Այս իրավիճակում հիմնական վտանգը Հայաստանի համար այն է, որ տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտի. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «ԱՄՆ-Չինաստան վերջին շփումները ցույց տվեցին, որ համաշխարհային քաղաքականությունն աստիճանաբար հեռանում է բաց ճակատային բախման տրամաբանությունից՝ մտնելով պայմանական գործարքների ձևավորման փուլ։ Ըստ էության՝ Վաշինգտոնն ու Պեկինը շարունակում են մնալ համակարգային մրցակիցներ, սակայն միաժամանակ ակնհայտ է, որ երկուսն էլ փորձում են կանխել անկառավարելի ճգնաժամը, որը կարող է հարվածել գլոբալ տնտեսության հիմքերին։ Այդ համատեքստում Իրանի միջուկային ծրագիրը, Հորմուզի նեղուցի անվտանգությունը և Թայվանի շուրջ ստատուս քվոյի պահպանումը աստիճանաբար սկսում են դիտարկվել նույն աշխարհաքաղաքական շղթայի փոխկապակցված օղակներ։

Վերջին տարիներին միջազգային համակարգը ձևավորվում էր այն պատկերացման շուրջ, թե ԱՄՆ-Չինաստան հարաբերություններն անխուսափելիորեն գնում են կոշտ հակադրության։ Սակայն Թրամփի՝ Չինաստան այցը ցույց է տալիս այլ իրողություն․ երկու գերտերություններն էլ հասկանում են, որ լիարժեք բախումը կարող է կաթվածահար անել համաշխարհային առևտրի և էներգետիկ հաղորդակցության ամբողջ կառուցվածքը։ Հենց այդ պատճառով էլ ձևավորվում է յուրահատուկ «մրցակցային համագործակցության» մոդել, որտեղ կողմերը հակադրվում են ռազմավարական մակարդակում, բայց միաժամանակ փորձում են պահպանել վերահսկելի միջավայր այն տարածաշրջաններում, որոնք անմիջապես կապված են համաշխարհային տնտեսության կենսական զարկերակների հետ։

Այստեղ առանցքային հանգույց է դառնում Իրանը։ Վաշինգտոնի համար այսօր առաջնային խնդիրը ոչ այնքան Թեհրանի վարչակարգի փոփոխությունն է, որքան այնպիսի իրավիճակ ստեղծել, որտեղ Իրանը դառնում է անկառավարելի միջուկային և տարածաշրջանային գործոն։ Իրաքի, Լիբիայի և Աֆղանստանի փորձը ԱՄՆ-ին ցույց տվեց, որ ռեժիմների քանդումը միշտ չէ, որ բերում է վերահսկելի արդյունքի։ Ավելին՝ երբ տարածաշրջանային պետությունը վերածվում է քաոսային կենսատարածքի, այդ վակուումը սկսում են լցնել այլ ուժեր՝ ահաբեկչական ցանցերից մինչև մրցակից գերտերություններ։ Իրանի դեպքում այդ ռիսկերը բազմապատկվում են, որովհետև խոսքը ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլ նաև համաշխարհային էներգետիկ համակարգի առանցքային հանգույցներից մեկի մասին է։

Չինաստանի շահերն այս հարցում առաջին հայացքից տարբեր են, սակայն ենթաշերտերում դրանք համընկնում են ամերիկյան հաշվարկների հետ։ Գաղտնիք չէ, որ չինական տնտեսությունը կառուցված է էներգակիրների անխափան մատակարարման վրա, իսկ Հորմուզի նեղուցն այդ համակարգի հիմնական երակներից մեկն է։ Պեկինը երկար տարիներ օգտվում էր Իրանի հետ համագործակցությունից՝ փորձելով հակակշռել ամերիկյան ազդեցությանը, բայց այժմ իրավիճակը փոխվում է։ Եթե նախկինում Չինաստանը պատրաստ էր աչք փակել Թեհրանի կոշտ քաղաքականության վրա, ապա հիմա արդեն ակնհայտ է, որ Պեկինի համար առաջնային է դարձել ոչ թե հակաամերիկյան ճակատի պահպանումը, այլ ծովային առևտրի անվտանգությունը։ Այս փոփոխությունն ինքնին կարևոր շրջադարձ է, որովհետև այն ցույց է տալիս, որ Չինաստանը սկսում է մտածել ոչ միայն որպես տնտեսական հսկա, այլ որպես համակարգային գերտերություն, որը պատասխանատվություն ունի գլոբալ կայունության համար։

Հենց այստեղ է ձևավորվում հնարավոր պայմանավորվածության հիմնական տրամաբանությունը։ Չինաստանը կարող է շահագրգռված լինել Իրանի վրա ազդեցություն գործադրելու հարցում՝ միջուկային ծրագրի սահմանափակման և Հորմուզում լարվածության նվազեցման դիմաց։ Վաշինգտոնն էլ իր հերթին կարող է ժամանակավորապես նվազեցնել ճնշումը այն ուղղություններում, որոնք Պեկինի համար համարվում են նյարդային, առաջին հերթին՝ Թայվանի շուրջ։ Խոսքը, իհարկե, պաշտոնական «մեծ գործարքի» մասին չէ, այլ փոխըմբռնման, երբ կողմերը փորձում են չանցնել այն կարմիր գծերը, որոնք կարող են ամբողջ համակարգը դուրս բերել վերահսկողությունից։

Այս տրամաբանությունը նոր չէ միջազգային հարաբերությունների պատմության մեջ։ Մեծ տերությունները հաճախ հակադրվել են մի ուղղությամբ, բայց համագործակցել մեկ այլ առանցքի շուրջ, եթե վտանգված է եղել ընդհանուր համակարգի կայունությունը։ Սառը պատերազմի տարիներին անգամ ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը, գտնվելով միջուկային դիմակայության մեջ, մշտապես պահում էին գաղտնի կամ կիսագաղտնի հաղորդակցման ուղիներ՝ խոշոր բախումները կանխելու համար։ Նույն սկզբունքն է այժմ վերադառնում նոր ձևաչափով, միայն այն տարբերությամբ, որ այս անգամ առանցքային դեր ունեն ոչ թե գաղափարախոսությունները, այլ առևտրային ուղիները, մատակարարման շղթաներն ու էներգետիկ անվտանգությունը։

Թայվանի հարցը հենց այս համատեքստում է ստանում նոր նշանակություն։ Չինաստանի համար այն ազգային ամբողջականության և աշխարհաքաղաքական հեղինակության հարց է, սակայն Պեկինը նաև հասկանում է, որ լայնածավալ ռազմական գործողությունը կարող է վերածվել տնտեսական ինքնահարվածի։ Իրանի շուրջ վերջին ճգնաժամերը ցույց տվեցին, թե որքան արագ կարող են խաթարվել ծովային հաղորդակցությունները և ինչ մասշտաբի տնտեսական ցնցումներ կարող են առաջանալ նույնիսկ սահմանափակ ռազմական լարվածությունից։ Չինաստանը դա դիտարկում է որպես նախազգուշացում։ Եթե Իրանը կարողանում է միայն Հորմուզի շուրջ սպառնալիքներով ցնցել համաշխարհային շուկաները, ապա Թայվանի շուրջ իրական պատերազմը կարող է կաթվածահար անել ամբողջ Ասիա-Խաղաղօվկիանոսյան առևտրային համակարգը, որի վրա հենց Չինաստանի տնտեսական աճն է կառուցված։

Այդ պատճառով առավել հավանական է դառնում ոչ թե արագ ռազմական սցենարը, այլ երկարաժամկետ ճնշման քաղաքականությունը։ Ամենայն հավանականության՝ Պեկինը կփորձի պահպանել ստատուս քվոն՝ միաժամանակ աստիճանաբար մեծացնելով ռազմական, տնտեսական և հոգեբանական ազդեցությունը Թայվանի վրա։ Իսկ ԱՄՆ-ն, եթե ստանա հարաբերական կայունություն Իրանի ուղղությամբ, կարող է որոշ ժամանակ շահագրգռված լինել այդ հավասարակշռությունը բալանսավորված պահելու հարցում։

Այս ամբողջ վերադասավորումը անմիջապես անդրադառնում է նաև Հարավային Կովկասի վրա։ Չի բացառվում, որ տարածաշրջանով շահագրգիռ գերտերությունները, կենտրոնանալով գլոբալ մակարդակի փոխհամաձայնությունների վրա, Հարավային Կովկասն, ուղղակի, դուրս թողնեն առաջնահերթություններից։ Չմոռանանք, որ Հարավային Կովկասը հատկապես խոցելի է, որովհետև այստեղ միաժամանակ հատվում են ռուսական, թուրքական, իրանական և արևմտյան շահերը, իսկ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը տարածաշրջանին տալիս են լրացուցիչ ռազմավարական նշանակություն։

Եթե ԱՄՆ-ն ու Չինաստանը կարողանան նվազեցնել լարվածությունը Իրանի շուրջ, ապա տարածաշրջանային ուժերը կփորձեն արագորեն զբաղեցնել ազատվող վաակումը։ Չի բացառվում, որ Թուրքիան փորձի ավելի ակտիվ առաջ մղել հաղորդակցային նախագծերը՝ դրանք ներկայացնելով որպես «կայունության միջանցքներ», Ռուսաստանն իր հերթին պահպանել իր նվազող, բայց դեռ գոյություն ունեցող ազդեցությունը, իսկ Իրանը, նույնիսկ ներքին ճնշումների պայմաններում, քայլեր ձեռնարկի՝ տարածաշրջանային խաղից իրեն դուրս թողնող ցանկացած գործընթաց կանխել։

Այս իրավիճակում հիմնական վտանգը Հայաստանի համար այն է, որ տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտի։ Այդ պատճառով էլ ցանկացած գլոբալ պայմանավորվածություն, հատկապես եթե այն կապված է էներգետիկ ուղիների և տրանսպորտային հաղորդակցությունների հետ, անմիջապես սկսում է ազդել նաև Հարավային Կովկասի ներքին ուժային հավասարակշռության վրա։

Ի դեպ՝ սա հիշեցնում է 19-րդ դարի դասական կայսերական քաղաքականությունը, երբ Կովկասը դիտարկվում էր որպես կայսրությունների միջև կամուրջ»։

դիտվել է 112 անգամ
Լրահոս
Նիկոլը գիտի, որ Սամվել Կարապետյանն ու Ռոբերտ Քոչարյանը փողոց դուրս գան․․․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Լավրովը զգուշացրեց՝ բոլոր արտոնություններից զրկվելու եք․ Հայկ Այվազյան (video) Բանակի հետ կապված Ռոբերտ Քոչարյանը կոնկրետ ծրագիր ունի (video) Որտե՞ղ է խփել Ռոբերտ Քոչարյանը․ ինչու՞ վատացավ հենց համբալ բառից․ Հայկ Նահապետյանը մանրամասնում է (video) «Նիկո՛լ, ո՞վ ես, արա՛, որ Ծառուկյանի որդուն լակոտ ես ասում»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Նիկոլ Փաշինյա՛ն, չես վայելելու քո հանցագործության արդյունքները»․ Ֆիզիկական գիտությունների դոկտոր (video) Կովին գոնե կթում ես կաթ ա տալիս, բա Փաշինյա՞նն ինչ ա անում․ քաղաքացի (video) Ընկերուհի չունի հիմա, դրա համար էլ․․․ Ռոբերտ Քոչարյան (video) Աշոտ Արսենյանին ու իր տղուն եմ ասում՝ նստե՛ք ձեր տեղը․ Իշխան Սաղաթելյան (video) Ու՞ր է արժանապատվությունը․ Ռոբերտ Քոչարյանի դիպուկ արձագանքը՝ քաղաքացուն (video) Այս իրավիճակում հիմնական վտանգը Հայաստանի համար այն է, որ տարածաշրջանը կարող է վերածվել խոշոր աշխարհաքաղաքական առևտրի օբյեկտի. Արմեն Հովասափյան Մեղրու զորամասը տվեցին թուրքերին, ռազմաբազաներ են սարքում․ գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների մեջ մասնագիտացված ասիական հանցավոր խմբի գործունեությունը Դիզվառելիքը 120 դրամով թանկ են գնել, Երևան քաղաքին հասցրել են շուրջ 60 մլն դրամի վնաս. Մանուկյան (video) Գիտե՞ք՝ «կզած համբալն» ինչու է ինձ ատում․ Ռոբերտ Քոչարյան (video) Չինաստանի ԱԳՆ․ Իրանի շուրջ հակամարտությունը շարունակվելու որևէ պատճառ չկա Հայաստանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները․ ՌԴ ԱԳ նախարար Ձեր ավտոշարասյան բժիշկները գիտե՞ք՝ ինչ արեցին․ քաղաքացին՝ Ռոբերտ Քոչարյանին (video) Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարած անձը կալանավորվել է «Փաշինյանից ուժեղ տղա ստանալը նույնն է, ինչ Վահագն Ալեքսանյանից՝ տուռնիկ»․ Բորիս Մուրազի (video) Գյումրիում արձանագրվել են սուր աղիքային վարակի դեպքեր, 15 երեխա հիվանդանոցում է «Հայաստան» դաշինքի Սպիտակի գրասենյակի ղեկավարը ազատ է արձակվել #ՈՒՂԻՂ․ Դե թող «համբալն» ասի՝ 1 միլիո՞ն ա, թե՞՝ 300 հազար․ Հայկ Նահապետյան (video) Երևան-Գյումրի ճանապարհին «Mercedes»-ը բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա վիրավոր #ՈՒՂԻՂ․ Աննային պատկանող գործարանում բունտ է հասունանում․ Վոլոդյա Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am