ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo

«ՀԷՑ» ՓԲԸ-ն դիմել է ՍԴ՝ վիճարկելով Էներգետիկայի մասին օրենքի 52.1-ին հոդվածի 3-րդ մասի՝ լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները ժամանակավոր կառավարչին անցնելու մասով սահմանադրականության հարցը։


Հայտնում է «Փաստինֆոն»։

Ըստ Դիմողի՝ սույն դեպքում եռաստիճան դատական համակարգի կողմից վիճարկվող նորմին տրված մեկնաբանությամբ, փաստացի, բացառվում է վերջինիս իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ իրականացումը, քանի որ, ըստ տրված մեկնաբանության, կազմակերպության տնօրենը ժամանակավոր կառավարչի առկայության պայմաններում իրավասու չէ տալու լիազորագիր՝ կազմակերպության իրավունքները և ազատությունները, այդ թվում՝ դատական կարգով պաշտպանելու համար, և նման լիազորությունը վերապահված է ժամանակավոր կառավարչին։ Վիճարկվող դրույթների հետևանքով «ՀԷՑ» ՓԲԸ-ն այլևս չի կարող դիմել դատարան՝ ընդդեմ որևէ վարչական մարմնի կամ այլ անձի դեմ և արդյունավետորեն պաշտպանել իր իրավունքները և օրինական շահերը, իսկ նման հայց ներկայացնելու «անհրաժեշտությունը» որոշելը թողնվել է բացառապես ժամանակավոր կառավարչին, որը «շահագրգիռ չէ» հայց ներկայացնել իրեն նշանակած պետական մարմնի դեմ, այսինքն՝ մեկնաբանությունն իրավաչափ դիտարկելու պայմաններում ստացվում է, որ պետությունը, միջամտելով տնտեսվարողի գործունեությանը, կարող է բացառել նրա՝ պետության և պետական մարմինների, ինչպես նաև երրորդ անձանց դեմ հայց ներկայացնելու հնարավորությունը: Դիմողը պնդել է, որ վիճարկվող դրույթը, այդ թվում՝ իրավակիրառ պրակտիկայում դրան տրված մեկնաբանությունը, ոչ միայն խախտում է Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավունքները, այլև հակասում է Սահմանադրության 75 և 78-րդ հոդվածներին: ՍԴ-ն, սակայն, որոշել է մերժել գործի քննությունը՝ դիմումի ակնհայտ անհիմն լինելու հիմքով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

դիտվել է 334 անգամ
Լրահոս
Ամբողջ աշխարհին պետք է ցույց տանք՝ հայը ուժեղ է, արժանապատիվ. Սամվել Կարապետյան Patriot-ից էժան նոր հրթիռային համակարգեր են մշակում Նոր մանրամասներ դասախոսների ձերբակալությունից Չեմ հավատում, որ Գերմանիայի կանցլեր Մերցը չեղարկել է Սլովակիա իր այցը՝ մայիսի 9-ին Մոսկվա կատարած իմ այցի պատճառով․ Ֆիցո Միացյալ Նահանգները մշտական օդային պարեկություն են իրականացնում Իրանի սահմանների մոտ ՀԷՑ-ը զրկված է արդյունավետ դատական պաշտպանությունից, ՍԴ-ն մերժել է դիմումի քննությունը․ Pastinfo Հարկավոր է, որ ընդդիմադիր ուժերը և հասարակությունը շարունակեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ճնշումները Առանց Աստծո Աջի հովանու և երաշխիքի՝ խաղաղություն գոյություն չունի. Բագրատ սրբազան Մերցը և Թրամփը քննարկել են Իրանին և Ուկրաինային վերաբերող հարցեր Սուրեն Իշխանյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս է եկել Եվրոպայի մինչև 17 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի առաջնության եզրափակիչ Իշխող ուժի միլիոնները․ ովքեր են կանգնած ՔՊ-ի խոշոր նվիրատվությունների հետևում. Factor Ապրիլը Հայաստանում նորմայից ցուրտ էր և տեղումնառատ Ես այսօր իմ երեխաներին խորհուրդ չէի տա մեկնել Միացյալ Նահանգներ. Մերց Կրակոցներ Էջմիածնում․ հիվանդանոց տեղափոխվածը գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր որդին է․ ArmLur.am Տավուշի սահմանամերձ Ակնաղբյուր գյուղի դպրոցը փակման վտանգի տակ է. Գառնիկ Դանիելյան Սևանա լճի ափին կառուցվելիք ճեմուղու երկարությունը 10 կմ-ից դարձել է 2.8 կմ. «Հետք» Հունիսի 7-ի ընտրությունները Սյունիքի ապագայի առումով ճակատագրական ջրբաժան է․ քաղաքագետ Դիլիջանի համայնքապետարանն՝ ընդդեմ քարոզչական պաստառների Բացահայտենք փաշինյանական իշխանությունների ստերը «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը. Ալիև Գաղտնի նկարահանումներով բացահայտվել է, որ թաղապետարանի աշխատակիցները խանութների վրա փակցրել են ՔՊ-ի պաստառները. FIP (տեսանյութ) Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, քեզանից զզվում եմ, իմ երեխուն կարա՞ս հետ բերես. զnհվածի մայրը՝ Փաշինյանին Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին Հոսպիտալացվածների վիճակը հիմնականում թեթև է, սպասում ենք «բականալիզների» պատասխանին. Գյումրու ԲԿ-ի փոխտնօրեն «Ես ձեր շրջապատի մարդկանց նման դաշտից դաշտ թռչող չեմ». Միհրան Մախսուդյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am