«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 4-րդ համար, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև 2026 թվականի ապրիլի 1-ը հաշվետու ժամանակաշրջանի իր գույքի և եկամուտների հայտարարագիրը։ Այս մասին 24News-ը տեղեկանում է ԿԸՀ պաշտոնական կայքից։
Սուրեն Պապիկյանը համատեղ սեփականության 3 հողամաս է հայտարարագրել Լոռու մարզում՝ 0․159 հա, 0․657 հա և 0․687 հա մակերերեսներով։ Պապիկյանը հայտարարագրել է 2 բնակարան Երևանում միանձնյա և համատեղ սեփականության։ Համապատասխանաբար՝ 86․33 քմ և 169 քմ մակերեսներով։ Նա հայտարարագրել է ավտոկայանատեղի Երևանում 44․2 քմ մակերոսով՝ համատեղ սեփականությամբ։
Պաշտպանության նախարարը շարժական և թանկարժեք գույք չի հայտարարագրել։ Նա նշել է եկամտի երեք աղբյուր։ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել է 29 537 401 դրամ, վարձակալությունից ստացել է 6 միլիոն դրամ, Ֆինանսների նախարարությունից որպես եկամտահարկի վերադարձ ստացել է 1 706 137 դրամ։
Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Սուրեն Պապիկյանը ունեցել է 15 միլիոն 603 հազար 490 դրամ, 50 հազար ԱՄՆ դոլար և 30 հազար 156 եվրո։
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը