Մոտ 90-120 միլիոն ռուբլի․ Պուգաչովայի՝՝ թոռանը նվիրած տան արժեքը
Անշարժ գույքի վաճառքի մասնագետ Յուլյա Յուսովան ասել է, որ քառահարկ այն առանձնատունը, որը Ալլա Պուգաչովան նվիրել է թոռանը՝ Նիկիտա Պրեսնյակովին, արժե մոտ 90-120 միլիոն ռուբլի։
Տունը գտնվում է Մալիե Բերեժկի քոթեջային գյուղում՝ Իստրինսկի ջրամբարի ափին։ Պուգաչովան այն ձեռք է բերել 90-ական թվականներին եւ հողամասը սկսել է կոչել որպես «ամառանոց»։ Հողամասի գլխավոր շինության մակերեսը 760 քառ մետր է։
Այն ունի կինոսրահ, բիլյարդի սրահ, լողավազան եւ այլ հարմարություններ։ Տարածքում կա նաեւ անձնակազմի համար նախատեսված տնակ եւ ավտոտնակ։ Գույքը ձեւակերպված է Պուգաչովայի թոռան՝ Նիկիտա Պրեսնյակովի անունով։ Սկզբում Նիկիտան փորձել է այն վաճառել 152 միլիոն ռուբլով։ Հետո աստիճանաբար գնիջեցում է արել եւ այժմ առանձնատունը արժե 110 միլիոն ռուբլի։
