ՔՊ քարոզչության շպարգալկաներ. կռուտիտների ժողովածու` հարց N 1․ «Հրապարակ»
«Հրապարակի» ձեռքում է հայտնվել Քաղպայմանագրի քարոզչական շպարգալկան, որը բաժանվել է ՔՊ-ի քարոզիչներին, որ սովորեն և իմանան, թե ինչպես պատասխանեն իրենց ուղղվող հիմնական հարցերին: Սա կարելի է հրապարակել «Նիկոլ Փաշինյանի կռուտիտների լիակատար ժողովածու» անվան տակ: Մենք մաս մաս դրանք կներկայացնենք ընթերցողին, որը հնարավորություն կունենա ստուգել, թե ինչպես են դասը յուրացրել շարքային ՔՊ-ականները, ով է Փաշինյանի ամենաուշիմ աշակերտը:
Եվ այսպես. հարց
—Անորակ աշխատանք եք անում, ասֆալտ, դպրոց, լավ որակի չի։
Պատասխան.
— Անորակ աշխատանքի համար փող չեն տալիս, մինչև շինարարը չի շտկում։ Օրինակ՝ կալուգացի օլիգարխ Սամվել Կարապետյանի ընկերությունը Սևանում դպրոց էր սարքել, քանդել են տվել ու նորից սարքել, որ որակին համապատասխանի, նոր փողը տվել են։
