Թուրքիայի զինուժը գնդակոծել է Աֆրինի քրդերի հենակետերը

Սիրիայի Աֆրին նահանգ ներխուժել պատրաստվող Թուրքիայի զինված ուժերը գնդակոծել է տեղի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատներ»-ի (ԺԻՋ-YPG) դիրքերը: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ հաուբիցներով արձակված կրակից սպանվել է 30 քուրդ զինյալ և ոչնչացվել վերջիններիս մի շարք թաքստոցներ: Այժմ «Սիրիայի ազատ բանակ» (Սիրիայի ընդդիմադիր ուժեր) խմբավորման զինյալները և թուրք զինվորները (20.000 կենդանի ուժ) հրամանի են սպասում, որ ցամաքային գործողություններ սկսեն Աֆրինում: Միջանկյալ նշենք, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանըհայտարարել է, որ Աֆրինի ռազմական գործողությունները իրականացվելու են «Սիրիայի ազատ բանակ»-ի հետ: Աղբյուրը, հղում անելով Սիրիայի ընդդիմադիր ուժերի աղբյուրներին, պնդում է, որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին է տարամադրել «MANPAD» տեսակի շարժական ՀՕՊ հրթիռներ: Պաշտոնական Անկարան վերջին օրերին թուրք-սիրիական սահմանի մոտ գտնվող մի շարք շրջաններում (Մարդին, Շանլըուրֆա. Գազիանթեփ, Հաթայ), զինտեխնիկա է կուտակել: Իրենց հերթին քրդական ուժերը Սիրիայի Քոբանի և Քամըշլը շրջաններից իրենց ուժերը տեղափոխել են Աֆրին: Հիշեցնենք, որ այն բանից հետ, երբ ԱՄՆ-ն Սիրիայի քրդական ուժերից նոր զորախումբ ստեղծելու մասին որոշում կայացրեց, Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտարարություններ արեցին, որ իրենք անհրաժեշտության դեպքում կարող են ներխուժել Սիրիաի Աֆրին նահանգ և ռազմական գործողություն իրականացնել: Վերջինս գտնվում է Սիրիայի քրդական ուժերի վերահսկողության տակ, որոնց պաշտոնական Անկարան ահաբեկչական է համարում: Աղբյուրը` Ermenihaber.am

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am