Սերիա Ա․ Ինտերը 90+1-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը
Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 37-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկում՝ «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում, հյուրընկալեց «Վերոնային»։ Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 47-րդ րոպեին, հյուրերի պաշտպան Անդրիաս Էդմունդսոնը գնդակն ուղարկեց սեփական դարպասը՝ առաջ մղելով միլանյան ակումբին։ Սակայն հանդիպման հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին (90+1′) «Վերոնայի» հարձակվող Կիրոն Բոուին կարողացավ վերականգնել հաշվի հավասարությունը՝ թիմին փրկելով պարտությունից։
«Ներաձուրիների» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին։
Այս խաղից հետո արդեն իսկ չեմպիոնությունն ապահոված «Ինտերը» վաստակած 86 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Վերոնան» 37 հանդիպումից հետո 21 միավորով նախավերջին՝ 19-րդ հորիզոնականում է։
Armsport
