Բարձր եմ գնահատում Ձեր դիրքորոշումը Իրանի դեմ տեղի ունեցած ագրեuիայի վերաբերյալ․ Փեզեշքիան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Հռոմի պապին։
«Ես բարձր եմ գնահատում Ձեր բարոյական և տրամաբանական դիրքորոշումը Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած ռազմական ագրեսիայի վերաբերյալ։ Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից հարվածները ուղղված են ոչ միայն Իրանի, այլև օրենքի գերակայության և համընդհանուր մարդկային արժեքների դեմ։ Իրանը, ինքնապաշտպանության իր օրինական իրավունքի շրջանակներում, հարվածել է ագրեսորների թիրախներին և շահերին։ Միևնույն ժամանակ, Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է հավատարիմ մնալ դիվանագիտությանը և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը, և միջազգային հանրությունից ակնկալվում է պատասխանատվություն ցուցաբերել Միացյալ Նահանգների անօրինական գործողությունների առջև»։
