Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան

Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ շրջանակում և ամրապնդել կապերը Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում։ Աջափնյակ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ, վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Քաղաքական գործիչն ընդգծել է, որ բարդ տարածաշրջանում գտնվող փոքր երկրի համար մեծ սպառնալիք է պաշտպանական կառույցի մաս չլինելը, իսկ Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ի այլընտրանքը ՆԱՏՕ-ն է։ «Փոխանակ ՀԱՊԿ-ում, ՌԴ-ի և այլ երկրների հետ ճիշտ հարաբերություններ կառուցելու, գրեթե բոլորի հետ փչացրել են հարաբերությունները, հետո էլ նեղանում են։ Պետք է վերականգնել հարաբերությունները։ Կազմակերպության կենտրոնական երկիրը ՌԴ-ն է, նրա շուրջ է կառուցվում ՀԱՊԿ-ը։ Վերականգնելով հարաբերությունները ՌԴ-ի հետ՝ լրջորեն կամրապնդենք անվտանգությունը»,- շեշտել է Քոչարյանը՝ հիշեցնելով երկկողմ պայմանագրի և ռազմաբազայի առկայության մասին։


Քաղաքական գործիչն ընդգծել է, որ ՀԱՊԿ շրջանակում հնարավոր էր մեծ արտոնություններով համալրել սպառազինությունը, և շատ հարցեր լուծվում էին առանց գումարի։

«Հիմա խոսում են զորահանդեսի մասին։ Ցույց տվեցին ֆրանսիական հրետանու կադրերը։ Դա լավ սպառազինություն է, արժե մոտ 5-6 միլիոն դոլար, ավտոշասսիի վրա է, Caesar էր, եթե չեմ սխալվում։ Նմանատիպ սպառազինություն ունի Ռուսաստանը, գինը՝ 2,5 միլիոն դոլար։ Ֆրանսիական համակարգի տրամաչափը 155 միլիմետր է, ռուսականինը՝ 152 միլիմետր, հեռահարությունը նույնն է, հզորությունը՝ նույնը, բայց մի քանի անգամ էժան է։ Եվ կարելի էր գինն էլի իջեցնել։ Ֆրանսիական զինամթերքն արժե 2,5-5 հազար դոլար, ռուսականը՝ 800-1000 դոլար։ Սա ևս հսկայական տարբերություն է։ Ունենալով նման հնարավորություն՝ ինչո՞ւ գնացիր ուրիշ տեղից գնելու։ Այս հարցի պատասխանը չկա»,- նշել է քաղաքական գործիչը։

Ըստ նրա՝ պատասխաններ չկան նաև այն հարցերին, թե ինչպես է տեխնիկան սպասարկվելու, ինչպես է համալրվելու զինամթերքը, ո՞ր ճանապարհով են բերելու։ «Ինչպես «СУ»-երի պատմության դեպքում՝ ոչ մի անգամ չօգտագործեցին։ Բերում են լավ, թանկարժեք սպառազինություն, որը փաստ չէ, որ կկարողանան օգտագործել»,- նկատել է Քոչարյանը։ Նա հիշեցրել է, որ ներկայում ամենամեծ ռազմական փորձն ունի ռուսական բանակը, և մեղք է դրանից չօգտվելը։ «Կցուցադրեն ու կասեն, թե սա «վունդերվաֆե» (հրաշք-զենք) է»,- հավելել է քաղաքական գործիչը։

դիտվել է 96 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am