Սրբուհի Գալյանի ունեցվածքը՝ 5 անշարժ գույք, միլիոնավոր վարկեր ու 45 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել ՔՊ ցուցակի 6-րդ համարը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի 2025 թվականի տարեկան հայտարարագիրը՝ հասկանալու, թե ինչ գույք, եկամուտներ ու պարտավորություններ ունի Հայաստանի ամենաերիտասարդ նախարարներից մեկը։ Գալյանը հանդիսանում է ՔՊ նախընտրական ցուցակի 6-րդ համարը։

 2025 թվականի հայտարարագրի համաձայն՝ Սրբուհի Գալյանը հայտարարագրել է 5 անշարժ գույք։ Դրանց թվում են Կոտայքի մարզի Նաիրի համայնքում գտնվող հողամասը, որը նա ձեռք է բերել 2023 թվականի փետրվարի 17-ին՝ գնման եղանակով, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում գտնվող համատեղ սեփականությամբ հողամասը, որը գնվել է 2015 թվականի դեկտեմբերի 8-ին, ինչպես նաև Դիլիջանում գտնվող անհատական բնակելի տունը, որը ձեռք է բերվել 2015 թվականի օգոստոսի 12-ին։

Նախարարը հայտարարագրել է նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը ձեռք է բերվել 2022 թվականի սեպտեմբերի 20-ին՝ գնման եղանակով, իսկ մյուսը ստացել է նվիրատվությամբ՝ 2023 թվականի փետրվարի 3-ին։

 Տրանսպորտային միջոց Սրբուհի Գալյանը չի հայտարարագրել։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի դեկտեմբերի 15-ին նա գնել է «Յունիբանկ» ԲԲԸ-ի պարտատոմսեր՝ 11 միլիոն 998 հազար 5 դրամ արժողությամբ։ Նա նաև հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամի հանձնված և վերադարձված փոխառություն «Ադրեսս» ՍՊԸ-ին, ինչպես նաև 2 միլիոն դրամ բանկային ավանդ։

Նրա բանկային հաշիվներում հաշվետու տարվա վերջում առկա են եղել 9 հազար 955 դրամ, 22 հազար 503 դրամ, 2 միլիոն 142 հազար 410 դրամ, 34 հազար 35 դրամ և 1 միլիոն 25 հազար 867 դրամ։ Կանխիկ միջոցները կազմել են 2 միլիոն 900 հազար դրամ և 5300 ԱՄՆ դոլար։

2025 թվականի ընթացքում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 45 միլիոն 202 հազար 134 դրամ։ Այդ գումարից 760 հազար 872 դրամը նա ստացել է որպես աշխատավարձ Երևանի պետական համալսարանից, իսկ 26 միլիոն 690 հազար 752 դրամը՝ ՀՀ արդարադատության նախարարությունից։ Նա նաև հայտարարագրել է 1 միլիոն 200 հազար դրամ այլ եկամուտ՝ Պետրոս Մկրյանից։ Մյուս եկամուտները, ըստ հայտարարագրի, գոյացել են բանկային փոխառություններից։

Նախարարի վարկային պարտավորությունները 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել են 37 միլիոն 229 հազար 339 դրամ, որից 31 միլիոն 279 հազար 125 դրամը՝ բնակարանի ձեռքբերման համար ստացված վարկ։ Տարվա ընթացքում վարկերի մարմանն ուղղված վճարումները կազմել են 5 միլիոն 336 հազար 474 դրամ։

 

 

Հայտարարագրում, որպես 2 միլիոն դրամը գերազանցող միանվագ ծախս, նշվել է 11 միլիոն 998 հազար 5 դրամ։

Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին, երբ Սրբուհի Գալյանը զբաղեցնում էր ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի պաշտոնը, նա հայտարարագրել էր 3 անշարժ գույք՝ Դիլիջանում գտնվող հողամաս և անհատական բնակելի տուն, ինչպես նաև Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող բնակարան, որը ձեռք էր բերվել 2017 թվականի սեպտեմբերի 15-ին։

2021 թվականի հայտարարագրով նա «Ադդրես» ՍՊԸ-ին տրամադրել էր 39 միլիոն 160 հազար 520 դրամի փոխառություն։ Նրա բանկային հաշիվներում եղել է 486 հազար 755 դրամ և 167 հազար 769 դրամ, իսկ կանխիկ միջոցները կազմել են 1 միլիոն 200 հազար դրամ և 3000 ԱՄՆ դոլար։

2021 թվականի ընթացքում Սրբուհի Գալյանի եկամուտները կազմել են 16 միլիոն 656 հազար 572 դրամ։ Այդ տարվա վերջի դրությամբ նրա վարկային պարտավորությունները կազմել են 35 միլիոն 565 հազար 518 դրամ, իսկ վարկերի մարմանն ուղղված վճարումները՝ 4 միլիոն 785 հազար 302 դրամ։

Սրբուհի Գալյանի աշխատանքային ուղին սկսվել է 2014-2015 թվականներին՝ «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, որտեղ աշխատել է իրավաբանական վարչության կրտսեր իրավաբան։ 2015-2018 թվականներին աշխատել է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում՝ քննչական աշխատանքների կազմակերպման, կատարելագործման և քննության մեթոդիկայի մշակման բաժնում, այնուհետև՝ ծառայության իրավական ապահովման բաժնի գլխավոր մասնագետ։

2018-2019 թվականներին եղել է ՀՀ հատուկ քննչական ծառայության իրավական ապահովման բաժնի պետ, իսկ 2019 թվականի մարտից հուլիս ամիսներին՝ նույն կառույցի իրավական ապահովման և արտաքին կապերի բաժնի պետ։ 2019-2020 թվականներին զբաղեցրել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը, 2020-2024 թվականներին եղել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ, իսկ 2024 թվականի նոյեմբերի 5-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

Սրբուհի Գալյանը գիտական 4 հոդվածների հեղինակ է և մեկ ուսումնական ձեռնարկի համահեղինակ։ Բացի պետական ծառայությունից, նա երկար տարիներ զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ։ 2015 թվականից մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնում, 2016 թվականից՝ Արդարադատության ակադեմիայում։ 2019-2020 թվականներին դասավանդել է նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում, իսկ 2020-2021 թվականներին՝ ՀՀ ոստիկանության կրթահամալիրում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 677 անգամ
Լրահոս
Մենք ակնկալում ենք ամրապնդել տնտեսական կապերը, խթանել ամերիկյան ներդրումները Հայաստանում․ Ռուբիո Մեր պայքարը շարունակվում է, հայկական պետությունը պիտի ապրի՛ և հարատևի՛․ ՀՅԴ Երևանում այսօր երթևեկության սահմանափակումներ կլինեն Շեյխերից ստացել եմ առաջարկ՝ տեղափոխվելու ամենազարգացած երկրներ, ասել եմ՝ ոչ, հայրենիքս Հայաստանն է Արտակարգ դեպք․ «Իջևան» ԲԿ-ում պտուղը ծնվել է մահացած Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ և անվտանգ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» ԱԺ-ն չի կարող օրենքով վերացնել եկեղեցու՝ սահմանադրությամբ և միջազգային իրավունքով պաշտպանվող ինքնավարությունը Թրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Մերցը քրիստոնյա-դեմոկրատների հաղթանակը աղետ է անվանել Դայակը հատակը մաքրող փայտով հարվածներ է հասցրել մանկական ուղեղային կաթված ունեցող երեխայի մեջքին, ողնաշարին. պատգամավոր «Արա՛ էլի, ներվայնացրեցիք». լարված իրավիճակ Եռաբլուրում․ Սասուն Միքայելյանի նյարդերը տեղի տվեցին (video) «Արարատցեմենտի» մուտքի ճակատային մասից պոկել են «Մուլտի գրուպի» տարբերանշանը Թող հայկական եռագույնը միշտ ծածանվի հաղթանակի բարձունքներում․ Արսեն Հարությունյան Վրաստանում տարանցիկ բեռնափոխադրումները 2018-2025թթ․ աճել են 109%-ով. PMC Research «Նրանց սերը չի ավարտվել, պարզապես այս կյանքում նրանց բաժանեցին»․ Վալոդյա Գրիգորյանի դուստրը տեսանյութ է հրապարակել​ Արթիկում՝ 4 քաղաքական ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ․ ավարտվել են ՏԻՄ ընտրությունների առաջադրումները Փաշինյանն ինքն է խոստովանում՝ վարել է «նահատակության քաղաքականություն». Բադալյան #ՈՒՂԻՂ․ Նիկոլենց խրախճանքը ժանտախտի ժամանակ․ հայ ժողովրդի արյան գինը․ Հայկ Նահապետյան (video) Թրամփը պատրաստ է Նյու Յորքում հանդիպել Փեզեշքիանի հետ Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 22/23-ին Արտակարգ իրավիճակ՝ «Հայանտառ»-ի տարածքում Երկրի ղեկավարը պետք է հստակ հասկանա տնտեսությունից, այլ ոչ թէ «ամեն ինչից» ու ոչնչից․ Ն․ Կարապետյան Ծառուկյանը Ռուֆիին հաղթելուց հետո մարտահրավեր է նետել Մարկ Ցուկերբերգին Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը ՀՅԴ համամասնական ցուցակը Արտաշատի ՏԻՄ ընտրություններում կգլխավորի Գերասիմ Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am