Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին

«Թշվառություն, որի անունը կեղծիք է


Այս մի քանի օրերին լսեցի և՛ գլխավոր դատախազի, և՛ Քննչական կոմիտեի ղեկավարի խոսքերը: Այս մեկ նախադասությունից հետո կարելի էր լուռ մնալ` ամեն բան ասված համարելով:

Ինչպիսի՜ թշվառություն, մի պահ խղճացի նրանց, բայց հաջորդ պահին մեզ խղճացի, որ այսպիսի իրականության մեջ ենք:

Գլխավոր դատախազը չպատասխանեց և ոչ մեկ հարցի` համարելով, որ դատական գործընթացն ընթանում է, և այդ հարցերն այնտեղ պիտի տրվեն և այլն, կամ նման մի բան:

Դո՛ւք եք հարցերը դուրս բերել դատարանից և խորհրդարանի ամբիոնից հայտարարել փորձաքննության և այլ կեղծիքների մասին: Ապա նույնը շարունակել եք Հ1-ի եթերով, խոսել գործի և այլ երևույթների մասին` ակնհայտորեն կեղծելով այսպես կոչված «առկա ապացույցները»:

Գլխավոր դատախազը հորդորեց նաև այս առումով դատարան դիմել: Դիմել ենք` մերժել են, ու չենք զարմացել, պարզապես ծիծաղել ենք:

Մեր հարցերին ի պատասխան ի՞նչ լսեցինք` վիրավորանք, փնթփնթոց, վիրավորվածության դրսևորման դերասանություն… Պարզապես զավեշտ է, որ 10 ամիս շարունակաբար մարդկանց կյանքը խաթարողը, վիրավորողը, զրպարտողը դարձյալ «զոհի» պատմուճան հագավ:

Իսկ ի՞նչ ասեմ Քննչական կոմիտեի ղեկավարին: Դարակազմիկ միտք է արտահայտել, թե «երբ ասել եմ` իր ձեռքով գրված, նկատի չեմ ունեցել` իր ձեռքով գրված»: Գրեթե 7 ամիս շարունակական հարցադրմանս նման աշխարհացունց պատասխան ստանալը, հավատացեք, հիացնող է:

Շնորհակալ եմ պարոն Գեղամ Մանուկյանին, որի համառ հարցապնդումների միջոցով վերջ ի վերջ հասկացանք, որ «իր ձեռքով գրվածը չի նշանակում իր ձեռքով գրված»: Պարզապես հիշեցնեմ` նոյեմբերի 5-ին տիկին Աննա Գրիգորյանը խորհրդարանում ուղիղ հարցրել էր Քննչական կոմիտեի ղեկավարին` հղում անելով ինձ և Հովհաննես Ավետիսյանին անվանապես:

Իսկ Քննչական կոմիտեի ղեկավարն էլ ուղիղ ասել էր, որ «Դուք տեղյակ չեք, որ իր ձեռքով գրված (ժեստերն ու ձայնի երևէջներն աչքիս առջև են) ահաբեկչական պլան գոյություն ունի»: Հետագայում, հավանաբար, նաև ցույց է տրվել սույն «պլանը» Աննա Գրիգորյանին:

Հիմա, հուսով եմ, որ շատ սիրելի սիրելի Աննա Գրիգորյանը, թեպետ ակտիվ նախընտրական պայքարի մեջ գտնվելով, առիթ ու ժամանակ կունենա այս թեմային անդրադառնալու, որպեսզի վերջապես հասկանանք, թե «իր ձեռքով գրվածը չի նշանակում իր ձեռքով գրված»-ն ի՞նչ է նշանակում:

Անկեղծորեն ասած` այլ բան սպասելի չէր, բայց ոչ այս աստիճան զավեշտալի:

Ամեն դեպքում, սուտը սուտ է ծնում, կեղծիքը` կեղծիք, վախը` վախ: Ձեր ղեկավարից այլ բան չէիք կարող սովորել: Ո՛չ Դուք և ո՛չ էլ գլխավոր դատախազը կեղծիքի և ստի բեռից Ձեզ չազատեցիք, թեև մի վերջին հնարավորություն ունեիք:

Հուսամ` դատարան կգաք: Եթե ոչ հիմա` վկայի կարգավիճակով, ապա շատ մոտ ապագայում հաստատ` մեղադրյալի կարգավիճակով:

Ասեմ, որ այս ամենից երկրորդ հարցն էլ ծագեց. երբ տուն գնացիք, Ձեր զավակները չասացի՞ն. «Պապ, բայց լավ խաբս տվեցիր»։

Հա՜, չմոռանամ, լավ լցվել ես… սրտիդ հոգ տար: Սա էլ «պլանիդ» լեզվով ասեմ. Take good care of yourself, you are still needed.»։

Հայրենիքի կալանավոր

Բագրատ արք. Գալստանյան

14.05.2026

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արաղչին մեղադրել է ԱՄԷ-ին Իրանի դեմ ռազմական գործողությանը աջակցելու մեջ Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում» Դպրոցի տնօրենը մասնակցում է ՔՊ քարոզարշավին Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք Սևանում տաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ Հինգերորդ երեխայի համար ընտանիքը կստանա անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան» Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am