրանքներով դատապարտվել է քսան տարվա ազատազրկման և Լեռնային Ղարաբաղի մի շարք այլ գործիչների հետ ներկայումս պահվում է Բաքվի բանտում:

Հավատացած ենք, որ այս մրցանակի շնորհումն արժանի գնահատական կլինի ինչպես Ռուբեն Վարդանյանի բացառիկ ջանքերին, այնպես էլ կարևոր քայլ կդառնա նրա և Բաքվում պահվող մյուս հայ բանտարկյալների ազատ արձակման ուղղությամբ։

Առաջադրող խումբ՝

Վահան Զանոյան, գրող, թրաֆիքինգի դեմ պայքարի աջակից, գլոբալ էներգիայի հարցերով խորհրդատու

Մարգարիտ Բարանկիցե, բուրունդիացի իրավապաշտպան, Maison Shalom խնամքի տան հիմնադիր

Թոմ Քաթինա, ամերիկացի բժիշկ և մարդասեր, Սուդանի Նուբա լեռներում գործող «Գթության Մայր» հիվանդանոցի հիմնադիր

Ջուլիեն Լուսենգե, իրավապաշտպան, մարդասեր, Կոնգոյի Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման կազմակերպության համահիմնադիր

Միրզա Դինայի, իրաքցի եզդի իրավապաշտպան և ակտիվիստ, «Luftbrücke Irak» կազմակերպության համահիմնադիր»,-գրել է նա։

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Փաշինյա՛ն, լավ լսիր՝ վախկոտնե՛ր եք ու դուք սպանեցիք այդ մարդուն»․ Ագնեսա Խամոյան (video) Ճղճղոցդ չգցես ու հիմա ուշադիր լսի՛ր․ Աղվան Վարդանյանը՝ Նիկոլին (video) ՍԿԱՆԴԱԼ․ «Կզացնելու եմ, սատկացնելու եմ»․ Նիկոլը նորից կորցրեց ինքնատիրապետումը (video) Պենտագոնը պլաններ է պատրաստել Իրանին հնարավոր hարվածներ հասցնելու համար. CNN Մանկավարժական համալսարանի պաշտոնյաները հափշտակել են 5 մլն դրամ․ վնասն ամբողջությամբ վերականգնվել է Ռուբենի համար մարդու իրավունքների, արժանապատվության պաշտպանությունը ամեն ինչից վեր է․ Թանդիլյան ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները ՌԴ Հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ուկրաինական 50 անօդաչու թռչող սարք Որոշ բնակավայրերի գազամատակարարումը կդադարեցվի Արցախի շուրջ 30 պետական և մասնավոր թանգարաններ հայտնվել են գnյաբանական uպառնալիքի պայմաններում Քաղաքացին խայտառակեց Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց իրեն «ծեփել», գոռգոռալ, սպառնալ (video) Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Hongqi»-ն և «Mercedes Maybach»-ը, վերջինս՝ կայանված «Toyota»-ին Ընտրությունները կարող են դառնալ «հայկական քաղաքականության» խորքային փոխակերպման փուլի ավարտը #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քաղաքացին մերկացրեց, Նիկոլը հայհոյախառը հարձակվեց նրա վրա․ Հայկ Նահապետյան (video) Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի «Մեզ Արցախ պետք չի, «Մեզ Շուշի պետք չի» շերտը ուրիշ է. այն հանգիստ ասելու է՝ մեզ Հայաստան պետք չի «Փաշինյա՛ն, ընդդիմության ղեկավարները քեզ նման անմեղսունակ չեն»․ Վարդան Օսկանյանի կոշտ խոսքը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում․ ակումբի բարմենին ծեծի են ենթարկել, հնչել են հայհոյանքներ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին ՀՀ-ի առաջին երեք ընդդիմադիրներին՝ ձեր մեդիա կոնտենտը բլոկի տակ է ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու կործանիչներ են օդում բախվել և պայթել Այնթապում բախվել են «Opel» և «VAZ» մակնիշների ավտոմեքենաները․ 4 քաղաքացի հոսպիտալացվել է Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Պենտագոնը պատրաստել է Իրանին հարվածելու թիրախների ցանկ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am