«Ժողովուրդ». Կրակոցների կիզակետում եղած նախկին փոխմարզպետը հիմա էլ ուսուցիչներին է ուղղորդում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզում մայիսի 13-ին ենթադրյալ չարաշահումներ են արձանագրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ անցկացված քաղաքական միջոցառումից հետո։ «Ականատես» դիտորդական առաքելության փոխանցմամբ՝ մի շարք դպրոցների ղեկավարներ և մանկավարժներ հեռախոսազանգերի միջոցով բարձրաձայն ու խիստ տոնով հրահանգավորել են ապահովել աշակերտների պարտադիր մասնակցությունը հավաքին։ Ըստ փաստագրված տեղեկությունների՝ Ծաղկաշեն գյուղի դպրոցի տնօրենը ոչ միայն աշակերտներին ազատել է դասերից, այլև նրանց բաժանել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդանիշներով շապիկներ։

Դիտորդական առաքելությունը նաև արձանագրել է, որ մարդկանց, և հատկապես երեխաների, հավաքագրման գործընթացը համակարգել է Արագածոտնի մարզպետի նախկին տեղակալ Էդգար Փարվանյանը, ով տեղում անձամբ դիմավորել է մասնակիցներին, բաժանել քարոզչական դրոշներ և հրահանգավորել, թե ով որտեղ պետք է կանգնի միջոցառման ընթացքում։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք պատրաստվում է քաղաքական և վարչական պատասխանատվություն կրել տեղի ունեցածի համար և պաշտոնից ազատման դիմում գրել։

– Պարոն Մովսիսյան, Դուք՝ որպես Արագածոտնի մարզպետ, պատրաստվո՞ւմ եք հրաժարականի դիմում ներկայացնել, մինչև պարզվի, թե ովքեր են ստիպել կամ դրդել դպրոցների տնօրեններին, ուսուցիչներին և աշակերտներին մասնակցել ՔՊ-ի քարոզչական միջոցառմանը կամ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը։ Ի վերջո, մարզպետը Դուք եք, և դժվար է պատկերացնել, որ նման բան կարող էր տեղի ունենալ առանց Ձեր իմացության։ Ինչպես հայտնի է, տնօրեններին արդեն ստիպել են դիմումներ գրել ու հեռանալ՝ մինչև իրավաբանորեն ապօրինության մանրամասները պարզաբանվեն։

«Նախ՝ ես արձակուրդում եմ, ես չեմ կարող որևէ մեկին հանձնարարություն տալ։ Արձակուրդում եմ։ Պարոն վարչապետը ամեն ինչի մասին պատասխանել է։ Տեղեկացված եմ, որ տնօրենների մասով ծառայողական քննություն է բացվել, և օրենքով բոլորը կկրեն պատասխանատվություն։ Ուրիշ ասելիք չունեմ։ Ինչքանով տեղեկացված եմ՝ Ապարան համայնքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սերը շատ մեծ է, դրա համար ուսուցիչները, աշակերտները եկել են վարչապետին տեսնելու։ Բացառում եմ մեր կողմից ուղղորդում կամ վարչական լծակի կիրառում։ Ծառայողական քննությունը կպարզի, համապատասխան մարմինները կաշխատեն, գնահատականը կիմանանք, դրա համար է քննությունը։ Ոչ մի ապօրինություն չի մնա գաղտնի, թափանցիկությունն էլ կլինի»։

– Դպրոցների տնօրենները 19 քաղաքական ուժերից միայն Նիկոլ Փաշինյանի՞ն էին սիրում, որ միայն նրա հավաքին էին մասնակցում։

«Եթե իմ կարծիքն եք հարցնում՝ այո։ Մեր քարոզարշավի ուղիղ եթերը բացեք, նայեք, թե երեխաների ակտիվությունն ինչ մեծ է։ Մենք էլ ենք զարմանում, թե երեխաներն ինչպես են դարձել քարոզչության լոկոմոտիվ»։

– Եթե պարզվի, որ միջամտել եք, հրաժարականի դիմում գրելո՞ւ եք։

«Չի կարող նման բան պարզվել։ Դուք ինձ մի բանի մասին եք հարցնում, որի հետ ես որևէ առնչություն չունեմ»։

– Պարոն Մովսիսյան, դիտորդական առաքելությունը փաստել է, որ երեխաների և աշխատակիցների հավաքագրման կազմակերպիչը եղել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Էդգար Փարվանյանը՝ Ձեր տեղակալը։

«Ես նման տեղակալ չունեմ։ Այդպիսի անուն-ազգանունով փոխմարզպետ չկա մեր մարզում»։

Հիշեցնենք, որ Փարվանյանը, ով 2021 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել էր Ապարան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, 2023 թվականին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվել էր Արագածոտնի փոխմարզպետի պաշտոնից։ Նրա անունը աղմկահարույց քրեական գործի հետ էր կապվում։

2022 թվականի հունիսին Ապարանում ճանապարհային միջադեպից սկսված վիճաբանությունը հաջորդ օրը վերածվել էր զանգվածային բախման, որի ընթացքում հրազեն էր կիրառվել։ Արդյունքում երկու մարդ զոհվել էր, ևս հինգը՝ վիրավորվել։ Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ վիճաբանող եղբայրները եղել են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատները և Արագածոտնի ՔՊ-ական փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդին, իսկ վիճաբանությունը սկսվել է նրանից, որ ապարանցի երիտասարդները հայհոյել են Նիկոլ Փաշինյանին։ Թեև և՛ ՔՊ վաղամեռիկ պատգամավոր Ասատրյանը, և՛ Փարվանյանը հերքել էին այդ տեղեկությունները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 127 անգամ
Լրահոս
Գործարքն ավարտված է Շոկային թվեր․ Ահա ինչպես հեղափոխական «չքավորները» դարձան միլիոնատերեր (video) Ո՞վքեր են ձայն փոշիացնողները, ո՞վ քանի մանդատ կստանա․ Արփինե Հովհաննիսյան (video) Փարպեցի փողոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ Մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառին ֆլոմաստերով ինչ-որ բան գրելու համար կնոջ են ձերբակալել #ՀԻՄԱ․ «Փաշինյանի լկտիությունը տեսա՞ք՝ զոհված զինվորի մոր հետ խոսելիս»․ շրջայց՝ Նորք Մարաշում (video) Փաշինյանի քաղաքական որոշումները հանգեցնում են հայ հասարակության պառակտման․ ՌԴ պետդումայի խոսնակ Ոչ ոք չի կարող ՀՀ դրոշի փոխարեն այլ դրոշ ցուցադրել. Իրանի դեսպանատունը` Իսրայելին Էջմիածնում կրակոցներ արձակողը Մանվել Գրիգորյանի թոռն է եղել. նոր մանրամասներ Գիտե՞ք չէ` ինչ կլիներ նման իրավիճակում որևէ ընդդիմադիր ուժի հետ... Տոտալ վարչական ռեսուրս կիրառելով՝ վարչական ռեսուրս են… ատո՞ւմ. «Փաստ» Ինքնաոչնչացում. արդյո՞ք ապակե տան մեջ ապրողի համար լավագույն ճանապարհն այլոց վրա քար նետելն է.«Փաստ» Խոշոր հրդեհ է բռնկվել Ստեփանավանում Առաջարկվում է տնային պայմաններում խնամքի մատուցումն իրականացնել պետական հավաստագրերի միջոցով. «Փաստ» Իշխանությունը ոչ մի առաջարկելու բան չունի ժողովրդին, միայն սպառնալիք է ու վիրավորանք․ Հովհաննիսյան Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ինձ անհանգստացնում է մեր գերիների անվտանգության խնդիրը․ Ադրբեջանը գործում է անպատժելիության դիրքերից Վախի մթնոլորտ․ «Հրապարակ» Մասյացոտնի թեմից հայտարարությունը «Հրապարակ». Իշխանությունը տագնապալից սպասումների մեջ է Հրադադարը կերկարաձգվի «Հրապարակ». ՔՊ-ն մեկ տարում 846 մլն 608 հազար դրամ է ունեցել «Հրապարակ». «Խուլիգանը» 60-ամյա մաքրուհին է «Ժողովուրդ». ՔՊ ցուցակի 7-րդ համարը՝ բնակարան, պարտատոմսեր և բազմամիլիոնանոց վարկ․ ինչ է հայտարարագրել Ռուբինյանը «Հրապարակ». Իշխանությունը ռուսախոս ֆեյքեր է բուծել․ «հանճարեղ» գաղափարի պատճառները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am