14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել

Համացանցում լուրեր կան, որ Տավուշի մարզում անչափահաս աղջկա նկատմամբ սեռական գործողություններ են իրականացվել, դա տեղի է ունեցել 2023 թվականին, Բերդ համայնքի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղում։


Գյուղից տեղեկացանք, որ 14 տարեկան աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու մեջ կասկածվել են միջինից մեծ տարիքի 2 տղամարդիկ, որոնցից մեկը երբեք ամուսնացած չի եղել, մյուսը 3 անգամ ամուսնացած է եղել, սակայն երեխաներ չունի։ Տղամարդիկ գյուղի ծայրին ապրող աղջկա հարևաններն են եղել։

Բերդի համայնքապետին կից գործող խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովից տեղեկացանք, որ դեպքի կապակցությամբ 2023 թվականին ոստիկանությունը գրություն է ուղարկել խնամակալության և հոգեբարձության հանձնաժողով, տուժած աղջկա հարցաքննությունը կատարվել է հրավիրված հոգեբանի և Բերդի համայնքապետարանի աշխատակից, իրավաբան կնոջ մասնակցությամբ, ով Վ․ Կարմիրաղբյուրի բնակիչ է, եւ ներկայումս չի աշխատում համայնքապետարանում։ Խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովից տեղեկացանք, որ տուժած աղջկա հայրը կարծես մտավոր խնդիրներ ունի։ Նա 2023 թվականին հրաժարվել է իր աղջկա խնամակալությունից։ Աղջկա մայրը մահացած է, հայրը և պապը զբաղված են իրենց տնտեսությամբ` անասուն են պահում:

2024թ․ մայիսի 15-ին Տավուշի մարզի դատախազ Գ. Հակոբյանը, հիմք ընդունելով Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչի եզրակացությունը՝ որոշել է դադարեցնել քրեական հետապնդումը 14-ամյա աղջկա նկատմամբ սեռական գործողությունների մեջ մեղադրվող Վ․ Կարմիրաբյուրի բնակչի հանդեպ, նրա նկատմամբ խափանման միջոցը վերացնել։

Ուշագրավ է, որ դատախազի այդ որոշման մեջ նշված է մեկ, ոչ թե 2 տղամարդու անուն։ Դեպքի հանրայնացումից հետո 14-ամյա աղջիկը Վերին Կարմիրաղբյուրի միջնակարգ դպրոցում ուսումը շարունակել է առցանց, հետո տեղափոխվել է Բերդ քաղաք, որտեղ ապրող մորական տատը նշանակվել է աղջկա խնամակալ։ Բերդում ապրելու ընթացքում աղջիկը հանրակրթական դպրոց է հաճախել։ 2025թ․ նոյեմբերին աղջկա տատը հրաժարվել է իր թոռնուհու հանդեպ խնամակալությունից, դա պատճառաբանելով նրանով, որ թոռան նկատմամբ կատարվածի ոչ պատշաճ, ոչ օրինական քննություն են կատարել, մեղավորներին չեն բացահայտել։

Համայնքի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովի անդամները փորձել են աղջկա տատին համոզել, որ նա չհրաժարվի թոռնուհու խնամակալությունից, սակայն նա չի փոխել իր որոշումը։ Աղջիկը տեղափոխվել է Երևանի խնամքի կենտրոններից մեկը։ Բերդ համայնքի խնամակալության և հոգեբարձության հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ իրենք մշտապես կապի մեջ են աղջկա հետ, պատրաստ են հնարավորինս աջակցել աղջկա հետ կատարվածի համակողմանի քննության գործին։

Մեր աղբյուրները հայտնեցին, որ անչափահաս աղջկա հետ սեռական հարաբերությունների վերաբերյալ քրեական գործը քննվել է թերի, եթե կատարվեր լիարժեք քննություն, ապա կարող էին բացահայտվել 14-ամյա աղջկա հետ սեռական հարաբերություններ ունեցած ոչ միայն նշված 2 անձինք, այլ նաև ուրիշ համագյուղացի տղամարդիկ։

Վերոհիշյալ 2 տղամարդկանց անուն-ազգանունները մեզ հայտնի են, սական հարգելով անմեղության կանխավարկածը՝ զերծ ենք մնում հրապարակելուց։

 

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արաղչին մեղադրել է ԱՄԷ-ին Իրանի դեմ ռազմական գործողությանը աջակցելու մեջ Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում» Դպրոցի տնօրենը մասնակցում է ՔՊ քարոզարշավին Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am