Բարխուդարլի, Խեյրիմլի․․․ Փաշինյանն ադրբեջաններեն տեղանուններ հնչեցնելով թվարկել է հաջորդիվ հանձնվելիք տարածքները
ՔՊ քարոզարշավի ընթացքում քաղաքացիները Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեցին, թե հաջորդիվ որ տարածքներն է հանձնելու։
Փաշինյանի թիկնապահները նրան «պաշտպանում են» անգամ երեխաներից
Ղարաբաղը հանձնել ես, Հայաստանն էլ ես ծախելու, Քոչարյանը երկիր է պահել. արցախցին՝ Փաշինյանին
Փաշինյանը վստահեցրեց, որ ՀՀ ինքնիշխան տարածքից ոչինչ չի հանձնելու։ Ի դեպ, այդպես ասելով նա Ադրբեջանին հանձնեց Շուռնուխում եւ Կիրանցվում քաղաքացիներին սեփականության իրավունքնով պատկանող տարածքները՝ պնդելով, թե հայկական չեն այդ տարածքները։ Իսկ թե որ քարտեզով եւ ով որոշեց, որ հայկական չեն, պարզ չէ։
«Մենք ինքներս էլ ունենք խնդիր. Արծվաշենը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք է, և մենք չենք կարող դրանից հրաժարվել։ Այսինքն՝ մենք չենք կարող հրաժարվել, չենք կարող ասել, որ Արծվաշեն չկա։ Խոսքը վերաբերում է ադրբեջանական երեք տարածքներին՝ Բարխուդարլի, Խեյրիմլի… Սահմանազատման արդյունքում մենք լուծումներ կգտնենք, թե ինչ ենք անում», - հավաստիացրել է նա։
Ակցիայի մասնակիցը նշել է. «Ստացվում է, որ հիմա մենք օկուպա՞նտ ենք, պարոն Փաշինյան, քանի որ Ադրբեջանի տարածքները գտնվում են մեր վերահսկողության տակ»։
Ինչին Փաշինյանը հակադարձել է. «Լսեք, հիմա այդ տերմիններն այլևս անցյալում են, որովհետև կոնֆլիկտը հաղթահարված է։ Հիմա մենք սահմանազատման արդյունքում կլուծենք վերջին հետևանքները»։
Քաղաքացու այն դիտարկմանը, թե Ադրբեջանը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը և Հայաստանը անվանում է «Արևմտյան Ադրբեջան», Փաշինյանը նշել է. «Չկա տենց բան, էդ մեր ընդդիմությունն է ասում տենց բան։ Մենք ասում ենք, որ ռազմավարական գործարքի էությունը հետևյալն է. երկու երկրները կենտրոնանում են իրենց միջազգային ճանաչում ունեցող տարածքների վրա, և ժողովուրդները՝ Ղարաբաղի ժողովուրդը, տնավորվում է այստեղ, մեր մյուս փախստականները՝ եղբայրներն ու քույրերը, տեղավորվում են այստեղ, և մենք կենտրոնանում ենք Հայաստանի Հանրապետություն։ Մենք դուրս ենք գալիս պանդուխտի և գաղթականի տրամաբանությունից և փակում նաև այդ էջերը։ Նույնը վերաբերում է նաև Ադրբեջանին»։
pastinfo.am
